ՄԵԿ ՏՈՂՈՎ 05-07-2022 07:53 Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը։ Կայացել է Schiaparelli-ի շոուն, որին ներկա են եղել Ռենատա Լիտվինովան, Ռիտա Օրան, Կարլի Կլոսը, «Էյֆորիայի»-ի աստղ Հանթեր Շաֆերը և այլ հայտնիներ, իսկ բենուղում հայտնվել է մոդել Եվա Հերցիգովան։
05-07-2022 05:23 Բրիտանացի դիզայներ 48-ամյա Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է լավ մարզավիճակում մնալու իր գաղտնիքը։ Ամեն առավոտ նա արթնանում է առավոտյան ժամը 6:45-ին, իսկ հետո գնում նկուղ, որտեղ կա մարզասրահ։ Բեքհեմը պարբերաբար ձուկ, ավոկադո եւ ընկույզ է ուտում։ Սովորությունների ցանկում Վիկտորյան ներառել է նաեւ առավոտյան խնձորի քացախի օգտագործումը եւ սուրճի մեջ կոլագենի ավելացումը։
05-07-2022 04:00 Երգչուհի Ադելը հարցազրույց է տվել BBC Radio 4 Desert Island Discs-ին, որտեղ բացահայտել է, որ պատրաստվում է երեխաներ ունենալ։ Ադելը մեծացնում է 9-ամյա որդուն՝ Անջելոյին, նախկին ամուսնուց՝ Սայմոն Կոնեկից, որից բաժանվել է 2021 թվականին։ Այժմ Ադելը հարաբերությունների մեջ է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ. զույգը միասին է մոտ մեկ տարի։
05-07-2022 03:31 Սուրճն արագացնում է էներգիայի սպառումը։ Կան նաև համեմունքներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն: Սուրճն ու համեմունքները մի փոքր արագացնում են էներգիայի սպառումը և միևնույն ժամանակ մեծապես մեծացնում ախորժակը:
04-07-2022 09:48 Պարզվում է, որ մարդու շուրթերից կարելի է շատ բան իմանալ մարդու առողջական վիճակի մասին։ Եթե մարդու շուրթերը գորշավուն երանգ ունեն կամ գունատ են, ապա դա ազդարարում է հիմնականում անեմիայի մասին։ Կապույտ շուրթերը կարող են ցույց տալ, որ մարդը մրսած է, բացի այդ, կարող են վկայել ցնցումների կամ ցիանիդով թունավորման մասին: Մուգ գույն շուրթեր ունեցողները ծխողներ են, իսկ չոր շուրթերը օրգանիզմում Օմեգա 3-ի պակասի հետեւանք է, կամ էլ՝ Օմեգա 6-ի ավելցուկի:
04-07-2022 05:10 Հետազոտողները պարզել են, որ, այլ մարդկանց համեմատած, քաղցկեղը հաղթահարածների մոտ 42 տոկոսով ավելի բարձր է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է քաղցկեղի բուժման արդյունքում ստացված վնասվածքներով:
04-07-2022 04:18 Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Վուդի Ալենը հայտարարել է ևս մեկ կամ երկու ֆիլմ նկարահանելու մտադրության մասին։ Արդեն ամռան վերջին 86-ամյա կինոռեժիսորը կսկսի իր նոր ժապավենի նկարահանումները Փարիզում։ Նա նաև հայտարարել է, որ դադարել է նույն հույզերը ստանալ կատարած աշխատանքից։
04-07-2022 02:55 Բրիթնի Սփիրսը նախօրեին որոշել է սոցիալական ցանցերի բաժանորդներին պատմել իր հոգեբանական վիճակի մասին։ «Աներեւակայելի երջանիկ եւ հուզված եմ: Անկեղծորեն ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ հոգեկան առողջության մասին։ Ես ամեն օր արթնանում եւ շնորհակալություն եմ հայտնում շուրջբոլորն ամեն ինչին»,- խոստովանել է Բրիթնին։
04-07-2022 01:21 Blink-182-ի թմբկահար Թրևիս Բարքերը վերջերս հոսպիտալացվել է պանկրեատիտի պատճառով: Նրա կինը՝ Քորթնի Քարդաշյանը, Instagram-ի բաժանորդներին ասել է, որ իրավիճակը շատ լուրջ է, բժիշկները պայքարել են Թրեվիսի կյանքի համար։
02-07-2022 12:39 Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը և նրա բոյֆրենդը՝ դերասան Ջո Էլվինը, ով հայտնի է «Սիրելիդ վերջին նամակը» և «Երկու թագուհի» ֆիլմերով, գաղտնի նշանվել են։ 32-ամյա երգչուհին և 31-ամյա դերասանը հանդիպում են 2016 թվականից։
02-07-2022 11:54 Բերանում տհաճ հոտի առաջացման պատճառը կարող է լինել որոշակի սննդակարգը, օրինակ՝ մեծ քանակությամբ սպիտակուցային մթերքների, ածխաջրերի, մրգերի, հատիկաընդեղենի օգտագործումը։ Այդ դեպքում լուծումը սննդակարգի բալանսավորումն է։ Ինչ վերաբերում է այլ պատճառներին, մասնավորապես՝ ուղեկցող հիվանդություններին, ապա անհրաժեշտ է որոշել, թե որտեղից է առաջացել խնդիրը՝ բերանի խոռոչից, քիթ-կոկորդից, թե՞ ատամներից։
02-07-2022 11:54 Բերանում տհաճ հոտի առաջացման պատճառը կարող է լինել որոշակի սննդակարգը, օրինակ՝ մեծ քանակությամբ սպիտակուցային մթերքների, ածխաջրերի, մրգերի, հատիկաընդեղենի օգտագործումը։ Այդ դեպքում լուծումը սննդակարգի բալանսավորումն է։ Ինչ վերաբերում է այլ պատճառներին, մասնավորապես՝ ուղեկցող հիվանդություններին, ապա անհրաժեշտ է որոշել, թե որտեղից է առաջացել խնդիրը՝ բերանի խոռոչից, քիթ-կոկորդից, թե՞ ատամներից։
02-07-2022 11:13 Հնդկաստանի Հարդվար քաղաքում ընկերը ուշացել է հարսանիքից եւ դրա համար դատի տվել նորապսակներին։ Արարողությունը, ինչպես նշված է եղել բացիկի մեջ, պետք է սկսվեր ժամը 17.00-ին։ Նշանակված ժամին ժամանել են մի քանի ընկերներ, սակայն պարզվել է, որ միջոցառումն արդեն ավարտվել է։ Այդ կապակցությամբ նորապսակները ուշացած հյուրերին տուն են ուղարկել։
02-07-2022 07:34 Նորածնի ֆիզիկական զարգացման ցուցանիշները կախված են ծնողների տարիքից, նրանց հասակից և կշռից, նորածնի սեռից, մոր առողջական վիճակից, նրա սննդից ու կյանքի պայմաններից: Տղաների միջին քաշը ավելի մեծ է, քան աղջիկներինը: Հասուն նորածնի միջին քաշը 3500±500 գ է, իսկ հասակը՝ 51±2 սմ: Գլխի շրջագիծը 34-37 սմ է, իսկ կրծքավանդակի շրջագիծը՝ 1-2 սմ պակաս, այսինքն՝ 33-35 սմ: Միջինում երեխան պետք է ամեն ամիս ավելացնի ոչ պակաս քան 500 գ: Հասակի միջին ավելացումը 1 ամսում կազմում է 2 սմ:
01-07-2022 11:28 Սննդաբանները նշել են գարեջուր խմելու միջոցը՝ առանց առողջությանը վնասելու։ Ըստ նրանց, ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից խուսափելու համար ընդունելի չափաբաժին է համարվում օրական 200-300 միլիլիտրից ոչ ավելին, շաբաթական մեկ-երկու անգամ, ուտելուց հետո:
01-07-2022 11:23 6 «վնասակար» մթերքներ, որոնք իրականում օգտակար են. եգիպտացորենի չիփս, պաղպաղակ, փոփքորն, արագ պատրաստվող լապշա, դառը շոկոլադ, մարմելադ:
01-07-2022 11:11 Վահանաձեւ գեղձի հիվանդությունների կանխարգելման համար սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգում յոդով, հանքային աղերով, վիտամիններով, սպիտակուցներով եւ միկրոտարրերով հարուստ մթերքներ ներառել։ Նրանք կարեւոր է համարում սննդակարգում նվազագույնի հասցնել մսի օգտագործումը՝ այն փոխարինելով ծովամթերքներով՝ ձկներ, ծովախեցգետին, խեցգետին, միդիաներ, ջրիմուռներ։ Ավելորդ չի լինի լոբազգիների եւ հացահատիկների, օվարսակի, ցորենի, գարու, լոբու բողբոջած հատիկների գտագործումը։
01-07-2022 11:08 Ռուս երգչուհի Նատաշա Կորոլյովան սոցցանցերում բողոքել է եղնջատենդից, որի ախտանշաններն իր մոտ առկա են 23 տարեկանից։ Արտիստուհու խոսքերով՝ մաշկի վրա բծերն առաջանում են, հետո անհետանում, հետո նորից հայտնվում՝ այս ամենը հանգեցնում է ծանր անհարմարության։
01-07-2022 02:38 Երգչուհի Ադելը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում. եթե մի քանի օր առաջ համացանցի օգտատերերը կշտամբում էին Ադելին՝ իր երկրպագուներին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, ապա այսօր նրանք քննարկում են իր ընկերոջ՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ հազվագյուտ լուսանկարը, որը հայտնվել է Instagram-ում։ Անցած շաբաթավերջին Ադելը և Ռիչ Փոլը ներկա են եղել մոդել Քեյթ Բոքի և բասկետբոլիստ Քևին Լավի հարսանիքին։
30-06-2022 11:30 Սննդաբանները բացահայտել են չափից շատ ուտելու վտանգները՝ ընդգծելով, որ լիքը ստամոքսը ճնշում է դիֆրագմը՝ դժվարացնելով սրտի կծկումը, ինչն էլ մեծացնում է սրտի նոպայի վտանգը։ Եթե մարդը քնում է կուշտ փորով, ապա սկսվում է խռմփոցը, շնչառության դանդաղումը, սրտի անբավարարություն ունեցողների մոտ այն կարող է հանգեղնել ինսուլտի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026 Դիտվել է 466 անգամ 20.10.2026 Դիտվել է 423 անգամ 22.10.2026 Դիտվել է 326 անգամ 26.10.2026 Դիտվել է 201 անգամ