Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-03-2022 07:20
Թոփ 3 մթերքներ, որոնք կօգնեն նիհարել՝ խնձոր, թուրինջ, կիվի։
14-03-2022 04:36
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ մոդել Հեյլին, հոսպիտալացվել է «ինսուլտի ախտանիշներով»։ Նշվում է, որ աղջիկն սկսել է շարժման հետ կապված խնդիրներ ունենալ, նրան շտապ օգնություն են ցուցաբերել։ Բժիշկների խոսքով՝ դա ուղեղի հիվանդության պատճառով է:
11-03-2022 11:41
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը և երգիչ Գրայմսը երկրորդ անգամ ծնող են դարձել։ Այս զարմանահրաշ լուրը տարածել է Just Jared պորտալը։ Շատերի համար դա անակնկալ էր, քանի որ Իլոնն ու Գրայմսը բաժանվել էին անցյալ սեպտեմբերին, ինչի մասին պատմել է ինքը՝ Մասկը:
11-03-2022 11:36
Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության եւ միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին, նա այդ պաշտոնում առաջին կինն է դարձել։
11-03-2022 11:27
75 տարեկան հասակում, երկարատև ծանր հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը։
11-03-2022 11:20
Աշխարհում առաջին պացիենտը, որին գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ է փոխպատվաստվել, ապրել է 2 ամիս։ 57-ամյա Դեւիդ Բենեթը մահացել է մարտի 8-ին։
11-03-2022 07:44
Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Դեվան, ևս մեկ շապիկ է ավելացրել իր մոդելային պորտֆոլիոյում՝ նա դարձել է ռուսական Elle-ի մարտյան համարի հերոսուհին։ Վերջին ամիսները 17-ամյա մոդելի համար շատ հաջող էին, քանի որ համացանցում մեկը մյուսի հետևից նրա մասնակցությամբ միանգամից մի քանի ֆոտոսեսիաներ հայտնվեցին՝ տարբեր հրապարակումների համար։
10-03-2022 10:54
Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյաններն իրենց մոր՝ Քրիս Ջեների հետ միասին լուսանկարվել են Variety ամսագրի շապիկի համար՝ իրենց նոր ռեալիթի շոուի պրեմիերային ընդառաջ։ Շոում հանդես կգան նաև Քենդալ և Քայլի Ջեներները. նրանք ավելի վաղ հայտնվել էին նոր շոուի պաշտոնական պրոմոում:
10-03-2022 10:52
Կոնգոյի բնակիչ 32-ամյա Լուվիզոն ամուսնացել է եռյակի հետ, քանի որ քույրերը չեն ցանկացել բաժանվել իրարից, գրում է Oddity Central-ը։ Ինքը՝ փեսան, սկզբում դեմ էր նման մտքին, բայց հետո հասկացավ, որ այլընտրանք չունի։
10-03-2022 10:19
Լոլիկի դեմ պայքար է սկսել հայտնի սրտաբան, The Plant Paradox բեսթսելլերի հեղինակ Սթիվեն Գանդրին՝ վտանգի պատճառը բացատրելով լոլիկում լեկտին սպիտակուցների պարունակությամբ: «Լոլիկը շատ ագրեսիվ մթերք է. այն առաջացնում է բորբոքում, քաշի ավելացում և լուրջ ալերգիկ ռեակցիաներ: Բայց ամենասարսափելին այն է, որ լեկտինը գրոհում է մեր բջիջների վրա, և, ավաղ, այդ սպիտակուցի դեմ պայքարի միակ ձևը դրանից հրաժարվելն է»,-գրում է Գանդրին:
10-03-2022 10:11
Հարաբերություններում անվտանգությունն առաջին հերթին պաշտպանվածության զգացումն է, վստահություն, որ զուգընկերը կողքիդ կլինի ոչ միայն ուրախության, այլեւ դժվար ժամանակներում: Զուգընկերների համար կարեւոր է հարաբերություններում կայունության, սպառնալիքներին միասին դիմակայելու կարողության զգացում ունենալը: Կնոջ համար հիմնական սպառնալիքը հարաբերություններում մրցակցությունն է, ընդ որում ոչ միայն այլ կանանց հետ, այլեւ զուգընկերոջ ընկերների, ծնողների:
10-03-2022 10:06
Որովայնի հաճախակի փքվածությունը ձվարանների քաղցկեղի հնարավոր ախտանիշներից մեկն է, որը շատ տարածված ու վտանգավոր օնկոլոգիական հիվանդություն է։ Առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալներով՝ ձվարանների քաղցկեղով տառապող կանանց մոտ կարող է որովայնի հաճախակի փքվածություն նկատվել, որին նրանք կարող են բախվել ամսական 12 կամ ավելի անգամ։
09-03-2022 15:46
«Condé Nast» հրատարակչատունը, որին են պատկանում GQ, Vogue, Tatler, Glamour պարբերականները, Ուկրաինայում իրադարձությունների պատճառով դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում։
09-03-2022 15:44
Կյանքից հեռացել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Էմմա Նահապետյանը:
09-03-2022 03:49
Ռեփեր Ալեքսեյ Ուզենյուկը, որն առավել հայտնի է Էլջեյ անունով, առիթ է տվել լուրերի, թե վերամիավորվել է նախկին կնոջ՝ բլոգեր Անաստասիա Իվլեեւայի հետ։ Նա Իվլեւայի ծննդյան օրն իր ինստագրամյան էջում հրպարակել է նրա լուսանկարը։ «Շնորհավոր ծնունդդ, իմ կին։ Սիրում եմ քեզ»,- անգլերենով գրել է նա։
07-03-2022 08:58
2022 թվականի գարնան համար ոճաբանները հրաժեշտ են տալիս պլատինե շիկահերի թրենդին՝ հօգուտ ավելի բնական երանգի, այսպես կոչված, «մեղրային շիկահերի»: Մասնագետների կարծիքով՝ մեղրային շիկահերը ավելի բնական տեսք ունի, քան պլատինը, և բացի այդ, այն խնամքի համար ավելի քիչ ջանք է պահանջում։
07-03-2022 08:54
5 անսպասելի մթերքներ, որոնք կօգնեն լավ քնել. ընկույզ, նուշ, կաթ, բալի հյութ, մեղր։
07-03-2022 08:47
Մի քանի տասնամյակ է, ինչ կարծիք է տարածվել, որ առողջությունը պահպանելու համար պետք է օրական առնվազն 10 000 քայլի չափով զբոսանք իրականացնել: Ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց մասկանցությամբ 15 տարվա հետազոտության արդյունքում գիտնականները եզրահանգել են, որ այդ «նորմը» ոչ միայն հնացել է, այլ նաեւ ուռճացվել է գրեթե երկու անգամ: Կախված տարիքից՝ կարելի է սահմանափակվել 6 000 քայլով:
07-03-2022 04:05
Furla-ն թողարկել է վերամշակված թղթից պատրաստված պայուսակներ։ Furla Bloom Bag-ը բրենդի նոր մոդելի անվանումն է, որը պատրաստված է օրգանական և կենսաքայքայվող նյութերից։
07-03-2022 03:50
95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը որոշել է թողնել Բուքինգհեմյան պալատը։ Նորին Մեծությունը կապրի Վինձորի ամրոցում։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ թագուհին հենց Վինձորն է դարձրել իր մշտական բնակության վայրը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
26.10.2026
Դիտվել է 428 անգամ
22.10.2026
Դիտվել է 329 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster