Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-12-2021 05:30
Օրեր առաջ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի աստղ Քրիս Նոթը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ երեք կին մեղադրել են նրան բռնաբարության և ոտնձգությունների մեջ։ Երեկ այս թեմայով խոսել են 67-ամյա Նոտայի գործընկերներ Սառա Ջեսիկա Փարքերը, Սինթիա Նիքսոնը և Քրիստին Դևիսը: Նրանք աջակցել են այն կանանց, ովքեր ասել են, որ իրենք դարձել են Նոտայի զոհը, և շնորհակալություն հայտնել նրանց խիզախության համար։
22-12-2021 05:21
Հնդկաստանում ծնողների կողմից լքված նորածինը կարողացել է ցուրտ գիշերն անցկացնել ու ողջ մնալ՝ իրեն շրջապատած շան և նրա ձագերի ջերմության շնորհիվ: Նորածին աղջիկը հայտնաբերվել է Սարիստալ գյուղի դաշտում՝ շան ձագերով շրջապատված: Փոքրիկը միանգամայն անվնաս է եղել. տեղացիները նրան գտել են լացի արդյունքում: Երեխան պառկած է եղել հողին՝ պորտալարը չկտրած:
20-12-2021 11:33
Ձմռանը մեկ ափսե տաք հարուստ ապուր ուտելու կամ մեկ-երկու բաժակ տաք թեյ խմելու ցանկությունն ավելի մեծ է, քան երբևէ։ Սակայն Քաղցկեղի ամերիկյան միության հետազոտողները խորհուրդ են տալիս խուսափել բարձր ջերմաստիճանի սննդամթերքներից և ըմպելիքներից: Ըստ մասնագետների՝ այս սովորությունը կապված է կերակրափողի քաղցկեղի զարգացման հետ։
20-12-2021 11:21
«Ուժեղ ու տաղանդավոր երգչուհի». հայտնիները՝ Մալենայի հաղթանակի մասին:
20-12-2021 11:19
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր ծնողներին ու քրոջը չի հրավիրի միասին նշելու Սուրբ ծնունդը։ Ինսյադերը հայտնել է, թե տոնի հետ կապված ինչ ծրագրեր ունի ազատություն ստացած աստղը։ Սփիրսը նախընտրում է տոնն անցկացնել փեսացուի՝ Սեմ Ասգարիի եւ երկու որդիներին՝ Շոն Փրեսթոնի եւ Ջեյդոն Ջեյմսի հետ։
20-12-2021 09:31
TMZ-ի հաղորդմամբ՝ Քիմ Քարդաշյանը փոխում է մասնագիտությունը։ Նա մտադիր է փաստաբան դառնալ: Իրապատում շոուի աստղը համապատասխան քննություն է հանձնել:
20-12-2021 01:35
21-ամյա Ռոկո Ռիչին՝ Մադոննայի և Գայ Ռիչիի որդին, շարունակում է իրեն փնտրել ստեղծագործության մեջ՝ նա դարձավ նկարիչ և վերցրեց Rhed կեղծանունը։ Երիտասարդ նկարիչն արդեն համագործակցության մեջ է Լոնդոնի պատկերասրահի հետ, իսկ Artsy կայքում ներկայացված նրա նկարների արժեքը հասնում է 31 հազար դոլարի։
18-12-2021 11:20
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հաստատել է սիրավեպը երիտասարդ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ: Բարի Ուեյսին տված հարցազրույցում Քարդաշյանը, պատասխանելով հարցին առ այն, թե Saturday Night Live հումորային հեռուստաշոուի անձնակազմից ով է իր ամենասիրելի անդամը, ծիծաղել և ասել է,  «Դուք գիտեք՝ ով է»: 41-ամյա Քարդաշյանին վերջին ամիսներին հաճախ են նկատում Դևիդսոնի հետ ժամադրության գնալիս:
18-12-2021 11:09
Ինքնահոգատարությունը հաճախ չի մտնում մարդկանց հիմնական առաջնահերթությունների մեջ, սակայն դա չափազանց կարեւոր պայման է ոչ միայն առողջ հոգեկան առողջության, այլեւ սրտանոթային համակարգի բնականոն գործունեության համար։ Նման եզրակացության են հանգել Պիտսբուրգի համալսարանի ամերիկացի գիտնականները, ովքեր պարզել են, թե ինչպես է ինքնահոգատարությունն ազդում միջին տարիքի կանանց առողջության վրա։
18-12-2021 10:55
A՝Studio-ի մեներգչուհi Քեթի Տոպուրիան պետմել է օրենքով գող հոր մասին․ «Սուտ է, որ նա մարդասպան էր»։ Երբ նա 17-19 տարեկան էր, բակում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով տղա է մահացել։ Կռվի բոլոր մասնակիցները փախել են, իսկ Անդրոն մնացել ու երիտասարդի մահվան մեղքը վերցրել է իր վրա, պատմել է երգչուհին։
18-12-2021 05:23
«Դինամո» մարզահամալիրում ընթացող թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշարում մրցել են Հայաստանի և Ուկրաինայի կանանց հավաքականները։ Մեր ընտրանին հաղթել է 5։2 հաշվով։  Հաղթանակներ են տոնել 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։
18-12-2021 01:26
Օլգա Միրիմսկայան՝ Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկը, ռուսական պրոդուկտ ընկերության նախկին սեփականատերը և Կորպորատիվ զարգացման բանկի տնօրենների խորհրդի նախագահը, ձերբակալվել է կաշառակերության գործով։ Նա դատվում էր նախկին ամուսնու հետ՝ դստեր առևանգման համար։
17-12-2021 09:19
Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել Film Benefit ավանդական հանդիսավոր երեկոն, որն ամեն տարի մեծարում է կինոաստղի՝ կինոարդյունաբերության մեջ ունեցած ավանդի համար: Այս անգամ երեկոյի հերոսը Պենելոպա Կրուզն էր, ով այս տարի առանձնահատուկ հաջողություններով է աչքի ընկել իր կարիերայում։ Դերասանուհուն շնորհավորելու էին եկել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Դաշա Ժուկովան, Դիանա Կրյուգերը, Էնն Հեթուեյը և այլք։
17-12-2021 09:17
Մեքսիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Տանյա Մենդոսան մահացել է անհայտ անձանց արձակած կրակոցներից: Սպանությունը տեղի է ունեցել երկրի հարավային Կուերնավակա քաղաքի փողոցներից մեկում:
17-12-2021 09:02
ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը սկսել է միմյանց չփոխարինող թոքենների (NFT) եւ բլոկչեյնի տեխնոլոգիների ձեռնարկություն գործարկել՝ միանալով այն հայտնի մարդկանց աճող ցուցակին, որոնք առաջարկում են թվային հուշանվերներ, որպեսզի օգտվեն նման ակտիվների հանդեպ մեծ հետաքրքրությունից:
17-12-2021 08:57
Հնդկաստանում տղամարդն ամուսնացել է քրոջ հետ՝ պետությունից նպաստ ստանալու համար։ Զույգերին, որոնք մասնակցում են զանգվածային հարսանեկան արարողությանը, տրվում են գումար եւ նվերներ։ Յուրաքանչյուր զույգի հատկացվում է 35 000-ական ռուփի՝ չհաշված տան համար նվերները։
17-12-2021 02:12
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը՝ Քերին, հրապարակել է իրենց նորածին դստեր առաջին լուսանկարն ու բացահայտել փոքրիկի անվան նշանակությունը: Աղջկան անվանել են Ռոմի Այրիս Շառլոթ: Յոթ օրական փոքրիկը զույգի երկրորդ համատեղ, իսկ վարչապետի համար յոթերորդ երեխան է: Ռոմի անունն ընտրել են ի հիշատակ իր մորաքրոջ՝ Ռոզմարիի։
16-12-2021 11:43
Կիվին առողջության համար կարեւոր միրգ է, որն օգնում է կանխարգելել սրտի հիվանդությունները եւ քաղցկեղը, քանի որ նպաստում է ճարպերի այրմանը, որոնք արգելափակում են զարկերակները: Ըստ սննդաբանների՝ կիվին անհրաժեշտ է լիպիդային փոխանակության խանգարմամբ մարդկանց։ Այն հարուստ է C եւ B6 վիտամիններով ու ֆոլաթթվով, ուստի արդյունավետ է նաեւ վիտամինների պակասի կանխարգելման համար։
16-12-2021 11:38
«Միսս տիեզերք» մրցույթին Ճապոնիայի ներկայացուցիչ Յուրի Վատանաբեի կերպարը քննադատել են կայսերական ընտանիքի խորհրդանիշների պատճառով։ Ցուցադրություններից մեկի համար նա «ննջեցյալների կիմոնո» է կրել, որը զարդարված էր քրիզանթեմի տեսքով գոտով՝ կայսերական ընտանիքի խորհրդանիշը։
16-12-2021 07:56
Պարենային ապրանքների և կենցաղային քիմիկատների արտադրության Unilever կոնցեռնի՝ անձնակազմի կառավարման հարցերով տնօրեն Լինա Նաիրը 2022 թվականի հունվարից կգլխավորի հագուստի և օծանելիքի ֆրանսիական հայտնի Chanel ընկերությունը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 689 անգամ
21.10.2026
Դիտվել է 485 անգամ
20.10.2026
Դիտվել է 432 անգամ
22.10.2026
Դիտվել է 334 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster