ՄԵԿ ՏՈՂՈՎ 09-06-2022 12:05 TMZ-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ այսօր տեղի է ունենալու Բրիթնի Սփիրսի ու նրա փեսացու Սեմ Ասգարիի հարսանիքը։ Ըստ աղբյուրների՝ արարողությունը շատ համեստ է լինելու, զույգը հարսանիքին ընդամենը 100 հյուր է հրավիրել։
09-06-2022 12:00 Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացել է կինոդերասանուհի Ժյուլի Գայեի հետ Տյուլ քաղաքում, որտեղ երկար ժամանակ քաղաքագլուխ է եղել: Sա 67-ամյա նախկին նախագահի առաջին պաշտոնական ամուսնությունն է:
09-06-2022 11:45 Ավելի քան 90 կին հայց է ներկայացրել ՀԴԲ-ի դեմ՝ պահանջելով ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ դոլար։ Նրանք գործակալության նախկին գործակալներին մեղադրում են բժիշկ Լարի Նասարի նկատմամբ սեռական բռնության հետաքննությունը ձախողելու մեջ։
09-06-2022 11:37 Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները հայտնել են, որ տարեց մարդիկ, ովքեր սկսում են վատ երազներ կամ մղձավանջներ տեսնել, կարող են Պարկինսոնի հիվանդության ամենավաղ նշաններ ունենալ: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց տղամարդկանց մի խմբում, ովքեր հաճախակի վատ երազներ են տեսել, երկու անգամ ավելի հաճախ է Պարկինսոնի հիվանդություն ախտորոշվել, քան նրանց մոտ, ովքեր դրանք չեն տեսել:
08-06-2022 09:18 Իսպանիայում տնային տնտեսությունները տարեկան մոտ 1.3 միլիարդ կգ մթերք են աղբը նետում, այսինքն՝ մեկ անձի համար միջինում մոտ 31 կգ։ Այս երկրի կառավարությունն օրինագիծ կհաստատի, որը տուգանքներ կսահմանի սնունդը աղբը նետող ռեստորանների եւ սուպերմարկետների համար։
08-06-2022 08:31 Պաղպաղակը կարող է վնասակար լինել շաքարային դիաբետով և այլ հիվանդություններ ունեցող հիվանդների համար։ Այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր և շաքար, ուստի ածխաջրերի նյութափոխանակության, ավելորդ քաշի, ինսուլինակայունության և շաքարախտի հետ կապված նյութափոխանակության լուրջ խանգարումներ ունեցող մարդկանց այն կարող է հակացուցված լինել։
08-06-2022 08:26 Դորոթի Բոգեսը Վաշինգտոնից, նշել է իր կարևոր իրադարձությունը ընտանիքի, ընկերների և հարևանների հետ, ովքեր տոնակատարություն և խնջույք են կազմակերպել 105-ամյա կնոջ համար: Դորոթին ասել է, որ իրեն 17 տարեկան է զգում, իսկ երկարակեցության գաղտնիքն,իր կարծիքով, հանգստի ու ակտիվ քայլելու ճիշտ համադրությունն է։ «Մենք պետք է ավելի շատ հանգստանանք, հետո ավելի շատ շարժվենք: Քայլիր, քայլիր, քայլիր»,– խորհուրդ է տվել ամերիկուհին :
08-06-2022 04:23 Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստ է վետո դնել օրենքի վրա, որը թույլ կտա միասեռական զույգերին քաղաքացիական ամուսնություններ կնքել: Օրինագիծը երեքշաբթի ներկայացվել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատում, սակայն քննարկման ժամկետ չի նշվում։
08-06-2022 02:36 Փարիզում կայացել է Bvlgari ոսկերչական ապրանքանիշի նոր հավաքածուի շնորհանդեսը, որը կոչվում է Eden The Garden of Wonders: Հյուրերի թվում էին Թինա Կունակին և Վենսան Կասելը, Էնն Հեթուեյը, Կառլա Բրունին ու Նիկոլա Սարկոզին, Պրիյանկա Չոպրան, Ադել Էքսարխոպուլոսը և հայտնի K-pop խմբի մենակատարուհի Blackpink Lisa-ին։
07-06-2022 10:26 Սոֆի Մխեյանն ու Hayat Project-ը հանդես են եկել զուգերգով: Նրանք երկրպագուներին են ներկայացրել «Ամպերից վեր» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
07-06-2022 10:23 «Warner Bros.» ստուդիայի ղեկավարությունը պատրաստվում է «կանաչ լույս» վառել «Ջոկերի» երկրորդ մասի առաջ։ Նախագծին կվերադառնա ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը։
07-06-2022 10:12 Ազնվամորին կարող է այրել ներքին օրգանների ավելորդ ճարպը երեք անգամ ավելի արագ, քան չիլի պղպեղը: Պատճառը՝ միացության առկայությունն է, որը հայտնի է որպես ազնվամորու կետոն: Վերջինս նման է կապսաիցինի քիմիական կառուցվածքին, որը, ինչպես հայտնի է, օգնում է այրել ճարպը: Ազնվամորին կարող է օգտակար դիետիկ արտադրանք լինել նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ներքին օրգանների ճարպից եւ բարելավել իրենց առողջությունը։
07-06-2022 08:32 Էմբեր Հերդի մասնակցությամբ տեսարանները կարող են հեռացվել Aquaman 2-ից այն բանից հետո, երբ դերասանուհին պարտվել է նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի դեմ դատական հայցը: Ինչպես հայտնում է Hypebae-ն՝ հղում անելով հեղինակավոր աղբյուրին, ֆիլմարտադրողները ցանկանում են «սպանել» Հերդի կերպարին՝ Մերուին՝ պրեմիերայից առաջ մամուլի բացասական քննադատությունից խուսափելու համար։
07-06-2022 07:28 Կոլումբիացի երգչուհի Շակիրան և «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն բաժանվում են: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, լուրը հաստատվել է նրանց PR գործակալության տարածած հայտարարությամբ: «Մենք ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարեկեցության, ինչը մեզ համար առաջնահերթություն է», – ասված է հայտարարությունում:
06-06-2022 09:06 Հետևյալ մթերքները կօգնեն ազատվել կնճիռներից․ լոլիկ, սաղմոն, կարմիր բուլղարական պղպեղ, հնդկահավի միս, ձու, արեւածաղկի սերմեր։
06-06-2022 08:57 Մանրաքանդակի հայտնի վարպետ Ուիլարդ Ուիգանը ստեղծել է Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահակալության Պլատինե հոբելյանին նվիրված «ամենափոքր հարգանքի տուրքը»՝ թագուհու թագով կառքի զարմանալի մոդելը, որը տեղավորվում է ասեղի անցքում:
06-06-2022 06:15 Շվեդիայից, Գերմանիայից և Նիդեռլանդներից մի խումբ գիտնականներ պարզել են, որ 10-12 տարեկան երեխաները, ովքեր համակարգչային խաղեր են խաղում, ընդհանուր ինտելեկտի աճում ավելի լավ արդյունքներ են ցույց տվել, քան իրենց հասակակիցները:
06-06-2022 05:13 1-ին եւ 2-րդ տիպի շաքարախտով մարդիկ հակված են կարիեսի, եւ Ռութգերսի նոր հետազոտությունը կարող է բացատրել դրա պատճառները. Էմալի եւ դենտինի՝ էմալի տակ գտնվող կարծր նյութի, որն ատամներին կառուցվածք է հաղորդողում, ամրության կրճատում:
06-06-2022 02:20 Պավել Պրիլուչնիի հետ գաղտնի ամուսնության մեջ կասկածվող Զեփյուռ Բրուտյանը պարզաբանել է, որ դերասանի հետ միայն աշխատանքային հարաբերություններ է ունեն։
03-06-2022 11:30 Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի գործով դատավարությունն ավարտվել է՝ երդվյալ ատենակալները վճիռ են կայացրել: Էմբեր Հերդը մեղավոր է ճանաչվել զրպարտության մեջ և պարտավորեցվել է 15 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել: Ատենակալները հայտարարել են, որ Էմբեր Հերդը վարկաբեկել է Դեփին և գործել «չար դիտավորությամբ»։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026 Դիտվել է 476 անգամ 20.10.2026 Դիտվել է 428 անգամ 22.10.2026 Դիտվել է 327 անգամ 26.10.2026 Դիտվել է 235 անգամ