Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-03-2022 03:14
Երգչուհի Վալերիա Շենայի դուստրը պատմել է հոր՝ պրոդյուսեր Ալեքսանդր Շուլգինի ոտնձգությունների մասին։ Նրա հետ հարցազրույցը հրապարակվել է Super YouTube ալիքում։ Երգչուհին պատմել է, որ հայրն իրեն մերկ դուրս է հանել փողոց և փակել վանդակի մեջ՝ շան հետ։ Նա հիշել է, որ մի անգամ հիվանդացել է անգինայովով և անկողին ընկել, երբ հայրը իր սիրուհիներին է բերել։
18-03-2022 02:06
Աննա Սորոկինան հայտնվել է Call Her Daddy փոդքասթում, որտեղ  Ալեքս Կուպերին պատմել է, որ ունի «բանտային օգնական», ով իր լվացքն է անում: «Եթե փող ունես, ոչինչ անելու կարիք չկա»,- ասել է Աննան: «Նրանք իրականում կարծում են, որ ես շատ հարուստ եմ», - ժպտալով ավելացրել է Սորոկինան:
17-03-2022 15:24
«Միսս աշխարհ 2021» մրցույթի հաղթող է դարձել Լեհաստանի ներկայացուցիչ Կարոլինա Բելյավսկան:
17-03-2022 15:19
Ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան Դավայի ծննդյան օրը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է ծնվել իրենց սերը։ Երգչուհին հրապարակոմ է արել իր տելեգրամյան ալիքում։ «Կարոտում եմ։ Շատ։ Երբեմն տխրությունը լրջորեն պարուրում է։ Բայց հետո հիշում եմ, թե ինչ է նա արել, եւ դա ինձ իրականություն է վերադարձնում»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։
17-03-2022 05:51
Լուրեր են պտտվում, որ Քիմ Քարդաշյանի ընտանիքը հիացած է նրա նոր սիրեցյալով։ Այնուամենայնիվ, կա մի կերպար, ով բոլորովին ուրախ չէ Քիմի նոր հարաբերություններից։ Եվ դա, իհարկե, Քանյեն է։ Նախկինում էլ օրինակելի պահվածքով աչքի չնկնող ռեփերը լիովին անկառավարելի է դարձել, երբ իմացել է նախկին կնոջ ընկերոջ մասին։
17-03-2022 05:39
«Լոկի» ֆիլմի աստղ Թոմ Հիդլսթոնը և դերասանուհի Զավի Էշթոնը նշանադրության մասին խոսակցություններ են առաջացրել: Զույգի գաղտնիքը բացահայտվել է պատահական սելֆիով, որը դերասանուհի Էյ Ջեյ Օդոդուն արել է BAFTA մրցանակաբաշխության ժամանակ և տեղադրել Instagram-ում։ Զավիի մատնեմատի վրա երկրպագուները նկատել են մեծ քարով վինտաժ ոճի մատանի։
17-03-2022 03:43
Քրիսթեն Ստյուարտն այժմ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է միանգամից երկու պատճառով. նա առաջին անգամ առաջադրվել է Օսկարի («Սպենսեր» ֆիլմում արքայադուստր Դիանայի դերի համար) և պատրաստվում է ամուսնանալ, ի դեպ, նույնպես, առաջին անգամ: Այն, որ իր սիրելի Դիլան Մեյերը նրան ամուսնության առաջարկ է արել, 31-ամյա Ստյուարտը պատմել էր դեռևս 2021 թվականի նոյեմբերին։
16-03-2022 17:00
Disney+ սթրիմինգային ծառայությունը ներկայացրել է առաջին թրեյլերը, որը նվիրված է «Միսս Մարվել» նոր սերիալին։ Շոուի սյուժեն պատմում է երիտասարդ սուպերհերոսուհի Կամալա Հանի մասին։ Նա օժտված կլինի ֆիզիկական ուժով։ Գլխավոր դերը կատարել է Իման Վելանին։ «Միսս Մարվելի» շոուրանները Բիշա Կ․ Ալին է, որն աշխատել է նաեւ «Լոքի» նախագծի վրա։
16-03-2022 16:57
Էստոնիան «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի ազգությամբ հայ երգիչ Ստեֆան Հայրապետյանը: Ստեֆանը 25 տարեկան է, երգում է փոքր տարիքից, հասցրել է մասնակցել մի շարք երաժշտական մրցույթների, իսկ «Եվրատեսիլ»-ում ներկայանալու հնարավորություն ստացել է' հաղթելով Էստոնիայի հանրային հեռուստաընկերության Eesti Laul մրցույթում:
16-03-2022 07:39
Մոդելներ Բելլա և Ջիջի Հադիդների մորը՝ Յոլանդա Հադիդին, համացանցում խիստ քննադատել են դստեր՝ Բելլայի խոստովանությունից հետո։ Մոդելը, որին հաճախ էին կասկածում պլաստիկ վիրահատության մեջ, հայտնել է, որ արել է միայն մեկը՝ ռինոպլաստիկա, այն էլ՝ 14 տարեկանում ։ Նա հերքել է լցոնիչների օգտագործումը: Բելլան հայտարարել է, որ զղջում է վիրահատության համար։
16-03-2022 07:39
Մոդելներ Բելլա և Ջիջի Հադիդների մորը՝ Յոլանդա Հադիդին, համացանցում խիստ քննադատել են դստեր՝ Բելլայի խոստովանությունից հետո։ Մոդելը, որին հաճախ էին կասկածում պլաստիկ վիրահատության մեջ, հայտնել է, որ արել է միայն մեկը՝ ռինոպլաստիկա, այն էլ՝ 14 տարեկանում ։ Նա հերքել է լցոնիչների օգտագործումը: Բելլան հայտարարել է, որ զղջում է վիրահատության համար։
16-03-2022 02:05
Ծանր հիվանդ Ալիսա Արշավինան կասկածվում է կեղծ բժշկական փաստաթղթեր ձեռք բերելու մեջ:
Բժիշկ Գազինան կասկածել է ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի նախկին կնոջը կեղծ բժշկական տեղեկանքներ ձեռք բերելու մեջ։ Բժշկի խոսքով՝ Ալիսան թաքցրել է ծանր հիվանդությունը՝ նախատեսված վիրահատությունը ժամանակին իրականացնելու համար։
15-03-2022 10:57
Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը:
15-03-2022 10:47
Հունգարացի գիտնականները պարզել են, որ ամեն օր սոցցանցերում լուսանկարներով փոխանակվելը կրկնապատկում է ընկճախտի ռիսկը։
15-03-2022 10:43
Գիտնականները կարծում են, որ կարող են առաջիկա երկու տասնամյակում կանգնեցնել ծերացումը։  «Ես համոզված եմ, որ երկու տասնամյակի ընթացքում մենք կունենանք գործիքներ, որոնք ոչ միայն կբուժեն ախտանիշները, այլեւ կարող են կանխատեսել, կանխել եւ բուժել հիվանդությունները եւ ծերացումը՝ բջջային երիտասարդացման միջոցով»,- ասել է  Altos Labs-ի հետ աշխատող հայտնի գիտնական Խուան Կառլոս Իզպիսուան։
15-03-2022 07:53
Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, համագործակցելով երգչուհի Անի Խառատյանի հետ, երաժշտասերներին է ներկայացրել «Քարին տակ» երգի տեսահոլովակը: Ափօ Սահակյանը երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակն է։
15-03-2022 02:10
Օրերս արքայադուստր Շառլենը վերադարձել է Մոնակո և վերամիավորվել իր ընտանիքի հետ` Շվեյցարիայում մի քանի ամիս բուժումից հետո. այս տեղեկությունը հաստատել են պալատից։
14-03-2022 09:26
Շներն իրենց տերերին ոչ միայն շատ դրական հույզեր են հաղորդում, այլեւ դրականորեն են ազդում նրանց առողջության վրա։ Շուն ունենալը 24 տոկոսով նվազեցնում է ցանկացած պատճառով մահվան ռիսկը։
14-03-2022 09:17
Վիտամին C-ն այն սակավաթիվ նյութերից է, որի արդյունավետությունը ծերացման նշանների դեմ կլինիկորեն ապացուցված է։ Հետազոտությունների համաձայն վիտամին C-ն կատալիզացնում է օրգանիզմում սեփական կոլագենի արտադրությունը (այն դանդաղում է արդեն 20 տարեկանից հետո)։ Կոլագենն է հենց պատասխանատու մաշկի առաձգականության եւ խոնավության, դրա բնական փայլի ու կնճիռների բացակայության համար: 
14-03-2022 08:35
Նախօրեին թողարկվել է Dua Lipa-ի և Megan Thee Stallion-ի Sweetest Pie երգի համատեղ տեսահոլովակը: Երգչուհիները հայտնվում էին որպես ազդանշաններ՝ ներքաշելով տղամարդկանց իրենց սյուրռեալիստական իրականության մեջ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
26.10.2026
Դիտվել է 427 անգամ
22.10.2026
Դիտվել է 329 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster