Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-12-2021 03:39
Շվեյցարիայի Բազելի համալսարանի կենսաբժշկության բաժնի գիտնականները հայտնաբերել են մարդու մարմնի նոր մաս՝ ծամելու հատվածում մկանների խորը շերտ, որը ծամելիս բարձրացնում է ստորին ծնոտը: Մինչ այս հայտնագործությունը ենթադրվում էր, որ ծամելու մկանն ունի միայն երկու շերտ. առաջին շերտը խորն է, իսկ երկրորդը՝ մակերեսային:
28-12-2021 02:47
Associated Newspapers-ը հրապարակային ներողություն կխնդրի Մեգան Մարքլից։ Արքայազն Հարիի կինը լրատվամիջացին մեղադրել էր իր անձնական կյանք ներխուժելու մեջ։
28-12-2021 02:30
«Թալիբան»-ը նոր սահմանափակումներ է մտցրել երկրի կանանց ճամփորդության համար։ Առաքինության խթանման եւ արատավոր չարիքների կանխարգելման մասին նախարարության հրահանգը սահմանափակում է կնոջ՝ առանց տղամարդ ազգականի ուղեկցության 72 կիլոմետրից ավելի ճանապարհ անցնելու հնարավորությունը։ Այն նաեւ խորհուրդ է տվել տաքսու վարորդներին սպասարկել միայն հիջաբ կամ գլխաշոր կրող կանանց։
27-12-2021 10:38
Հայազգի 14-ամյա գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել: Նման բան նախկինում նույնիսկ տղամարդկանց գեղասահքում չէր կատարվել: «Սառույցի վրա ցանկանում եմ հաղթանակ տանել՝ հանուն իմ ազգի»,-նշել է Ադելյան։
27-12-2021 10:33
Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսն ամուսնացել է 5-րդ անգամ։ 78-ամյա երաժիշտի ընտրյալը 43-ամյա կրեոլ Կամիլա Չավիսն է, ով նրա մոտ աշխատել է որպես վարորդ 2016 թվականից։
27-12-2021 10:29
Նոր «Սարդ Մարդ. տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը համաշխարհային վարձույթում գերազանցել է 1 միլիարդ դոլարը: Համավարակի ընթացքում սա առաջին անգամն է, երբ ֆիլմը տոմսարկղներից նման մեծ քանակությամբ գումար է հավաքում։ Սա 2021 թվականի բացարձակ ռեկորդ է։
27-12-2021 10:27
Փերիս Հիլթոնն իր երկրպագուներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ Նախօրեին աստղն իր Instagram-ում մի շարք լուսանկարներ է տեղադրել, որոնցում կերպարանք է ընդունել կարմիր ներքնազգեստով եւ մուշտակով: Աստղի կերպարի մեխն են դարձել փայլուն կոշիկները։
27-12-2021 09:35
Չիայի (chia) սերմն իսկական սուպերմթերք է, որը հարուստ է բջջանյութով, սպիտակուցներով, օգտակար ճարպերով եւ այլ կարեւոր նյութերով, որոնք պահպանում են առողջությունը: Չիայի սերմը համապիտանի է եւ չունի սուր համ, դա թույլ է տալիս սերմը հեշտության ներառել օրաբաժնի մեջ: Մեծ քանակությամբ լուծվող բջջանյութի շնորհիվ չիայի սերմն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը։
25-12-2021 10:59
Ռուս երգչուհի Ալսուն հրապարակել է «Я люблю тебя» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն ու պատմել, որ նկարահանումները կարող էին խլել իր առողջությունը։ Արտիստին փրկել է միայն ֆիզիկական լավ պատրաստվածությունը։ Երգչուհին պետք է ձիավարեր, սակայն ընկել է ձիուց։
25-12-2021 10:57
Գիտնականները շներից առաջացող ալերգիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն են ստեղծում։ Գիտնականները ցանկանում են իմունային համակարգին «սովորեցնել» չեզոքացնել ալերգենը այնպես, ինչպես այն վարվում է վարակների դեպքում։
24-12-2021 11:28
Վարսակի շիլան կարող է օգնել պայքարել քաղցրի հանդեպ հակման դեմ։ Նման կարծիք են հայտնել ամերիկացի սննդաբանները:
24-12-2021 11:22
Եվս երկու կին հոլիվուդյան դերասան Քրիս Նոտին, որը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում կատարել է Միստեր Բիգի դերը, մեղադրում է բռնաբարության համար։ Երգերի հեղինակ Լիզա Ջենթիլը հայտարարել է, որ Նոտն իրեն բռնաբարել է 2002թ․-ին․ այդ ժամանակ ինքն աշխատել է ռեստորանում որպես երգչուհի, ուր այցելում էր Նոտը։ Դերասանին սեռական ոտնձգության համար մեղադրել է նաեւ դերասանուհին, որը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի չորս եթերաշրջանների ընթացքում կրկնօրինակել է Քրիստին Դեւիսին։
23-12-2021 11:15
Ավստրալական Մելբուռնից երեք երեխա իրենց հավաքած գրպանի փողով տուն են գնել։ Նրանք անշարժ գույքի գնման համար վճարել են 671 հազար ավստրալական դոլարԵղբայրն ու երկու քույրերը, որոնցից կրտսերը վեց տարեկան է, փող էին վաստակել տան գործերին եւ հորը ֆինանսական գրագիտության մասին գրքերի փաթեթավորմանն օգնելով։
23-12-2021 11:07
ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքից Էռնեստինա Սփենսերը  նշել է իր 104-ամյակը։  եւ բացահայտել երկարակեցության գաղտնիքը: Նա իր երկարակեցության պատճառ է անվանել սերը ուտելիքի հանդեպ։ «Ես մեծ ախորժակ ունեմ։ Ես սիրում եմ ցանկացած ուտելիք: Ճիշտ է, ես հրաժարվել եմ աղից եւ շաքարից»,-ասել է կինը։
23-12-2021 05:37
Տեխասում բնակվող 87-ամյա Ռենե Նեյրան ընդգրկվել է Տեխասի համալսարանի շրջանավարտների ցանկում: Նա ավարտական վկայականը ստացել է թոռնուհու՝ Մելանիի հետ միևնույն օրը, որը նույնպես սովորում էր նույն բուհում: Ողջ երեկոյի ընթացքում նրանք ուշադրության կենտրոնում էին գտնվում և շնորհավորանքներ էին ստանում ուսանողներից ու դասախոսներից:
23-12-2021 01:32
Դերասանուհի Բարբարա Բրիլսկան կոտրել է ողնաշարը։ «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի աստղը լրագրողներին ասել է, որ չի կարող հանդիպել նրանց հետ, քանի որ առհասարակ ի վիճակի չէ որևէ մեկի հետ հանդիպել: Բացի այդ, դերասանուհին ձայնի հետ կապված խնդիրներ ունի:
23-12-2021 00:39
68-ամյա Անդրեյ Մակարևիչը և նրա կինը՝ 37-ամյա Էյնատ Քլայնը, երեխայի են սպասում։ Կասկածները, որ երաժիշտի և լրագրողի ընտանիքը կհամալրվի, առաջացել են զույգի՝ վերջերս հանրային շրջագայությունից հետո։ Քլայնի ազատ սվիտերի տակից կարելի էր նկատել կլորացված որովայնի ուրվագծերը։
22-12-2021 09:59
Ըստ Վիեննայի տնտեսագիտության եւ բիզնեսի համալսարանի հետազոտողների՝ մարդու երկարակեցության վրա, բացի հիմնական պատճառներից, ինչպիսիք են՝ սնվելը, կենսակերպը, ժառանգականությունը, ազդում է նաեւ կրթությունը։ Փորձագետները նշում են, որ կրթված մարդը կարող է 10 տարով ավելի երկար ապրել, քան կրթություն չունեցողը։
22-12-2021 09:55
Վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ կաղամբը կարող է կանխել հիպերտոնիայի զարգացումը եւ ամրացնել ոսկորները։ Նման կարծիք են հայտնել ճապոնացի գիտնականները։ Կաղամբը պարունակում է U վիտամին, որն օգտակար է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի առողջության համար։ Կաղամբում պարունակվող վիտամին K-ն կոագուլյացիոն ազդեցություն ունի արյան վրա, դադարեցնում է արնահոսությունը, արագացնում է վնասվածքների ապաքինումը։
22-12-2021 09:27
Հայաստանը երկրորդ անգամ կհյուրընկալի Մանկական Եվրատեսիլը: Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին Փարիզում տարած հաղթանակի շնորհիվ՝ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 689 անգամ
21.10.2026
Դիտվել է 485 անգամ
20.10.2026
Դիտվել է 432 անգամ
22.10.2026
Դիտվել է 334 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster