Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-02-2022 07:05
Պատերազմ և խաղաղություն. համացանցը վրդովված է տեսանյութից, որտեղ Ալլա Պուգաչովայի երեխաները սողում են՝ «նռնակները» ձեռքների։ Երգչուհին դժվար, թե պատկերացնոր, որ փետրվարի 23-ի իր կարճ շնորհավորանքը բուռն քննարկման առիթ կտա։ Բաժանորդները քննարկում են թե դաստիարակության հիմունքները, թե բարոյականությունը, թե խորհրդային մանկության տարիները:
24-02-2022 02:46
Ռեփեր Գուֆի եւ գործարար Դմիտրի Անոխինի նախկին սիրեցյալ Այզան խոստովանել է, որ հղիության արհեստական ընդհատում է արել։ Նա սպասելիս է եղել երգիչ Օլեգ Մայամիի երեխային, որի հետ հանդիպել է երկրորդ ամուսնու հետ ամուսնալուծությունից հետո: Պատճառը՝ Օլեգ Մայամիի ֆինանսական ոչ բավարար վիճակն է եղել։
24-02-2022 02:27
Դերասանուհի Քրիստինա Ասմուսն իր բաժանորդներին պատմել է, որ լարված ելույթներից հետո կորցրել է ձայնը։ Քրիստինան եկել էր «Մոսֆիլմ» կինոստուդիա՝ ձայնագրելու «Ես ուզում եմ ամուսնանալ» ֆիլմը։ Ավելին, ձայնային դերակատարումն անհնար էր տեղափոխել, քանի որ հաջորդ օրը Կալինինգրադում նախատեսված է ֆիլմի պրեմիերան։ Ուստի դերասանուհին դիմել է ֆոնիատոր Լև Ռուդինի ծառայություններին։
23-02-2022 09:08
Բրիթնի Սփիրսը հուշեր կգրի խնամակալության ներքո իր կյանքի մասին։ Նրա հոնորարը կկազմի 15 մլն դոլար։

23-02-2022 09:00
Միսս ԱՄՆ-2019-ը Չելսի Քրիստի ինքնասպանությունից շաբաթներ անց Նյու Յորքը դեռ ուշքի չի եկել: Չելսի Քրիստը ցատկել էր Մանհեթթենի բարձրահարկ շենքերից մեկի 60-րդ հարկից' վերջ տալով կյանքին: Ըստ որոշ աղբյուրների` բավականին լուրջ հաջողությունների հասած Չելսին վերջ է տվել կյանքին սոցիալական մեդիայի պատճառով:
23-02-2022 08:49
Հենց դրվագային հիշողությունն է առաջինը վատանում տարիքի հետ կապված։ Բայց գիտնականները պարզել են, որ շաբաթը 3 անգամ կատարվող վարժությունները առնվազն 4 ամսում թույլ կտան փոխհատուցել դրվագային հիշողության՝ տարիքի հետ կապված վատացումը։
23-02-2022 02:55
Եվրատեսիլ երգի մրցույթին Ուկրաինայից Իտալիա կմեկնի Kalush Orchestra խումբը։ Ազգային ընտրության ժամանակ երաժիշտները գրավել են երկրորդ տեղը։ Kalush-ը Ուկրաինայում հանդիսատեսի քվեարկության ֆավորիտներն էին, սակայն ժյուրիից ավելի քիչ միավորներ հավաքեց եւ հաղթեց Ալինա Պաշը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինացի երգչուհի Ալինա Պաշը հրաժարվել է մասնակցել մրցույթին։
23-02-2022 01:04
«Սեքսը մեծ քաղաքում»-ի հեղինակ Քենդեյս Բուշնելը քննադատել է շարքի շարունակությունը. «Շատ լուծումներ ինձ ապշեցրին»:
22-02-2022 10:18
Տորոնտոյի համալսարանի գիտնականները մշակել են մեթոդ, որը թույլ է տալիս փոխել հիվանդների արյան խումբը` օրգանների փոխպատվաստման ժամանակ։

22-02-2022 09:57
Պարանոցի եւ գլխի ուռուցքները հաճախ առաջանում են քթի եւ կոկորդի հատվածում, ուստի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս այս հատվածներում, սակայն երբեմն նկատվում են անսովոր դրսեւորումներ։ Օրինակ, ականջների մշտական խցանումը, ականջի մշտական ցավը, պարանոցի այտուցվածությունը, լնդերի ցավը, խոցերը եւ բերանի խոռոչում բծերը ևս կարող են լինել քաղցկեղի նշան: 
22-02-2022 09:50
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մարդու մտավոր կարողությունները չեն պակասում ընդհուպ մինչեւ 60 տարեկանը։
22-02-2022 03:31
Hulu-ի նոր՝ «Pam and Tommy» սերիալի աստղ Լիլի Ջեյմսը անուղղակիորեն հաստատել է սիրավեպն ամերիկյան Queens of the Stone Age ռոք խմբի բաս-կիթառահար Մայքլ Շումենի հետ. դերասանուհին Instagram-ում հրապարակել է նկարների շարք, որոնցից մեկում պատկերված է երաժշտը։
22-02-2022 03:25
Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Դևան,  նկարահանվել է Muse Magazine ամսագրի համար ֆոտոշարքում:
21-02-2022 09:33
Ամերիկացի գիտնականները արտաքին տեսքի եւ իմունիտետի միջեւ կապ են հայտնաբերել։ Ավելի գեղեցիկ համարվել են այն տղամարդիկ, ովքեր ունեցել են առավել ֆունկցիոնալ NK բջիջներ՝ դրանք մեր իմունիտետի բնական քիլլերներն են, որոնք պայքարում են բակտերիաների, վիրուսների եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների դեմ: Իսկ գրավիչ կանայք տարբերվել են օրգանիզմում բակտերիաների ավելի դանդաղ աճով, ինչը կապված է հանքանյութերի, գլյուկոզայի եւ հակամարմինների մակարդակի հետ։
21-02-2022 09:28
Բժիշկներն անվանել են երեք սովորություն, որոնք տարիներ շարունակ թույլ կտան փրկել եւ երկարացնել ուղեղի աշխատունակությունը։ Նրանց կարծիքով՝ մարդն առաջին հերթին պետք է բավականաչափ քնի։ Երկրորդ կանոնը անընդհատ նոր բան սովորելն է։ Նրանք նաեւ խորհուրդ են տվել աշխատանքային օրվա ընթացքում վիտամիններ եւ սննդային հավելումներ ընդունել։
18-02-2022 08:58
Պուերտո Ռիկոյից Սոֆյա Ժիրաուն դարձել է Դաունի համախտանիշով առաջին մոդելը, ով նկարահանվել է Victoria`s Secret ներքնազգեստի ապրանքանիշի համար: Աղջիկը դարձել է Love Cloud հավաքածուի ներառական արշավի դեմքը։
18-02-2022 08:45
Ըստ Gartner-ի տվյալների՝ 2026թ․ մարդկանց 25%-ը օրական առնվազն մեկ ժամ մեթատիեզերքում կանցկացնի՝ աշխատելու, գնումների, կրթության, հաղորդակցության եւ զվարճանքների համար: Gartner-ն ակնկալում է, որ վիրտուալ տնտեսությունը թվային արժույթներով եւ միմյանց փոխարինող թոքեններով (NFT) կպահպանվի:
18-02-2022 05:10
Կարեն Շախնազարովը հետ է կանգնել դստերը դատի տալու մտքից։ Ռեժիսորը պատրաստվում էր վիճարկել Մոսկվայի բնակարանի կեսի իրավունքը՝ մեղադրելով աղջկան կոմունալ վարձերը չվճարելու մեջ։ Հայտնի ռեժիսոր 69-ամյա Կարեն Շախնազարովը երեք երեխաների հայր է։ Նա ունի երկու որդի և մեկ դուստր։ Ժառանգորդուհի Աննային, ով վերջերս է ԱՄՆ-ից վերադարձել Մոսկվա, նա չի տեսել ավելի քան քսան տարի։
18-02-2022 05:01
Ամերիկացի դիզայներ Թրեմեյն Էմորին դարձել է փողոցային հագուստի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի՝ Supreme-ի կրեատիվ տնօրենը։ Էմորին մեկ այլ հայտնի «փողոցային» բրենդի՝ Denim Tears-ի, հիմնադիրն է և նորաձևության այս հատվածի առանցքային դեմքերից մեկը։ Մինչ Supreme-ը նա աշխատել է Levi՝s, UGG և ASICS ընկերություններում:
18-02-2022 02:48
Քուվեյթի կանայք վրդովված են, որ կին զինծառայողներին բանակում մարտական ծառայություն թույլ տալով՝ զինվորականները որոշել են, որ նրանց տղամարդ խնամակալի թույլտվություն է պետք, եւ արգելել են նրանց զենք կրել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 497 անգամ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
22.10.2026
Դիտվել է 330 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster