Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-02-2022 01:20
Հանրաճանաչ սենյակային բույսը՝ սանսևիերիան, խորհուրդ է տրվում ննջասենյակներում դնել քնի որակը բարելավելու համար: Սանսևիերիան գիշերը մեծ քանակությամբ թթվածին է արտադրում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում քնի որակի վրա, իսկ առավոտյան նպաստում է տրամադրության և կենտրոնացման բարելավմանը։
07-02-2022 01:06
3 մթերք, որոնք այրում են ճարպը. գրեյպֆրուտ, նեխուր, արքայախնձոր:
07-02-2022 01:03
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հայտարարել է, որ ցանկանում է՝ Քորնուոլի դքսուհի Կամիլան ստանա «թագուհի կոնսորտ» տիտղոսը, երբ արքայազն Չարլզը թագավոր դառնա:
07-02-2022 00:24
Բրիտանական Մանչեստր քաղաքի բնակչուհի Լորա Հեմփսոնը շատ է սիրում համապատասխանեցնել իր և 19 ամսական դստեր հագուստը: 39-ամյա կինը պատմել է, որ ինքն ու դուստրը՝ Դարլինը, ունեն համապատասխանեցված հագուստի 150 զույգ:
07-02-2022 00:15
Յակուտսկի բնակչուհին ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո: Ավելի ուշ համացանցում հայտնվել է նրա ընկնելու տեսանյութը։ Ներկայումս կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
05-02-2022 12:51
Netflix ստրիմինգային ծառայությունը նոր տեսանյութում հայտարարել է 2022 թվականին սպասվող պրեմիերաների ծրագիրը: Հնչեղություն ստացած շոուներից են Էնթոնի և Ջո Ռուսոների «Մոխրագույն մարդ» մարտաֆիլմը, Շոն Լևիի «Մեր անունն Ադամ է» ժապավենը, Գիլյերմո դել Տորոյի «Պինոկկիո» անիմացիոն ֆիլմը, Ռայան Ջոնսոնի «Հանել դանակները» ֆիլմի շարունակությունն ու Դև Պատելի «Մարդ-կապիկը» կինոնկարը:
05-02-2022 10:38
Վաշինգտոն նահանգի համալսարանից գիտնական Սուբին Սեոն նկատել է, որ մարդկանց ավելի հաճելի է շփվել եւ փոխգործակցել ռոբոտ կանանց, քան ռոբոտ տղամարդկանց հետ: Սուբին Սեոյի խոսքով՝ դա կապված է գենդերային կարծրատիպերի հետ, ըստ որոնց՝ հենց կինն է համարվում ավելի հյուրընկալ եւ հոգատար:
05-02-2022 07:23
«Քանյեն պարզապես բոլորին շատ ավելի մեծ ցավ է պատճառում»․ Քիմ Քարդաշյանի պատասխանը նախկին ամուսնուն
05-02-2022 02:56
Մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և դերասան Ջեյսոն Սթեթհեմը փետրվարի 2-ին դուստր են ունեցել: Այս մասին Daily Mail-ին հայտնել է զույգի ազգականը։
05-02-2022 02:45
Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիայի փոխնախագահ։ Նա ղեկավարելու է գեղարվեստական գիմնաստիկայի ոլորտը։
04-02-2022 09:38
Բրիտանական BAFTA կինոակադեմիան հայտարարել է 2022 թվականի թեկնածուների ցուցակը: Այս տարի լավագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն «Շան իշխանությունը», «Մատուտակով պիցցա», «Դյունա», «Բելֆաստ» եւ «Մի նայիր վեր» ֆիլմերը:
04-02-2022 09:30
Միլիարդավոր տարիների սեւ ադամանդը, որը, ենթադրաբար, եկել է տիեզերքից աճուրդի է հանվել: «Էնիգմա» ադամանդն ամենամեծ մշակված ալմաստն է աշխարհում: 555,55 կարատ քաշով ադամանդը կշռում է մոտավորապես այնքան, որքան բանանը:  Ակնկալվում է, որ քարը Լոնդոնի Sotheby՝s աճուրդում 6 միլիոն դոլարով կվաճառվի:
04-02-2022 07:41
Չինաստանում գործող Vanke Group անշարժ գույքի գործակալությունը 2021 թվականի տարվա լավագույն աշխատակից է ընտրել իր արհեստական բանականութանյամբ զինված պարտքերի հավաքագրողին: Կի Սիաոպանը, որի լուսանկարին նայելիս կարելի է ենթադրել, որ երիտասարդ կին է, իրականում անգամ մարդ չէ:
04-02-2022 05:45
Հարավային Կորեայում վաճառքի են հանվել ուշագրավ հակավիրուսային պաշտպանիչ դիմակներ, որոնք հնարավոր է կրել նաև սնվելու ժամանակ, գրում է The Guardian-ը: Դիմակը կոչվում է «կոսկ» («քթադիմակ») և դրա 10 հատն արժե 8,13 դոլար: Այն ծածկում է քիթն ու բերանը, սակայն երբ սնվելու կամ ինչ-որ բան խմելու անհրաժեշտություն է առաջանում, այն հնարավոր է ծալել՝ պաշտպանված պահելով միայն քիթը:
04-02-2022 01:48
Քեյթ Միդլթոնը բրիտանական Twinkenham մարզադաշտում մասնակցել է ռեգբիի առաջին հանդիպմանը։ Քեյթը խաղադաշտ է մտել տաբատով և պոլոյով՝ մազերը բարձր հավաքած։
03-02-2022 10:39
Dolce & Gabbana հանրահայտ ապրանքանիշը որոշել է հագուստի և աքսեսուարների հավաքածուներ ստեղծելիս չօգտագործել բնական մորթի։ Այս մասին հայտնել է Vogue ամսագրի իտալական հրատարակությունը՝ վկայակոչելով նորաձեւության տան ներկայացուցիչ Ֆեդելե Ուզայի հայտարարությունը։
03-02-2022 10:37
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ պարային զույգը գեղասահքի մրցաշարում հասել է օլիմպիական մայրաքաղաք։ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը Կանադայից են ժամանել Չինաստանի մայրաքաղաք։ Հայաստանի զույգը կարճ ծրագրին կմասնակցի փետրվարի 12-ին։
03-02-2022 10:27
Հիպերտոնիա կամ շաքարախտ ունեցող մարդիկ կյանքի համար վտանգավոր սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի են ենթարկված: Նույնիսկ դեղորայքի ընդունման դեպքում մեծ թվով պացիենտներ շարունակում են մնալ բարձր ռիսկային գոտում: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող պացիենտների ճնշումը դժվար է վերահսկել։ 
03-02-2022 07:41
Կյանքի 91-րդ տարում մահացել է իտալացի հռչակավոր դերասանուհի Մոնիկա Վիտտին: Դերասնուհին արդեն ավելի քան 20 տարի դուրս չի եկել հանրության առաջ լուրջ գենետիկական հիվանդության պատճառով:
03-02-2022 01:51
Համացանցում սկանդալ է ծագել Քսենիա Սոբչակի և Սերգեյ Շնուրովի միջև՝ «Շմարաթոն» կոչվող նոր հոլովակի պատճառով, որը հայտնվել է «Լենինգրադ» խմբի YouTube ալիքում: Երգը կատարել է երգչուհի Զոյան, ում առաջմղմամբ զբաղվում է Շնուրովը, իսկ տեքստում հեշտությամբ կարելի է ուղղակի հղումներ նկատել Սոբչակի անձին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 551 անգամ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 430 անգամ
22.10.2026
Դիտվել է 333 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster