Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-06-2022 11:02
Պետք չէ կարծել, որ աթերոսկլերոզը բացառապես տարեցների հիվանդություն է։ Երեխաները նույնպես կարող են տառապել խոլեստերինի բարձր մակարդակից, եւ կարեւոր է բաց չթողնել ախտանիշները: Երեխաների կամ դեռահասների մոտ խոլեստերինի մակարդակը բարձրանալու դեպքում ախտանիշներ ի հայտ չեն գալիս: Բարձր խոլեստերինի որոշ նախազգուշացնող ախտանիշներ կարող են լինել՝ կրծքավանդակի ցավը (հիմնականում ձախ կողմում), կրծքավանդակի վրա ճնշման զգացումը, ծանր շնչառությունը, ուժերի սպառումը, հոգնածությունը կամ գլխապտույտն ու սրունքների ցավը:
20-06-2022 10:22
Նոր հետազոտությունով պարզվել է, որ ամուսնու կորուստը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների եւ անգամ մահվան։ Սթրեսային վիճակների բախվելիս վշտացյալ ամուսինների մոտ զգալիորեն բարձրանում է օրգանիզմում բորբոքումների մակարդակը։ Բորբոքումը կապված է առողջական մի ամբողջ շարք խնդիրների հետ, ներառյալ սրտի լուրջ խնդիրները եւ վաղաժամ մահը, նշել են Ռայսի համալսարանի հետազոտողները։
20-06-2022 10:19
Լոս Անջելեսում կայացած իր համերգի ընթացքում Ջենիֆեր Լոպեսը երգել է իր 14-ամյա դստեր՝ Էմմայի հետ՝ նրան ներկայացնելով ոչ բինար անձ: Ոչ բինար անձինք մարդիկ են, որոնք իրենց երկու սեռերից ոչ մեկի շարքին չեն դասում։ Աստղը ելույթի ընթացքում երեխային դիմել է գենդերային առումով չեզոք դերանունով՝ «նրանք», որն օգտագործում են ոչ բինար անձինք։
20-06-2022 02:15
Էմբեր Հերդը շարունակում է փորձել ապացուցել իր ճշմարտացիությունն այն բանից հետո, երբ պարտվել է նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի դեմ դատավարությունը. դատարանը դերասանուհուն մեղավոր է ճանաչել նախկին ամուսնուն զրպարտելու մեջ և նրան պարտավորեցրել է փոխհատուցում վճարել 15 միլիոն դոլարի չափով։ Հերդը հարցազրույց է տվել NBC-ին, որտեղ նա ներկայացրել է նոր ապացույցներ այն մասին, որ դերասանն իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է թույլ տվել։
17-06-2022 11:09
Netflix հեռարձակման ծառայությունը հրապարակել է Մերիլին Մոնրոյին նվիրված «Շիկահերը» կենսագրական ֆիլմի առաջին թիզերը, որտեղ գլխավոր դերակատարն է Անա դե Արմասը:
17-06-2022 11:04
Սննդաբանները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս կանաչ թեյ խմել, որի մեջ առկա կոֆեինն օգնում է ավելի եռանդուն լինել և արագացնել նյութափոխանակությունը, իսկ ըմպելիքի մեջ պարունակվող կատեխինները հակաօքսիդանտներ են, որոնք մեծացնում են ճարպերի այրումը ու արագացնում նյութափոխանակությունը։ Նշվում է նաև, որ քաղցր սրճային ըմպելիքները նպաստում են քաշի ավելացմանը։ 
17-06-2022 11:01
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորհուրդ է տալիս երիտասարդ զույգերին ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից մինչև ամուսնությունը. նա կարծում է, որ դա միայն ուժեղացնում է ամուր ընտանեկան միության նախապատրաստությունը։ Համապատասխան փաստաթղթում պոնտիֆիկոսը նաև ընդունում է, որ երբեմն ամուսնալուծությունն անխուսափելի է, բայց այն պետք է լինի վերջին միջոցը, եթե մնացած բոլորը սպառված են:
17-06-2022 10:51
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «The Kardashians» իրապատում-շոուի ժամանակ պատմել է, թե ինչպես է հեռացել Քանյե Ուեսթից։ «Եթե մարդիկ հասկանային, թե իրականում ինչպիսին են եղել իմ հարաբերությունները նրա հետ, կհարցնեին․ «Ինչպե՞ս կարող էր դա այդքան երկար շարունակվել»։ Հիմա ես ազատ ապրում եմ՝ իմանալով, որ արել եմ հնարավոր ամեն բան, որ իրավիճակը հանգուցալուծվի։ Ես վերջապես կարող եմ ապրել առանց մեղքի զգացման»,- խոստովանել է Քիմը։
17-06-2022 10:45
Նոր հետազոտությունը փաստել է, որ երկար նստելը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Պարզվել է, որ նստած անցկացրած ժամանակի մեծ քանակությունը կապված է վաղ մահվան եւ սիրտ-անոթային հիվանդությունների բարձր հավանականության հետ։ Չնայած նստած կենսակերպը խնդրահարույց է բոլոր երկրներում՝ այն հատկապես նկատելի է ցածր եւ միջինից ցածր եկամուտ ունեցողներում։
16-06-2022 12:26
Նոր Զելանդիայի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չափահասները, ովքեր ստացել են ուղեղի թեթև ցնցում, 8 տարի անց հայտնել են երկարատև ախտանիշների՝ դեպրեսիայի և աշխատանքի հետ կապված խնդիրների մասին:
16-06-2022 12:20
Խոլեստերինի մակարդակը կարելի է որոշել դեմքի մաշկի արտաքին տեսքից: խոլեստերինի բարձր մակարդակի մասին կարող է վկայել միլիումների առկայությունը, որոնք ինչ-որ բանով նման են սպիտակ կորեկների։ Եթե բժիշկը չի հեռացնում դրանք, միլիումները շարունակում են մեծանալ եւ տարածվել։
16-06-2022 12:17
Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 23-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի 160-ամյա հոբելյանին։ Մենակատարն է անվանի դաշնակահար Գլորիա Կամպաները։
16-06-2022 10:33
Նյու Յորքում շարունակվում է Tribeca կինոփառատոնը, իսկ երեկ կարմիր գորգի վրա են հայտնվել Անտոնիո Բանդերասն ու Պենելոպա Կրուզը, Ջեսիկա Չեսթեյնը, Քեթի Հոլմսը և այլ աստղեր։
16-06-2022 08:36
54-ամյա Կառլա Բրունին կեցվածք է ընդունել Cap 74024 ամսագրի շապիկի համար, որտեղ փորձել է սև զգեստ, մերկ տպավորությամբ զգեստ և առանց չափի բլեյզերով ոճային տեսքով։
15-06-2022 11:15
Եթե ցավ, այտուցվածություն կամ ջերմություն եք զգում ոտքերում, որոնք ուղեկցվում են մաշկի կարմրածությամբ, պետք է որքան հնարավոր է շուտ դիմեք բուժօգնություն ստանալու համար։ Դա կարող է լինել խորանիստ երակների թրոմբոզի նշան։ Այս հիվանդությունը կարող է վտանգավոր եւ անգամ մահացու լինել։
15-06-2022 11:06
Որովայնի ճարպը կարող է առաջանալ արյան անբավարար մատակարարման հետևանքով, որը շտկելու համար կօգնեն մերսումները: Մասնագետները նշում են, որ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել սպառված սննդի ընդհանուր կալորիականությունը և ֆիզիկական ակտիվության մակարդակը հասցնել օրական 8000–10․000 քայլի։ Ավելի մեծ արդյունավետության համար արժե կարգավորել սննդակարգը և նվազեցնել սպառվող պարզ ածխաջրերի քանակը, որոնք սեղաններին լինում են խմորեղենի, սպիտակ հացի, շաքարի և քաղցրավենիքի տեսքով։
15-06-2022 11:03
Լիարժեք քնի երկարատեւ բացակայությունը խախտում է հիպոթալամուս-հիպոֆիզ-վահանաձեւ գեղձ առանցքը։ Նվազում են վահանաձեւ գեղձի հորմոնների (ТТГ) սեկրեցիան, վահանաձեւ գեղձի ստիմուլյացիան, այսինքն՝ խիստ տուժում է կենտրոնական մեխանիզմը, որը կարգավորում է օրգանի աշխատանքը։ Լիարժեք քունը պետք է առնվազն 7-8 ժամ տեւի, սկսվի եւ ավարտվի տարբեր օրերին։
15-06-2022 10:59
ԱՄՆ Վիրջինիա նահանգում ավագ դպրոցի ուսուցչուհուն ձերբակալել են աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով։ Ուսումնական հաստատության ներկայացուցիչներին հայտնել են, որ 32-ամյա Քրիստեն Մաքալիսթերը թույլ է տվել անպարկեշտ պահվածք եւ սանձարձակ է շփվել երեխայի հետ։
15-06-2022 09:11
Քիմ Քարդաշյանը վնասել է Մերլին Մոնրոյի խորհրդանշական զգեստը, որը վարձել էր Met Gala-ի համար։ Այս մասին հայտնում է Pop Culture հրատարակությունը։ Նշվում է, որ Քիմ Քարդաշյանի կրելուց հետո զգեստի վրա ճաքեր են հայտնվել, և այժմ մի քանի բյուրեղներ են բացակայում։
14-06-2022 08:41
Օքսֆորդի համալսարանից մարդաբան Աննա Մաչինն ասել է, որ հինգ տարի հետո «սիրո ըմպելիքը» իրականություն կդառնա։ «Մենք բավականաչափ գիտենք սիրո նեյրոքիմիայի մասին, որպեսզի ստեղծենք այնպիսի բաներ, որոնք կարող են բարելավել սեր գտնելու ձեր ունակությունը կամ ավելի հավանական դարձնել ձեզ ցանկալի լինելու համար»,-ասել է նա։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 467 անգամ
20.10.2026
Դիտվել է 428 անգամ
22.10.2026
Դիտվել է 327 անգամ
26.10.2026
Դիտվել է 214 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster