Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-02-2022 11:01
Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե որն է եղել ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը: Քարդաշյանը խոստովանել է, որ վերջին տարիներին փոխվել են իր կյանքի առաջնահերթությունները, այդ իսկ պատճառով սկսել է ավելի շատ հոգ տանել իր սեփական հարմարավետության համար և որոշել է բաժանվել:
11-02-2022 10:51
Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը որոնում է մի կնոջ, որը մեխ է խփել իր գլխին, որպեսզի տղա ծնի, ինչպես նաեւ հեքիմին, որը նրան խորհուրդ է տվել դա անել: Ոստիկանությունն այս դեպքի վրա ուշադրություն է դարձրել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է գլխում մեխով կնոջ ռենտգենյան լուսանկարը:
11-02-2022 07:55
ԱՄՆ-ի բնակչուհուն փրկել են այն բանից հետո, երբ նա երկու օր ներքնակի վրա լողացել է լճում: Միջադեպը տեղի է ունեցել Օկլահոմայում։ Կինը եւ նրա զուգընկերը փորձել են ներքնակը որպես լաստանավ օգտագործել, որպեսզի հասնեն Տեքսոմա լճում գտնվող նավակին, բայց ամեն ինչ այլ կերպ է ընթացել:
11-02-2022 01:05
Այսօր հայտնի 1 դարձավ, որ մահացել է դերասանուհի Եվգենյա Բրիկը։ Նա 40 տարեկան էր։ Նա հայտնի է «Հիփսթերներ», «Աշխարհագրագետը խմեց իր գլոբուսը», «Եղեւնիներ 1914» ֆիլմերոից, ինչպես նաև «Հալոցք», «Լավատեսները», «Կամենսկայա 3» և այլն սերիալներնից։
11-02-2022 00:15
Շերոն Սթոունը հայտնվել է The Rake ամսագրի նոր համարի շապիկին։ Համացանցում «Հիմնական բնազդի» աստղին այս լուսանկարում շատերը անվանել են անճանաչելի։
10-02-2022 09:52
Բրիտանացի երգչուհի Ադելն արժանացել է Brit Awards-ի (BRITs) գլխավոր մրցանակին. նրա Easy on Me կոմպոզիցիան, որը հինգ տարվա ընդմիջումից հետո դարձել է առաջին սինգլը, հաղթել է «Տարվա երգ» անվանակարգում:
10-02-2022 09:48
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի թիմային չեմպիոնի կոչումը նվաճած Ռուսաստանի հավաքականի անդամ, 15-ամյա Կամիլա Վալիեւան օգտագործել է տրիմետազիդին։ Այդ մասին հայտնել է ռուսական «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերի տեղակալ Վասիլի Կոնովը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին։
10-02-2022 09:45
«Блестящие» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեմենովիչը նպատակ է դրել դառնալ իսկական գեղեցկուհի։ Երգչուհին որոշել է լիպոսակցիա անել, որպեսզի փոքր-ինչ նվազեցնի մարմնի ծավալները։ Մասնավորապես, հեռացնել ավելորդ հեղուկը, կզակի եւ նախաբազուկի հատվածների ճարպը։ Արդյունքն արդեն գերազանցել է սպասումները, սակայն դեռ պետք է վերականգնողական կուրս անցնել։
10-02-2022 08:56
Կենդանակերպի 6 նշաններ, որոնք երբեք կանոններով չեն խաղում. Խոյ, Ջրհոս, Երկվորյակներ, Աղեղնավոր, Խեցգետին, Առյուծ:
10-02-2022 02:04
Ճապոնիայի 19-ամյա երիտասարդը մեծ ճանաչում է ձեռք բերել առցանց հարթակում իր «կանացի» արտաքինի շնորհիվ: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Իդեգամի Բակու անունով երիտասարդը տպավորում է իր բնատուր անդրոգեն հատկություններով: Վերջին տարիներին տղամարդիկ երբեմն օգտագործում են դիմահարդարման և լուսանկարչային խաբկանքի տեխնիկան համացանի տարածքում որպես կին հանդես գալու համար, սակայն Իդեգամին շատ «չարչարվելու» կարիք չունի:
09-02-2022 08:39
ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է 2022 թվականի «Օսկար»-ի հավակնորդներին։ YouTube-ում հեռարձակման ժամանակ ներկայացվել է 21 անվանակարգում հավակնորդների ցանկը: Լավագույն դերասանուհի կոչման համար կմրցեն Ջեսիկա Չեսթեյնը («Թեմմի Ֆեյ Այզ»), Օլիվիա Կոլմանը («Անհայտ դուստրը»), Պենելոպե Կրուսը («Զուգահեռ մայրեր»), Նիկոլ Քիդմանը («Լինել Ռիկարդո»), Քրիստեն Ստյուարտը («Սպենսեր»):
