Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-06-2022 07:04
Netflix-ը հայտարարել է  «Կաղամարի խաղը»-ի երկրորդ սեզոնի մասին։ Դրանում հայտնվելու է հսկա Յոնգ Հի տիկնիկի ընկերը։
14-06-2022 06:44
Նույնիսկ դեռ չխոսող երեխաները կարող են դատել ուրիշների բարոյականության մասին եւ պատժել հակասոցիալական վարքագծի համար: Սա նշանակում է, որ վատ արարքները դատապարտելու մոտիվացիան բնածին է, ոչ թե ձեռքբերովի։ Այսինքն՝ մարդիկ ծնվում են արդեն ներկառուցված բարոյական կողմնորոշումներով։ Այսպիսի եզրակացությունների են հանգել ճապոնացի հոգեբանները ութ ամսական երեխաների հետ փորձերի ընթացքում:
14-06-2022 05:56
Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը յուրովի են մեկնաբանել հանրահայտ System Of a Down խմբի Wake up երգը: Այն համադրելով «Մոկաց հարսներ» հայկական ժողովրդական երգի հետ՝ ստացել են «Wake up հարսներ» երգը: Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:
14-06-2022 04:01
Նյու Յորքում կայացել է Թոնի մրցանակաբաշխությունը։ Ի վերջո լավագույնը ճանաչվել է «The Strange Loop» մյուզիքլը։
13-06-2022 09:14
Վանիլային բլոնդը ոճաբանները համարում են 2022թ. ամռան ամենանորաձև գույնը վարսերի համար։ «Վանիլային շիկահեր» անվանումն առաջացել է վարսահարդարների ասոցիացիայի շնորհիվ. շիկահերի բարդ բաց երանգը հիշեցնում է վանիլային աղանդեր:
13-06-2022 09:09
Ճապոնիայում նյութագիտության ազգային ինստիտուտը մշակել է տաք հալվող հյուսվածքային սոսինձ (այսինքն՝ բժշկական սոսինձ, որը օգտագործվում է հալված վիճակում), որը կարող է բուժել վիրահատական վերքերը:
13-06-2022 09:06
Մարոկկոյում արգելվել է բրիտանական «Դրախտի տիկինը» ֆիլմի ցուցադրությունն այն բանից հետո, երբ դատապարտվել է կրոնական իշխանության կողմից, հայտնում է BBC-ն եւ նշում, որ ֆիլմը պատմում է Մուհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի մասին:
13-06-2022 05:22
Ադելի ընկերը՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլը, News-ին ասել է, որ  կցանկանար նորից հայր դառնալ և ապագա երեխային այլ կերպ դաստիարակել, քան նախկին հարաբերություններից ունեցած երեք երեխաներին։
13-06-2022 02:18
Մոսկվայում կայացել է «Գլխավոր դերը» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է դերասանական մասնագիտության կուլիսների մասին՝ Պենելոպա Կրուզի և Անտոնիո Բանդերասի գլխավոր դերերի կատարմամբ։
11-06-2022 09:43
Երգչուհի Մարի Կրայմբրերին հերքել է հեռուստահաղորդավար Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունները։  «Սիրավեպի մասին խոսակցությունները` միայն խոսակցություններ են: Չեմ կարող ասել, որ ինչ-որ էմոցիաներ առաջացան, երբ առաջին անգամ տեսա նրան Բուզովայի տեսահոլովակում։ Ինչպե՞ս է հիմա: Հիմա նա, իհարկե, հիանալի տղա է», - խոստովանել է Կրայմբրերին։
11-06-2022 09:37
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քնի ժամանակի եւ տեւողության խախտումները կապված են հիպերտոնիայի զարգացման ռիսկի հետ: Քնի տեւողության բարձր անկանոնությունը կապված է հիպերտոնիայի ռիսկի 9-15 տոկոսով ավելացման հետ: Բացի այդ, քնի միջին կետի անկանոնության 38 րոպեանոց աճը կապված է ռիսկի 11 տոկոս աճի հետ, իսկ քնի սկզբի անկանոնության 31 րոպեանոց աճը կապված է հիպերտոնիայի ռիսկի 29 տոկոս աճի հետ:
11-06-2022 07:22
Հոլիվուդյան դերասան Էզրա Միլլերին դատի են տվել անչափահասին «այլասերելու» համար։ Փաստաբան և ակտիվիստ Չեյզ Իրոն Այզը և մանկաբույժ Սառա Ջամփինգ Իգլը պնդում են, որ Միլլերն անառողջ հարաբերություններ են ունեցել իրենց դստեր՝ Տոկատայի հետ, սկսած նրա 12 տարեկանից (այժմ աղջիկը 18 տարեկան է):
11-06-2022 05:16
Դեյվիդ Բեքհեմն պատմել է, թե ինչ է իրեն ու իր կնոջը նյարդայնացնում միմյանց մոտ. «Ես շատ մաքրասեր եմ, իսկ նա՝ ոչ»։
11-06-2022 02:27
36-ամյա երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան համացանցում լողազգեստով նկար է հրապարակել։ Սակայն աստղի երկրպագուները չեն գնահատել նման ինտիմ ֆոտոշարքը։ Նրանք դատապարտել են հեռուստահաղորդավարուհուն չափազանց համարձակ լինելու համար, քննադատել չափազանց անկեղծ լինելու համար։
10-06-2022 08:20
Կանայք ավելի հաճախ են հիվանդանում սրտային հիվանդություններով՝ կապված դեպրեսիայի, սոցիալական վատ պայմանների և ցածր կենսամակարդակի հետ: Բժիշկները նշում են, որ կանանց մոտ սրտի հիվանդության զարգացումը նպաստում է հորմոնալ մակարդակի փոփոխությանը. հիվանդների մոտ բողոքների թիվն ավելանում է 65 տարեկանից հետո, երբ էստրոգենի մակարդակը նվազում է:
10-06-2022 08:17
Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Ֆլինդերսի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները, ցույց է տվել, որ կիսատապակած կամ հում մսի օգտագործումը կարող է բարձրացնել տեսողության կորստի վտանգը։
10-06-2022 08:14
Կլինիկական փորձարկումը, որն ուսումնասիրում է սեպսիսով երեխաների բուժման նոր միջոցները՝ վիտամին C-ի եւ հակաբիոտիկների հետ միասին ստերոիդների օգտագործմամբ, կարող է փրկել երեխաների կյանքը ամբողջ աշխարհում: Քվինսլենդի համալսարանի ղեկավարած հետազոտությունը հինգ տարվա ընթացքում Առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ազգային խորհրդի կողմից 1,3 միլիոն դոլար է ստացել՝ մանկական սեպսիսի ոլորտում ամենամեծ կլինիկական փորձարկումներից մեկը սկսելու համար:
10-06-2022 07:41
Mugler ապրանքանիշը ներկայացրել է նորաձևության ֆիլմ՝ նվիրված գարուն-ամառ հավաքածուին, որում նկարահանվել են Բելլա Հադիդը, Մադոննայի դուստր Լուրդես Լեոնը, 90-ականների սուպերմոդելներ Շալոմ Հարլոուն ու Էմբեր Վալետտան, Քլոե Սևինին, Ադութ Աքեշը, երգչուհի Մեգան Թի Ստալյոնը և դերասանուհի Դոմինիկ Ջեքսոնը։
10-06-2022 05:45
Չեխական ծագմամբ ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի և գրող Պաուլինա Պորիզկովան կիսամերկ լուսանկարվել է Karen Millen հագուստի ապրանքանիշի համար։
09-06-2022 12:09
Դերասանուհի Ջուլիա Գարները, ով հայտնի է «Աննային հորինել» և «Օզարկներ» ֆիլմերով, կմարմնավորի Մադոննային գալիք կենսագրական ֆիլմում, որի ռեժիսորը հենց ինքը՝ փոփ աստղն է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 467 անգամ
20.10.2026
Դիտվել է 428 անգամ
22.10.2026
Դիտվել է 327 անգամ
26.10.2026
Դիտվել է 214 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster