Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2022 08:40
Ֆուտբոլի կանանց Գերմանիայի հավաքականը նվաճեց Անգլիայում անցկացվող Եվրո-2022-ի եզրափակիչի ուղեգիր։ Գերմանացիները կիսաեզրափակիչում մրցեցին Ֆրանսիայի հավաքականի հետ եւ հաղթեցին 2:1 հաշվով։ Եզրափակիչում Գերմանիայի հավաքականի մրցակիցը կլինի Անգլիան, որը կիսաեզրափակիչում 4:0 հաշվով պարտության էր մատնել Շվեդիայի հավաքականին։
28-07-2022 05:05
Երգչուհի Լանա Դել Ռեյը ոտնձգությունների է ենթարկվել համառ երկրպագուի կողմից. տղամարդը հսկել է նրան իր տան մոտ և նույնիսկ փորձել է գողանալ աստղի մեքենան: Պատմությունը սկսվել է այս տարվա փետրվարին, երբ Էրիկ Էվերարդո անունով տղամարդն առնվազն երկու անգամ ներխուժել է աստղի տուն և նաև փորձել գողանալ նրա Jaguar մեքենան։
28-07-2022 03:00
Երկրպագուները սուլել են Ժերար Պիկեին Շակիրայի դավաճանության պատճառով: Ինքը՝ Երգչուհին  իր երեխաների հետ այժմ հանգստանում է Մեքսիկայում։
28-07-2022 01:08
27-ամյա մոդել Դաֆնե Գրյոնևելդն ամուսնացել է էլիտար անշարժ գույքի մասնագետ Ջասթին Հոփվուդի հետ։ Տոնակատարությունը տեղի է ունեցել Ֆլորենցիայում։
27-07-2022 09:27
Նիդեռլանդների Ուտրեխտի և Լեյդենի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են հույզերի և լեզվի միջև կապը էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի միջոցով և պարզել, որ մարդու ուղեղն ավելի ուժեղ է արձագանքում բացասական գնահատող բառապաշարին, քան հաճոյախոսություններին:
27-07-2022 09:04
Անգլիայում սիրահարված զույգը մարտահրավեր է նետել բացօթյա ակտիվ գործողություններից խուսափելու առողջապահական մարմինների նախազգուշացումներին՝ սեքսով զբաղվելով հանրային ավտոկայանատեղիի տանիքում, այն դեպքում, երբ պատմության մեջ ամենաշոգ օրն է եղել Մեծ Բրիտանիայում`ջերմաստիճանը մոտ 40 է եղել։ Դեպքը նկատած բանվորը տեսանյութը տեղադրել է Twitter-ում, որը արագ տարածվել ու հավաքել է ավելի քան 100 000 դիտում։
27-07-2022 09:01
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է իր նախկին կնոջը եւ կրակել ինքն իրեն այն բանից հետո, երբ կինը TikTok-ում գրել է իրենց հարաբերություններում խնդիրների մասին։ 29-ամյա Սանիա Խանը եւ նրա նախկին ամուսինը՝ 36-ամյա Ռահի Ահմադը Չիկագոյի իրենց բնակարանում հայտնաբերվել են գլխի հրազենային վնասվածքներով:
27-07-2022 05:49
83-ամյա լեդի Սյուզանը եղել է պալատական տիկնանցից, որին խնդրել էին օգնել Մեգան Մարքլին հարմարվելու թագավորական ընտանիքում կյանքին: Նա ասել է, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնությունը կավարտվի արցունքներով։ Սյուզան Հուսին, ով 1960-ականներից Եղիսաբեթ 2-րդ թագուհու սպասավորն է եղել, այս խոսքերն արել է զույգի հարսանիքից ամիսներ առաջ:
27-07-2022 01:39
Եղիսաբեթ II-ի ազգականուհին՝ բրիտանացի արիստոկրատ լեդի Տատյանա Մաունթբեթենը, ամուսնացել է Օքսֆորդի շրջանավարտ ֆինանսիստ Ալեքսանդր Դրուի հետ։ 
26-07-2022 10:23
Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում:
26-07-2022 10:08
Nubia առցանց ամսագիրը հինգ ամիս շարունակ հարցում է անցկացրել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու մասին։ Հրատարակության կայքը հայտնում է, որ հարցվողները նշել են չինացի դերասան եւ երգիչ Սյաո Չժանի անունը։
26-07-2022 07:18
Ավստրալիայի բնակչուհուն բախտը ժպտացել է, եւ նա մի քանի ամսում վիճակախաղի երկու ջեքփոթ է շահել։ Գոլդ Քոսթ քաղաքի Ներանգ արվարձանի բնակչուհին այս տարվա հունիսին եւ հուլիսին 100 000 ավստրալական դոլարի չափով վիճակախաղի ջեքփոթ է շահել:
26-07-2022 05:27
«Ձեզ համար լավ բույր ընտրեք: Դա առաջինն է, որ մարդիկ զգում են, երբ մտնում եք սենյակ, և վերջինը, ինչն անհետանում է, երբ հեռանում եք». Ջորջիո Արմանի
26-07-2022 02:31
Օրենբուրգցի 22-ամյա Աննա Լիննիկովան դարձել է «Միսս Ռուսաստան 2022»-ի հաղթող։ Առաջին փոխմիսս է դարձել Աննա Բուդաեւան Չուվաշիայից, իսկ Դարիա Նեմաեւան Խաբարովսկից՝ երկրորդը։
25-07-2022 11:15
53-ամյա դերասանուհի Ռենե Զելվեգերը վերադառնում է էկրաններ Բրիջիթ Ջոնսի դերում։ Մեծ Բրիտանիայում սկսվել են կուլտային մելոդրամայի չորրորդ մասի նկարահանումները։ Ֆիլմի շարունակության սցենարը վստահվել է «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» գրքի հեղինակ գրող Հելեն Ֆիլդինգին։ Նոր մասում մելոդրամայի գլխավոր հերոսուհին պետք է իրեն փորձի մոր դերում ու պարզի, թե ով է իր որդու կենսաբանական հայրը։
25-07-2022 10:40
Գլխացավերն ու կրծքավանդակի հատվածում ցավը ինֆարկտի եւ ինսուլտի նախանշաններ են։ Ընդ որում, ըստ բժիշկների, կարեւոր է վերահսկել արյան ճնշումը․ եթե այն բարձրանում է 140/90, ապա դա վտանգավոր վիճակ է։ Ինֆարկտի եւ ինսուլտի հակված  են ծխողները, ավելորդ քաշ ունեցողները, ինչպես նաեւ հիպերտոնիկները։ Անհրաժեշտ է հետեւել խոլեստերինի մակարդակին՝ խուսափելու սրտի հետ կապված խնդիրներից։
25-07-2022 09:22
Անջելինա Ջոլին հաղթել է Բրեդ Փիթին իրենց ընդհանուր՝ ֆրանսիական Chateau Miraval գինեգործության համար դատական հայցում: Փետրվարին հայտնի դարձավ, որ Փիթը Ջոլիին մեղադրել է իր գինեգործական բիզնեսի մասնաբաժինը ռուս գործարար և ալկոհոլային խմիչքների խոշոր արտադրող SPI Group-ի սեփականատեր Յուրի Շեֆլերին վաճառելու մեջ։ Փիթը դատի էր տվել դերասանուհուն՝ գործարքը չեղյալ հայտարարելու համար:
25-07-2022 07:55
Ըստ մասնագետների՝ միս չպետք է օգտագործեն նյութափոխանակության, արտազատման համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ խոլեստերինի եւ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցողները։ Որոշ հիվանդությունների դեպքում արգելք կա միայն մսի որոշ տեսակների հարցում։ Օրինակ, բարձր խոլեստերինի կամ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում ճարպային տեսակները խորհուրդ չեն տրվում: Սննդակարգում կարող է լինել հնդկահավի միս, հավ կամ տավարի անյուղ միս:
25-07-2022 01:27
«Ցանկությունների մարաթոնի» հեղինակ Ելենա Բլինովսկայան և նրա ամուսինը՝ Ալեքսեյը, ակնհայտորեն սովորություն ունեն ամուսնանալ միմյանց հետ։ Ընտանեկան կյանքի 15-ամյակը նրանք նշել են հերթական հարսանիքով՝ արդեն երրորդն անընդմեջ։ Մինչ այդ նրանք մատանիներ էին փոխանակել իրենց հարսանիքի օրը և ամուսնության տասնամյակի կապակցությամբ։
22-07-2022 10:35
Մարգո Ռոբիին «Բարբի» ֆիլմում իր դերի համար վճարվել է 12,5 միլիոն դոլար։ Այսպիսով, 32-ամյա ավստրալուհին այժմ համարվում է ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանուհին։ Նախկինում Մարգոն ամենամեծ շահույթը ստացել էր «Գիշատիչ թռչունները» բլոկբասթերից․ 2020 թվականին Հարլի Քուինի դերի համար նրան վճարել են 10 միլիոն դոլար։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 465 անգամ
20.10.2026
Դիտվել է 422 անգամ
22.10.2026
Դիտվել է 326 անգամ
26.10.2026
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster