Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-03-2022 11:39
Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսն ընկել է «SAG Awards 2022» մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։ Աստղը, որն առաջադրված էր անվանակերգերից մեկում «Սպանություններ մի շենքում» սերիալում կատարած դերի համար, միջոցառմանը ներկայացել էր Oscar de la Renta ապրանքանիշի ազդեցիկ սեւ զգեստով։ Գոմեսը կրում էր Bulgari բրենդի վզնոցը, որի արժեքը կազմում է 1 միլիոն դոլար։
01-03-2022 11:31
Մորմոնների ընտանիքում մեծացած կանադացի Մերի Ջեյն Բլեքմորը The Sun-ին պատմել է այն մասին, թե ինչ է նշանակում ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը 27 անգամ ամուսնացել եւ 150 երեխա է ունեցել:
01-03-2022 07:22
Ջեյսոն Մոմոան և Լիզա Բոնեթը որոշել են իրենց հարաբերություններին երկրորդ հնարավորություն տալ, HollywoodLife-ին պատմել է Aquaman-ի և Game of Thrones-ի աստղերի ընկերը: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ աստղերը բաժանվել են 16 տարվա համատեղ կյանքից հետո (որից չորսն ամուսնացած էին)։
01-03-2022 02:12
Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր միշտ վառ են պահում իրենց նկատմամբ հետաքրքրությունը: Չէ՞ որ ոչ ոք չի ուզում նրա հետ լինել, ով ձանձրալի է ու միշտ միատեսակ: Շարունակեք աշխատել ինքներդ ձեզ վրա: Դուք միշտ պետք է հետաքրքիր լինեք տղամարդու համար:
01-03-2022 01:18
Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Dolce & Gabbana-ի նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը։ Նորաձևության շոուի առաջին շարքը դիտում էր Basic Instinct-ի աստղ Շերոն Սթոունը, ով հաջորդ ամիս կդառնա 64 տարեկան:
28-02-2022 21:59
ԱՄՆ կինոդերասանների գիլդիան կազմել է անցած տարվա լավագույն ֆիլմերի և հեռուստասերիալների իր ցուցակը։ Մասնագետները մրցանակներ են հանձնել մի քանի անվանակարգերում և կարգերում։ Մասնավորապես, «Լավագույն դերասանական կազմ» են ճանաչվել Շանա Հադերի «CODA. Խուլ ծնողների երեխան» ֆիլմի հերոսները։ Լավագույն դերասան է ճանաչվել Ուիլ Սմիթը «Քինգ Ռիչարդ» ֆիլմի, իսկ լավագույն դերասանուհի՝ Ջեսիկա Չեսթեյնը՝ «Թեմմի Ֆեյի աչքերը» ֆիլմի համար:
28-02-2022 21:49
Հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանը մեկ տարվա սպասումից հետո ստացել է «G65OER» օդանավը՝ դրա վրա մոտ 150 միլիոն դոլար ծախսելով։ Օդանավի ներքին ձեւավորումը Քիմ Քարդաշյանը պատվիրել էր հայտնի դիզայներներին:
28-02-2022 19:55
«Եվրատեսիլ 2022» միջազգային մրցույթում Ռուսաստանը պետք է ներկայացնել 18-ամյա կույր երգչուհի Յարոսլավա Սիմոնովան: «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը, այս տարի Ռուսաստանին հեռացրել է մրցույթից։ Միությունը նշել է, թե ռուսներին մրցույթի մասնակիցների ցանկ ներառելը վնաս է հասցնում շոուի համբավին։
26-02-2022 11:21
Պարզվել է, որ ականջակալները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն ունկնդիրների վրա, քան արտաքին դինամիկները: Ականջակալներն առաջացնում են երեւույթ, որը կոչվում է տեղայնացում գլխում: Դա ստեղծում է զգացողությունը, որ ձայնի աղբյուրը գտնվում է անմիջապես ունկնդրի գլխում: Սա հանգեցնում է նրան, որ ունկնդիրն ընկալում է կոմունիկատորներն ավելի մոտ ինչպես ֆիզիկական, այնպես էլ սոցիալական առումով: Արդյունքում ունկնդրի եւ կոմունիկատորի միջեւ ծագում են առավել մտերիմ ու ջերմ փոխհարաբերություններ:
26-02-2022 11:16
Ձիթապտուղը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը, ինչը կարող է հատկապես վտանգավոր լինել հիպերտոնիա ունեցող մարդկանց համար։ Ձիթապտուղը պարունակում է վիտամին E եւ հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են առողջության համար: Սակայն դրանք պարունակում են նաեւ մեծ քանակությամբ աղ, որը նպաստում է օրգանիզմում ջրի պահպանմանը եւ բարձրացնում արյան ճնշումը։ Խանութից գնված ձիթապտուղները պարունակում են մոտ 4 գրամ աղ 100 գրամում։
26-02-2022 09:37
Միլանում ընթացող նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Prada-ի նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը։ Նորաձևության շնորհանդեսի գլխավոր աստղը Քիմ Քարդաշյանն էր։ Հյուրերի թվում էին նաև Ռիտա Օրան և Թայկա Վայտիտին, Նատալյա Օսմանը, Կիարա Ֆերրագնին և այլք։
26-02-2022 09:31
Այդքան էլ կարևոր չէ, թե օրվա որ ժամին եք սնունդ ընդունում: Շատ ավելի կարևոր է, թե ինչ մթերքներից է կազմված Ձեր սննդակարգը, և, թե որքան եք շարժվում օրվա մեջ: Սակայն, այնուամենայնիվ, ընթրեք քնելուց 3 ժամ առաջ:
26-02-2022 05:42
Գործարար Ալեքսանդր Չիստյակովը հաստատել է վաղուց տարածված լուրերն այն մասին, որ ցանկանում էր ամուսնալուծվել իր կնոջից՝ Նատալյա Իոնովայից (հայտնի է որպես Գլյուկ Օզա) դեռ 2019 թվականին։ ԶԼՄ-ները քննարկում էին զույգի հնարավոր ամուսնալուծությունը. Իոնովան բազմիցս հայտնվում էր սոցիալական միջոցառումների առանց ամուսնական մատանի, մենակ էր մեկնում արձակուրդի, բայց ամուսինները պաշտոնապես ոչինչ չէին հաստատում: Այժմ զույգի գործերը կարծես թե լավ են՝ փետրվարի 14-ին Իոնովան ռոմանտիկ համատեղ լուսանկարներ է հրապարակել instagram.others-ում։
25-02-2022 10:50
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դատարանից պահանջել է անմիջապես լուծել իր եւ Քանյե Ուեսթի ամուսնությունը։ Քարդաշյանը պնդում է, որ բազմաթիվ անգամներ Ուեսթին խնդրել է ամուսնալուծության մասին մանրամասները չհանրայնացնել, սակայն իր խնդրանքներն անպատասխան են մնացել։
25-02-2022 09:53
Ամբողջահատիկ գարին արագորեն նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը եւ կարեւոր դեր է խաղում 2-րդ տեսակի շաքարախտի վերահսկման գործում: Մագնեզիումի բարձր մակարդակի համադրությամբ ամբողջահատիկ գարին համարվում է անհավանական առողջարար մթերք շաքարախտով հիվանդների համար։
25-02-2022 05:40
Pandora-ն շարունակում է զարմացնել անսպասելի համագործակցություններով, և այս անգամ Marvel-ի հետ համատեղ հավաքածու է պատրաստել՝ «Վրիժառուներ»-ի մոտիվներով։ Ոսկերչական ապրանքանիշի կրեատիվ տնօրեններ Ֆրանչեսկո Տերցոն և Ֆիլիպո Ֆիկարելլին ցանկացել են հիշեցնել, որ հերոսը ապրում է յուրաքանչյուրիս մեջ։
25-02-2022 03:11
Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, ասեկոսեներ չհրահրելու համար, խոստովանել է իր հղիությունը։ Կինը վերջին փուլում է, և շատ շուտով առաջին անգամ մայր է դառնալու։ Նատալիան խոստովանել է, որ միայնակ մայր է լինելու։
25-02-2022 01:31
Ջուդ Լոուի դուստրը մասնակցել է  Roberto Cavalli-ի շոուին։ Իտալական Fausto Puglisi ապրանքանիշի կրեատիվ խորհրդատուն այս անգամ հույսը դրել է ոչ միայն կենդանական պրինտի վրա, այլ նաև կաշվե աքսեսուարների և զգեստների վրա սփռված հրաշալի ծաղիկների վրա։
24-02-2022 09:54
Սքարլեթ Յոհանսոնը նորաձևության ձեռներեց Քեյթ Ֆոսթերի հետ համատեղ կթողարկի մաշկի խնամքի իր ապրանքանիշը՝ The Outset-ը: Վաճառքը կսկսվի մարտի 1-ից։ Ապրանքանիշի Instagram-ի պաշտոնական էջում արդեն հայտնվել են արտադրանքի առաջին պրոմո լուսանկարները, որում որպես մոդել հանդես է եկել ինքը՝ Սքարլեթը։
24-02-2022 07:18
Աուրելիո Սանչեսը Instagram-ում հայտնի է դարձել դիմահարդարման իր հմտությունների շնորհիվ։ Տղամարդ դիմահարդարը որոշել է կոսմետիկայի և հանդերձանքի միջոցով փորձել կերպարանափոխվել տարբեր հայտնիների։ Աուրելիոյի արխիվում արդեն կան պատկերներ, որոնք ճշգրիտ պատճենում են Մրայա Քերիին, Լեդի Գագային, Մայքլ Ջեքսոնին, Լայզա Մինելլիին, Էմի Ուայնհաուսին, Բրիթնի Սփիրսին և այլոց: Հիրավի, բավականին դժվար է գտնել տարբերությունը պատճենի և բնօրինակի միջև։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 497 անգամ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
22.10.2026
Դիտվել է 330 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster