ՄԵԿ ՏՈՂՈՎ 11-07-2022 09:34 Մասնագետների խոսքով՝ գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են սրտի նոպաների առաջացմանը, ներառյալ նաեւ կենսակերպը, տարիքը եւ ընտանեկան պատմությունը։ Ռիսկի այլ գործոններից են բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը եւ ծխելը։ Նշվում է, որ սրտի նոպան կարող տեղի ունենալ ցանկացած տարիքում։
11-07-2022 08:38 Մարիա Շարապովան սոցցանցերում ակնարկել է, որ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` բրիտանացի միլիոնատեր Ալեքսանդր Գիլքսից։ Նախկին թենիսիստուհին Instagram-ում թարմացրել է իր ստատուսը, որտեղ գրել է՝ «Մայրիկ»։ 35-ամյա Մարիա Շարապովան իր առաջին հղիության մասին հայտարարել էր այս տարվա ապրիլին՝ հրապարակելով իր որովայնի լուսանկարը։
11-07-2022 08:13 «Ամերիկան նվաստացրել է ինձ»․ ամուսնությունից հետո Բրիթնի Սփիրսը հայտարարել է ծանր տրավմայի մասին: Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն անկեղծորեն խոսել է իր կյանքի վերջին շրջանի մասին։ 40-ամյա երգչուհին նշել է, որ հարազատ երկրում իրեն ուրախությամբ «թունավորել» են։ 28-ամյա Սեմ Ասգարիի կինը միայն վերջերս է նոր կյանք սկսել՝ ազատվելով հոր խնամակալությունից։ Դրանից հետո փոփի արքայադուստրը վերջապես կարողացել է ինքնուրույն որոշումներ կայացնել ու ամուսնանալ սիրելի տղամարդու հետ։
11-07-2022 07:28 Մարդիկ սկսել են իրենց հիշողությունն ավելի քիչ օգտագործել՝ փոխարենն օգտագործելով տարբեր սարքեր։ Սմարթֆոնների օգտագործումը կարող է նույնիսկ փոխել ուղեղը։ Ըստ մասնագետների՝ պատանիները, ովքեր ավելի շատ տեխնոլոգիա են օգտագործում, ունեն ուղեղի ավելի բարակ կեղև, որը, ենթադրաբար, զգացնել կտա ավելի մեծ տարիքում:
08-07-2022 11:18 Մեծ Բրիտանիայի բնակչուհի Այրիս Միթչելի նշել է իր 100-ամյակը եւ բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը: «Երկարակեցության բանալին առողջ ապրելակերպն ու ակտիվ կյանք վարելն է։ Եթե չօգտագործես օրգանիզմը, այն կկոտրվի»,-ասել է կինը։
08-07-2022 11:11 Արեւմտյան Յորքշիրի բնակչուհին ոստիկանություն է զանգել՝ սարդին իր տնից վտարելու խնդրանքով։ «Ինձ պետք է մեկը, որ գա եւ սարդին տնից դուրս հանի, կատակ չեմ անում»,-ասել է նա։
08-07-2022 08:29 Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։
08-07-2022 07:26 Օրգանիզմում աղի պակասի հիմնական նշանը հոգնածությունն ու թուլությունն է։ Մասնագետները բացատրել են, որ այս ախտանիշների ի հայտ գալը պայմանավորված է նրանով, որ նատրիումը խթանող ազդեցություն ունի սրտի մկանների վրա։ Նատրիումի դեֆիցիտի պատճառով սիրտը չի կարողանում արյուն մղել, հետեւաբար բջիջները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին եւ սննդանյութեր։ Բացի այդ, նատրիումը կարգավորում է մեր օրգանիզմում կալցիումի մակարդակը։
08-07-2022 01:33 26-ամյա բրիտանացի դերասանուհի Էմմա Քորինը, ով մարմնավորել է արքայադուստր Դիանային, դարձել է Vogue ամսագրի օգոստոսյան համարի գլխավոր հերոսուհին։
07-07-2022 10:39 Հորդանանի արքայադուստր Իմանը՝ Աբդալլահ II թագավորի և թագուհի Ռանիայի դուստրը, ամուսնանում է։ Արքայադստեր ընտրյալը բնիկ վենեսուելացի, ֆինանսիստ Ջամիլ Ալեքսանդր Տարմիոտիսն է։ Տղամարդը 25-ամյա արքայադստերից մեծ է երկու տարով և Նյու Յորքում աշխատում է որպես վենչուրային հիմնադրամի կառավարիչ գործընկեր։
07-07-2022 10:30 « Երևանում «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունը կմեկնարկի Ցեղասպանությունից հրաշքով փրկված և ԱՄՆ գաղթած հայ երիտասարդի մասին «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով:
07-07-2022 10:02 Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության բացման խաղում հանդիսականների թվի ռեկորդ է գրանցվել։ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում Անգլիա - Ավստրիա հանդիպմանը ներկա է եղել 68,871 ֆուտբոլասեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս մրցաշարի պատմության մեջ։ Անգլիայի հավաքականն առավելության է հասել 1:0 հաշվով։
07-07-2022 03:20 Կանայք, որոնց անհնարին է մոռանալ. 1. Առաջին սեր, 2. Կին, որի հետ ոչինչ չի եղել, 3. Կին, որը մերժել է, 4. Աղջիկ-երազանք, 5. Մայր:
07-07-2022 02:11 Ռուս եւ խորհրդային դերասանուհի Յանա Պոպլավսկայան յոթ տարի հարաբերությունների մեջ է ռադիոհաղորդավար Եվգենի Յակովլեւի հետ, ում առաջարկությունները նա մի քանի անգամ մերժել է։ Այժմ սիրահարները, ըստ ամենայնի, մտադիր են օրինականացնել հարաբերությունները։ Զույգը հարաբերությունների գրանցման դիմում է ներկայացրել։
06-07-2022 11:20 Երգչուհի Ռիհաննան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ self-made միլիարդատերը։ ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց վարկանիշում նա շրջանցել է Քիմ Քարդաշյանին։ Սակայն Ռիհաննայի կարողությունն ավելի քիչ է, քան Քիմ Քարդաշյանինը։ 2022 թվականի տվյալներով երգչուհին ունի 1,4 միլիարդ դոլար, իսկ ռեալիթի հեռուստաաստղը՝ 1,8 միլիարդ դոլար։
06-07-2022 11:18 Գիտնականներն ապացուցել են, որ ֆենի օգտագործումը ճիշտ հեռավորությունից եւ ճիշտ ջերմաստիճանի դեպքում կարող է շատ ավելի քիչ վնաս պատճառել, քան օդով մազերը չորացնելը։ Սա բացատրվում է նրանով, որ ջրի հետ շփվելիս մազերն ուռչում են։ Որքան ավելի երկար է տեւում այդ պրոցեսը, այնքան ավելի շատ ճնշում է գործադրվում օգտակար սպիտակուցների վրա։
06-07-2022 10:39 Փարիզում բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Dior-ի ցուցադրությունը։ Շատ հայտնիներ գնահատել են նորաձևության տան կրեատիվ տնօրենի նոր հավաքածուն, այդ թվում՝ Սիգուրնի Ուիվերը, Մեյ Դիմակը, Նաոմի Ուոթսը, Մոնակոյի արքայադուստր Բեատրիս Բորոմեոն, 90-ականների սուպերմոդել Էլ Մակֆերսոնը, Հանովերի արքայադուստր Ալեսանդրա դե Օսման և այլ աստղեր: Շոուի բոլոր հյուրերը կրել են Dior-ի հագուստներ։
06-07-2022 07:33 Շակիրան ցանկանում է ստանալ երեխաների լիարժեք խնամակալությունը և տեղափոխվել ԱՄՆ՝ Ժերար Պիկեի հետ հարաբերությունները խզելուց հետո։ Կատալոնիայում երգչուհին ապրել է միայն Պիկեի համար, ով «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան է։ Ժերար Պիկեն իր հերթին ցանկանում է, որ երեխաները մնան Բարսելոնայում։
06-07-2022 05:25 Թրոմբը արյան բջիջների գունդ կամ թանձրուկ է, որը տեղափոխվում եւ արգելափակում է արյունատար անոթները՝ խոչընդոտելով սննդանյութերի եւ թթվածնի փոխանցումը ուղեղի բջիջներին: Թրոմբի նշաններն են՝ մեկ կամ երկու ոտքերի ցավը, կարմրությունը կամ այտուցը, շնչառության հանկարծակի անբացատրելի դժվարությունը, կրծքավանդակի ցավը, սրտի անկանոն բաբախյունը, ոչ պարզ խոսքը, արյունով հազը կամ կորդինացիայի կորուստը:
05-07-2022 09:18 Բրիտանիայում տղամարդը նստել է բեռնատարի ղեկին ու մխրճվել նախկին ընկերուհու տան մեջ։ Այսպիսով, նա ցանկացել է վրեժխնդիր լինել աղջկանից այն բանի համար, որ վերջինս դադարեցրել է շփումը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026 Դիտվել է 466 անգամ 20.10.2026 Դիտվել է 423 անգամ 22.10.2026 Դիտվել է 326 անգամ 26.10.2026 Դիտվել է 201 անգամ