09-02-2022 08:24
Դիրքը, որով մարդը քնում է, կարող է ազդել նրա խռմփացնելու կամ չխռմփացնելու վրա: Մասնավորապես, մեջքի վրա քնող մարդիկ ավելի շատ են խռմփացնում, քան նրանք, ովքեր քնում են այլ դիրքերով։ խռմփոցը կանխելու համար խորհուրդ է տրվում կողքի պառկած քնել։
09-02-2022 08:20
Բրիտանացի օգտատերերին կպարտավորեցնեն պոռնո դիտելուց առաջ անձնագիր ցույց տալ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերականգնել է մեծահասակների համար կայքերի օգտատերերի տարիքը ստուգելու վերաբերյալ ծրագրերը:
09-02-2022 07:57
Քարդաշյան-Ջեններ ընտանիքը սկսում է նոր ռեալիթի շոու, որը կոչվում է The Kardashians։ Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 14-ին Hulu սթրիմինգային ծառայության միջոցով։ Ռեալիթի շոուն կփոխարինի Keeping Up with the Kardashians («Քարդաշյանների ընտանիք») նախագծին, որը տևեց գրեթե 14 տարի և ներառեց 20 եթերաշրջան։ Շոուն պաշտոնապես փակվեց 2021 թվականի սեպտեմբերին։
09-02-2022 07:46
Անցյալ տարի 72 տարեկանում կորոնավիրուսից մահացած գործարար Օլեգ Բուրլակովի դուստրերը ամերիկյան դատարան հայց են ներկայացրել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի և նրա կնոջ՝ Օլգայի դեմ ։ Forbes-ի վարկանիշային մմիլիոնատիրոջ ժառանգները (Բուրլակովի կարողությունը վերջին անգամ գնահատվել է 650 միլիոն դոլար) Կրուտոյններին մեղադրել են անշարժ գույքի նկատմամբ անօրինական գործարք կատարելու մեջ։
08-02-2022 02:06
Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է Rolling Stone ամսագրի նոր համարի ֆոտոշարքում։ Շապիկին աստղը կեցվածք է ընդունել Balmain-ի զգեստով՝ խորը դեկոլտեով և Tiffany & Co-ի և Jennifer Fisher-ի զարդերով։ Ամսագրի էջերին Լոպեսի հայտնվելը համընկնում է «Առաջին մարդը» ֆիլմի պրեմիերայի հետ, որտեղ Ջենիֆերը գլխավոր դեր է խաղացել։
08-02-2022 01:23
Ճարպակալումը վատացնում է մարդու ճանաչողական կարողությունները։ Այսպիսի եզրահանգման են եկել կանադացի գիտնականները նոր հետազոտության ընթացքում։ Ավելորդ քաշը եւ ճարպակալումը սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, հենաշարժողական համակարգի խախտումների, ինչպես նաեւ որոշ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հիմնական գործոններից են։
08-02-2022 00:28
Բեյոնսեն ներկայացրել է Adidas x IVY PARK collection հագուստի հավաքածուն, որը նվիրված է Սուրբ Վալեմնտինի օրվան։ «Grammy»-ի մրցանակակիրը ներկայացել է վառ կարմիր հագուստով՝ սոցիալական ցանցերում իրարանցում առաջացնելով։ Բեյոնսեն լուսանկարներից մեկում կոմբինեզոն է կրում, մյուսում՝ լատեքսային շրջազգեստ ու տոպ։
08-02-2022 00:04
Տոնական հրանոթային համազարկեր են հնչել Լոնդոնի կենտրոնում՝ նվիրված Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակին: Տվյալ արարողակարգը հեռարձակվել է առաջատար բրիտանական հեռուստաալիքներով: Միապետի «պլատինե հոբելյանը» նշվել է 41 համազարկով Գրին Փարկում՝ Բուքինգհեմյան պալատից ոչ հեռու:
08-02-2022 00:02
Դերասանուհի Եվգենյա Դոբրովոլսկայան հայտարարել է իր երիտասարդ ամուսնու՝ Դմիտրի Մանաննիկովի հետ հարաբերությունների խզման մասին։ Դոբրովոլսկայայի և Մանաննիկովի ամուսնալուծության պատճառները չեն հաղորդվել, այնուամենայնիվ, վերջին հարցազրույցներում աստղը խոստովանել է, որ ընտանեկան կյանքը սկսել է զայրացնել իրեն, և նա պետք է դադար վերցնի ու մտածի ամեն ինչի մասին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 551 անգամ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 430 անգամ
22.10.2026
Դիտվել է 333 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster