Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-02-2022 11:54
Ինչպես նշում է The Sun-ը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը կթողարկի շների համար նախատեսված The Happy Hounds Dog Cologne օծանելիքը, որը բուրում է «ափամերձ զբոսանքով»։
17-02-2022 11:46
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը վաղուց են բաժանվել, սակայն նրանց միջև դրաման չի հանդարտվում։ Այս անգամ ռեփերը հրապարակել է  անձնական նամակագրությունը նախկին կնոջ հետ։ Ավելի ուշ նա ջնջել է գրառումը, սակայն սքրինշոթն արագ տարածվել է սոցիալական ցանցերում: Իր հաղորդագրության մեջ Քարդաշյանը նախկին կողակցին խնդրել է հանգստանալ. «Դու ստեղծում ես վտանգավոր և վախեցնող մթնոլորտ: Մարդիկ կարող են վնասել Փիթին (կատակերգու Փիթ Դևիդսոնը՝ Քիմի ներկայիս ընկերը), և դա ամբողջությամբ քո մեղքն է լինելու»:
17-02-2022 11:16
Իտալական «Grazia» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է ամենագեղեցիկ ու արտասովոր նշանադրության մատանիների ցանկը, որում ներառվել է նաեւ գործարար Ալեքսիս Օհանյանի նվերը Սերենա Ուիլյամսին։
17-02-2022 11:08
Կարո՞ղ են արդյոք թեյն ու սուրճը քաղցկեղ առաջացնել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կերակրափողի քաղցկեղի եւ վերոնշյալ ըմպելիքների օգտագործման միջեւ կապ, ըստ երեւույթին, իսկապես գոյություն ունի։ Դա բացատրվում է կերակրափողի լորձաթաղանթի ջերմային վնասվածքներով։ Նաեւ նշվում է, որ կապված այն բաղադրիչներից, որոնցից բաղկացած է ըմպելիքը, այն կարող է ոչ միայն առաջացնել, այլեւ կանխել կերակրափողի քաղցկեղի առաջացումը։
17-02-2022 03:32
Լոնդոնից մի աղջնակ սկսել է հին հագուստներ վաճառել համացանցում, արագ հարստացել ու տեղափոխվել է բնակություն Բալի։ 2014 թվականին 18-ամյա ուսանողուհի Հոլլին որոշել է դասավորել իր զգեստապահարանն ու Depop հարթակում վաճառել անպետք հագուստները։ Փորձ ձեռք բերելուց հետո 2018 թվականի վերջին նա որոշել է հիմնել օգտագործված ապրանքների իր ապրանքանիշը և իրեր վերավաճառել։
16-02-2022 09:11
Չնայած Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության փուլում են, սակայն ռեփերը, կարծես, դեռ սիրում է նախկին կնոջը։ Վալենտինի օրը նա մի բեռնատար վարդեր է ուղարկել Քիմի տուն։ Մեքենայի վրա գրություն էր․ «Իմ տեսարանը բյուրեղյա մաքուր է» մակագրությունը։
16-02-2022 09:05
Օուեն Ուիլսոնը հայտնել է, որ իր մայրը՝ Լաուրան, ամուսնացել է 80 տարեկանում։ «Մայրս վերջերս ամուսնացել է 80 տարեկանում և շատ լավ մարդ է: Կարծում եմ, որ սա շատ ռոմանտիկ պատմություն է, որն ապացուցում է, որ սերը կարելի է գտնել ցանկացած տարիքում…», - ասել է Օուենը:
16-02-2022 02:15
Երաժիշտ Լենի Կրավիցի և դերասանուհի Լիզա Բոնեթի դուստրը՝ 33-ամյա դերասանուհի Զոի Կրավիցը դարձել է Elle ամսագրի մարտյան համարի նոր հերոսուհին։
16-02-2022 01:23
Ավստրալիայում Քվինսլենդ նահանգի Ռոքհեմփթոն քաղաքից Ջոյս Մարլը նշել է իր ծննդյան 100-ամյակը: Նա մանկուց ակտիվ կենսակերպ է սիրել՝ արշավներ, պարեր, թենիս եւ բոուլինգ, սակայն իր երկարակեցությունը կինը պայմանվորում է կյանքի ցանկացած տհաճության հանդեպ հանգիստ վերաբերմունքով։ Մարլը խորհուրդ է տվել սրտում վիրավորանքներ չպահել եւ ապրել մեկ օրով:
16-02-2022 01:10
Կանաչ թեյն օգնում է զարկերակային բարձր ճնշման դեմ պայքարում։ Մարդիկ, ովքեր մեկ տարվա ընթացքում օրական առնվազն կես բաժակ միջին խտության կանաչ թեյ են խմել, հիպերտոնիայի զարգացման ռիսկը 46%-ով նվազել է: Ավելին, նրանք, ովքեր օրական ավելի քան 2,5 բաժակ թեյ են օգտագործել, հիպերտոնիայի զարգացման ռիսկը նվազել է 65%-ով:
15-02-2022 11:18
44-ամյա Քանյե Ուեսթի ու 32-ամյա Ջուլիա Ֆոքսի սիրավեպն իր ավարտին է հասել։ Զույգը հարաբերություններ սկսելու մասին հայտարարել էր Ամանորի գիշերը, սակայն մեկուկես ամիս անց՝ հենց Սուրբ Վալենտինի օրը, հայտնի է դարձել նրանց բաժանման մասին։
15-02-2022 10:51
Ոսկրային քաղցկեղի 4 «լուռ» նշան. հոդացավեր, այտուց եւ ուռածություններ, թմրածություն, կաշկանդվածություն հոդերում։

15-02-2022 07:22
Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան՝ թագավոր Կարլ Գուստաֆի ավագ դուստրը, ամուսնու՝ արքայազն Դանիելից բաժանվելու շեմին է, իսկ թագուհի Սիլվիան ամուսնությունը փրկելու ծրագիր է մշակում։ Այդ մասին հաղորդում է Stoppa Pressarna-ն։
15-02-2022 02:14
Մաթիլդա Շնուրովան վերջապես հաստատել է իր հարաբերություններն ատամնաբույժ և "Холостяк" շոուի նախկին մասնակից Անտոն Կրիվորոտովի հետ։ Սերգեյ Շնուրովի նախկին կինը Instagram-ում Անտոնի հետ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նրանք համբուրվում են։
15-02-2022 01:07
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի անդամ Կամիլա Վալիևան կմասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին: Սպորտային արբիտրաժային դատարանը թույլատրել է Վալիևային մասնակցել Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին:
14-02-2022 09:12
Քնի ժամանակ սխալ կեցվածքը կարող է անհարմարություն առաջացնել և երկարաժամկետ հեռանկարում նպաստել վտանգավոր հիվանդությունների զարգացմանը: Կողային դիրքն ամենաօգտակարն է բժշկական տեսանկյունից, բայց մարմնի ձախ մասի վրա ճնշումը կարող է բացասաբար ազդել սրտային հիվանդություն ունեցող մարդու վիճակի վրա, ավելի լավ է, որ այդպիսի մարդիկ պառկեն աջ կողքի վրա։ Ամենավնասակարը փորի վրա քնելն է, եթե մարդն այդ դիրքում երկար է քնում, ապա տուժում է նրա ողնաշարը։
14-02-2022 09:06
ԱՄՆ համալսարաններից գիտնականների խումբը փորձել է բացատրել, թե ինչ պատճառով են սկսվում հիշողության հետ կապված խնդիրներ տարիքի ընթացքում: Բանն այն է, որ որքան մեծ է մարդը, այնքան ավելի շատ է կուտակում տարատեսակ տեղեկատվություն: Այդ պատճառով մարդը տարիքի ընթացքում դժվարանում է հիշել, քանի որ մեծածավալ տվյալների շրջանում բավականին բարդ է գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:
14-02-2022 09:04
Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղը գրավեցին գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Ազատ ծրագրում Հայաստանի պարային զույգը վաստակեց 167.03 միավոր: Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին:
14-02-2022 07:16
Ֆլորիստները հավաստում են, որ քլորոֆիտումը իդեալական բույս է քաղաքային բնակարանի համար, քանի որ այն վտանգավոր չէ և ունի օգտակար հատկություններ։ Մասնավորապես, այն մեծ քանակությամբ թթվածին է արտազատում։
14-02-2022 05:19
Ռիհանան պատմել է, թե ինչպես է տանում իր հղիությունը։ Երգչուհու խոսքով՝ ինքը փորձում է վայելել հղիության յուրաքանչյուր պահը, նույնիսկ, եթե դա պարզապես բլիթ ուտելն է։ «Սա զարմանալի ճամփորդություն էր, և ես պարզապես տանում եմ այն այնպես, ինչպես որ կա», - ասել է նա:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 497 անգամ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
22.10.2026
Դիտվել է 330 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster