Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2022 09:53
ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է ավելի քան 50 տարի գործող հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքը'պահպանողական մեծամասնության որոշմամբ: Սպասվում է, որ այս որոշումը կհանգեցնի նահանգների կեսում հղիության արհեստական ընդհատման արգելմանը:
25-06-2022 09:43
Տեղի է ունեցել ֆուտբոլի կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Հայասան» ընդգրկվել է նոկաուտ մինի-մրցաշարի առաջին խմբում, որի կիսաեզրափակիչ փուլում կմրցի իսլանդական «Վալյուր» թիմի հետ։ Հաղթանակի դեպքում հայկական ակումբը եզրափակիչ խաղում կմրցի «Պոմուրյե» (Սլովենիա) - «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։
24-06-2022 10:25
Մոդել Քենդալ Ջեններն ու բասկետբոլիստ Դեւին Բուկերը երկու տարվա հարաբերություններից հետո բաժանվել են։ Բաժանման պատճառն ապագայի տարբեր տեսլականներն են։ Նրանց ընկերները նշում են, որ նախկին սիրահարները «քննարկել են իրենց ապագան, սակայն նրանք նույն ուղղության վրա չեն»։
24-06-2022 07:28
ԱՄՆ-ից մոդել Նիսե Վայդհոֆերն իքնանսպանություն է գործել։  Ինքնասպանություն գործելուց առաջ 31-ամյա մոդելն իր ինստագրամյան էջից ջնջել է գրեթե բոլոր լուսանկարները։ Ընտանիքի անդամների խոսքով՝ Նիսեն միշտ անկեղծորեն հետեւորդներին պատմել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին եւ օգնել նրանց, ովքեր բարդ շրջան են ապրել։
24-06-2022 04:55
Երգչուհի Ադելը բախվել է երկրպագուների զայրույթին Հայդ Պարկում իր առաջիկա ելույթի մասին հայտարարելուց հետո։ Երգչուհու երկրպագուները չեն կիսել նրա ուրախությունը և հիշել են, թե ինչպես է նա չեղարկել Լաս Վեգասում նախատեսված շոուն, սակայն նոր ժամկետներ չի նշանակել։
24-06-2022 03:09
91-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկն ամուսնալուծվում է 65-ամյա նախկին մոդել և դերասանուհի Ջերի Հոլից։ Զույգն ամուսնացել է 2016 թվականին․ սա Մերդոկի չորրորդ ամուսնությունն էր, իսկ Հոլի՝ առաջին պաշտոնականը։
24-06-2022 03:06
Շերոն Սթոունը պատմել է անհաջող հղիություններից հետո ունեցած փորձի մասին. «Կանայք ստիպված են դա տանել միայնակ և թաքուն՝ անհաջողության զգացումով»։
23-06-2022 11:12
ՖԻՖԱ-ն նախազգուշացրել է, որ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների, երկրպագուների և սպասարկող անձնակազմի համար չամուսնացածների միջև սեքսը պաշտոնապես արգելված կլինի:
23-06-2022 11:06
Ֆրանսիական էստրադայի վառ աստղերից մեկի՝ Զազի երևանյան համերգը կբացեն «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։ Զազի երևանյան համերգն անցկացվելու է «Հայա» փառատոնի շրջանակում: Այն տեղի կունենա հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում:
23-06-2022 10:10
Հերթական ծննդյան օրը նշող 108-ամյա ամերիկուհի Բեատրիս Չիեկո Մուրանական իր երկարակեցության պատճառների մասին պատմել է 46-ամյա թոռնուհի Էրին Ֆուրուային։ «Նա միշտ շատ է քայլել եւ ամեն նախաճաշից հետո միրգ է կերել: Բայց նա նաեւ սիրել է իրեն շոկոլադով, բեկոնով ու սուրճով է պարգեւատրել»,- պատմել է կնոջ ազգականուհին։
23-06-2022 10:05
Թրոմբոզը կարող է առաջանալ տարեց մարդկանց, ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր քիչ են շարժվում, անբավարար քանակությամբ հեղուկ են խմում եւ ունեն երակների վարիկոզ լայնացում։ Մասնագետների խոսքով՝ թրոմբոզը կարող է սպառնալ այնպիսի հետեւանքներով, ինչպիսին են ինսուլտները, ինֆարկտները եւ թոքային զարկերակի խցանումները, որոնք կարող են մահվան հանգեցնել։ Ռիսկի խմբում են 60-ից բարձր տարիքի մարդիկ, քանի որ տարիքի հետ արյան մածուցիկությունը մեծանում է:
23-06-2022 01:20
Մահացել է կամերունական ծագումով ռուս երաժիշտ Պիեռ Նարսիսը։ Նա 45 տարեկան էր։ Երգիչը մահացել է երիկամի վիրահատությունից հետո։
22-06-2022 20:04
Ամերիկացի դերասանուի Էմբեր Հերդը երկարամյա պայմանագիր է կնքել Ջոնի Դեփի հետ իր սկանդալային ամուսնալուծության մասին գիրք գրելու մասին:
22-06-2022 20:03
Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան չի ցանկանում ամբողջությամբ ջնջել հիշողությունները նախկին ամուսնու՝ Դմիտրի Տարասովի եւ նախկին սիրելիի՝ Դավիթ Մանուկյանի մասին։ Երգչուհին խոստովանել է, որ չի ծրագրում հեռացնել դաջվածքները, որոնք նվիրել է նախկիններին։
21-06-2022 09:54
Ադելը հրաժարվել է ելույթ ունենալ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի պատվին կազմակերպված համերգին։ Երգչուհուն հրավիրել են մասնակցելու Էլիզաբեթ II-ի գահակալության պլատինե տարեդարձի տոնակատարությանը. նա գահին է արդեն 70 տարի։ Ադելի ներկայացուցիչները պատասխանել են, որ նա չի կարողանա ելույթ ունենալ զբաղվածության պատճառով։
21-06-2022 09:30
Լոնդոնի Դեմքի առաջադեմ կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնից դոկտոր Ջուլիան Դե Սիլվան փորձարկումով հաստատել է, որ դերասանուհի Էմբեր Հերդը դեմքը կատարյալ համամասնություններ ունի: Դե Սիլվան Էմբեր Հերդի դեմքն անվանել է ամենագեղեցիկը աշխարհում։
21-06-2022 09:00
Lեզվի եւ շուրթերի փիրսինգը բերանի խոռոչում առաջացնում են պարոդոնտիտ, որը կարող է հանգեցնել ատամների կորստի։ Այս մասին զգուշացրել է Գրայֆսվալդի բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի պրոֆեսոր Կլեմենս Ուոլթերը: «Ատամնաբույժները պետք է հիվանդներին զգուշացնեն լեզվի եւ շուրթերի փիրսինգի հետ կապված պարոդոնտիտի վտանգի մասին:»,-ընդգծել է Վալտերը։
21-06-2022 08:57
Գիտնականներն ուսումնասիրել են կանացի հորմոնները եւ պարզել, որ պրոգեստերոնի ավելացումն ու էստրադիոլի նվազումը համապատասխանում են ավելի առատաձեռն վարքագծին։ Հորմոնների այս համակցությունը տեղի է ունենում լյուտալային փուլում՝ օվուլյացիայից երկու շաբաթ անց, երբ կնոջ օրգանիզմը պատրաստվում է հնարավոր հղիությանը:
21-06-2022 04:19
Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինն ամուսնալուծության հայց է ներկայացրել իր երկրորդ կնոջից՝ Նիկոլ Շանահանից, երեք տարվա ամուսնությունից հետո․ փաստաթղթերում պատճառը ստանդարտ է՝ «անհաշտ տարաձայնություններ»։ Բրինը սկսել է հանդիպել Նիկոլի հետ 2017 թվականին, իսկ մեկ տարի անց նրանք դուստր են ունեցել։ Այն, որ զույգը ամուսնացել է, հայտնի դարձավ միայն 2019թ.
20-06-2022 11:10
Սննդաբանները զգուշացնում են թթվասերի վտանգավորության մասին՝ նշելով, որ այն շատ մեծ կալորիաներ է պարունակում, ուստի սխալ է համարել առողջ այլընտրանք մայոնեզին։ Թթվասերը շատ յուղոտ մթերք է։ Կարևոր է հիշել, որ ճաշատեսակին թթվասեր ավելացնելը լրջորեն մեծացնում է դրա կալորիականությունը։ Հետևաբար, եթե դուք հաճախ և մեծ քանակությամբ թթվասեր եք օգտագործում, ապա դա կարող է հանգեցնել ավելորդ քաշի և գիրության։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 467 անգամ
20.10.2026
Դիտվել է 428 անգամ
22.10.2026
Դիտվել է 327 անգամ
26.10.2026
Դիտվել է 214 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster