ՄԵԿ ՏՈՂՈՎ 18-07-2022 10:13 Ճիշտ չափաբաժիններով շոկոլադը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա և մարդկանց հանում է սթրեսից։ Ճիշտ չափաբաժնով և կակաոյի առնվազն 60% պարունակությամբ շոկոլադ օգտագործելու դեպքում այն կարող է հիանալի միջոց լինել առողջության ամրապնդման և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Ըստ մասնգետների՝ օրական չափաբաժինը չորս կտորն է։
18-07-2022 10:11 Կարտոֆիլը օգնում է պահպանել ոսկրերի առողջությունը, նպաստում է կոլագենի արտադրությանը, կարգավորում է արյան ճնշումը: Սննդակարգում կարտոֆիլի կիրառումն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչը պաշտպանում է սիրտը: Կարտոֆիլի մեջ պարունակվող վիտամին B6-ը ճնշում է անոթը վնասող հոմոցիստեինի կուտակումը: Իսկ խոլինը կարգավորում է քունը, մկանների շարժումը, ուսուցման գործընթացը և հիշողությունը:
18-07-2022 10:02 Ըստ իմունոլոգների՝ ոչ միայն ցիտրուսային մրգերն ու ընկույզն են համարվում ամենաալերգիկը, այլ նաեւ մորմազգիները, ծովամթերքները, սպիտակուցային մթերքները, էկզոտիկ մրգերն ու բուսական կաթը։ Դասական ալերգենների առաջին խումբը ներառում է ցիտրուսային մրգեր, ինչպիսիք են նարինջը եւ մանդարինը:
18-07-2022 09:56 Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթահարել է Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի որակավորման փուլը։ Հիմնական մրցաշարի առաջին շրջանում 19-ամյա հայ թենիսիստուհու մրցակիցը կլինի 28-ամյա իտալացի Մարտինա Տրեւիզանը, որն այս մրցաշարում ստացել է առաջին համարը։ Համաշխարհային դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 133-րդն է, Մարտինա Տրեւիզանը՝ 26-րդը։
14-07-2022 10:17 Մթերքներ, որոնք կարելի է պահել ամբողջ կյանքում․ 1. մեղր, 2. շաքար, 3. սպիտակ բրինձ, 4. աղ, 5. եգիպտացորենի օսլա, 6. թունդ սպիրտային խմիչքներ, 7. քացախ, 8. սոյայի սոուս։
14-07-2022 10:09 Սննդաբանները նշել են, որ կանաչ խնձորն օգնում է երկար պահպանել լավ առողջությունը եւ երիտասարդ տեսքը։ Փորձագետները 50 եւ բարձր տարիքի մարդկանց խորհուրդ են տալիս միրգը ներառել իրենց սննդաբաժնում։
14-07-2022 10:08 Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու նրա ընտրյալը՝ լուսանկարիչ Տիգրան Մարտիրոսյանը, այսօր՝ հուլիսի 14-ին, միմյանց տեր եւ հնազանդ լինելու երդում են տալու։
14-07-2022 09:23 «Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է հեռուստահաղորդավարուհի Իլարի Բլազիի հետ ամուսնալուծությունը: «20 տարվա համատեղ կյանքից հետո, ցավոք, իմ հարաբերություններն Իլարիի հետ ավարտվեցին: Այն, ինչ ես ասել եմ վերջին ամիսների ընթացքում, իմ երեխաներին պաշտպանելու փորձ էին: Ես փորձել եմ հաղթահարել ճգնաժամն իմ ամուսնական կյանքում, բայց այսօր հասկանում եմ, որ բաժանումը, թեև ցավոտ, բայց արդեն անխուսափելի է»,- ասել է Տոտտին։
14-07-2022 08:28 Ամերիկացի կատակերգու և Քիմ Քարդաշյանի ընկեր Փիթ Դևիդսոնն ասել է, որ երեխաներ է ուզում։ «Ես հաստատ ընտանիքի տղա եմ: Սա իմ նպատակն է , որին դեռ չեմ հասել՝ ուզում եմ երեխա ունենալ։ Սա իմ երազանքն է»,-խոստովանել է նա՝ նշելով, որ դա «շատ բանական ցանկություն է»։
13-07-2022 09:30 Ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը, ով հայտնի է «Մոխրագույնի փառքի հիսուն երանգները» ֆիլմով, կնկարահանի «Back To Black» կենսագրական ֆիլմը, որը նվիրված է 2011 թվականին 27 տարեկան հասակում մահացած երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքին: Նախագիծն արդեն ստացել է երգչուհու հոր՝ Միթչ Ուայնհաուսի հավանությունը։
13-07-2022 09:22 Ինչ ուտել շոգ եղանակին. 8 մթերք ամռան համար. 1. վարունգ, 2. կիվի, 3. ազնվամորի, 4. թարմ կանաչի, 5. ձմերուկ, 6. սեխ, 7. բուլղարական պղպեղ, 8. սև հաղարջ:
13-07-2022 09:10 Արեւի լույսն առանձնահատուկ կերպով է ազդում տղամարդկանց վրա՝ ստիպում է նրանց ավելի շատ ուտել եւ գիրանալ: Մասնագետները պարզել են, որ մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տղամարդիկ ավելի շատ են ուտում, քան տարվա ցուրտ ժամանակ։ Սակայն կանանց հետ կապված չի հաջողվել կապ գտնել ախորժակի եւ տարվա սեզոնի միջեւ:
13-07-2022 06:13 Խմորեղենի որոշակի տեսակների օգտագործումը կարող է հրահրել քաղցկեղի զարգացում: Ըստ մասնագետների՝ թխվածքներ գնելիս կարեւոր է ուշադրություն դարձնել ապրանքի բաղադրությանը։ Առավել անվտանգ են հացաբուլկեղենը կամ հրուշակեղենը, որոնք պատրաստված են ալյուրից եւ ջրից։ Խորհուրդ է տրվում խուսափել անորակ ճարպեր պարունակող թխվածքներից, որոնք կարող են հանգեցնել աղեստամոքսային տրակտի ուռուցքային հիվանդությունների եւ ճարպակալման։
13-07-2022 04:26 ԱՄՆ-ի գիտնականներին հաջողվել է ստեղծել նոր տեսակի տեքստիլ գործվածք, որը կոչվում է 3DKnITS։ Այն կարողանում է ճանաչել օգտվողի գործողությունները և հարմարվել դրանց: Տեքստիլը հարմարվում է մարմնին՝ ճանաչելով նրա դիրքը։ Գործվածքը պարունակում է հատուկ տեսակի թել, որը հալվում է, երբ ենթարկվում է ջերմության:
12-07-2022 10:54 «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն խզել է հարաբերություններն այն աղջկա հետ, որի հետ դավաճանել էր իր քաղաքացիական կնոջը՝ երգչուհի Շակիրային։ Պիկեի արդեն նախկին ընկերուհին ռեստորանում մատուցողուհի է աշխատում։ Հիմա ֆուտբոլիստը ցանկանում է հաշտվել Շակիրայի հետ։
12-07-2022 10:40 Ըստ մասնագետների՝ բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ ցերեկային քնկոտությունը, մոռացկոտությունը եւ կենտրոնացման կորուստը, կապված են գիշերը մարդու խռմփոցի հետ։ Նրանց հավաստմանբ՝ խռմփոցից ընդմիշտ կարելի է ազատվել վիրահատական ճանապարհով։ Այս մեթոդը, որի ժամանակ ուղղվում է քթի միջնապատը, վերականգնվում եւ ամրացվում է փափուկ քիմքի մկանների տոնուսը, 95 տոկոս դեպքերում թույլ է տալիս այլեւս երբեք չունենալ խռմփոց եւ ապնոէ:
12-07-2022 10:20 Օդի բարձր խոնավությունը, որը զուգորդվում է շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի հետ, դժվարացնում է ջերմափոխանակությունը մարդու օրգանիզմի եւ շրջակա միջավայրի միջեւ՝ մաշկի մակերեսից քրտինքի գոլորշիացման նվազման պատճառով: Ըստ բժիշկների՝ դա կարող է հանգեցնել աշխատունակության նվազման, շուտ հոգնածության եւ թուլության։ Անձրեւային եղանակին նվազում է նաեւ մթնոլորտային ճնշումը, իսկ օդը քիչ թթվածին է պարունակում։
12-07-2022 10:07 Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր երիտասարդության տարիներին ապրած խուճապի նոպաների մասին. «Ինձ թվում էր, թե ես անպարտելի եմ»։
12-07-2022 04:02 Ջոնի Դեփը համաձայնության է եկել «Ստի քաղաքը» ֆիլմի իր գործընկեր Գրեգ «Ռոքի» Բրուքսի հետ, ով նրան մեղադրել էր վնասվածքներ պատճառելու մեջ: Ջոնի Դեփը պետք է համաձայնագրի պայմանները կատարի մինչեւ օգոստոսի վերջը։ Փաստաթղթի մանրամասները չեն բացահայտվում։
11-07-2022 10:00 Ըստ սննդաբանների՝ մորին ամենաախորժալի եւ օգտակար հուլիսյան հատապտուղն է։ Այն նպաստում է քաշի նվազելուն, նեւրոզների եւ դեպրեսիաների հաղթահարմանը, բարձրացնում է տրամադրությունը, աջակցում մաշկի թարմացմանը։ Հապալասը նույնպես առողջարար հատապտուղ է, որը դանդաղեցնում է օրգանիզմի ծերանալու պրոսեսը, բարելավում մարսողական համակարգի աշխատանքը, ունի մանրէասպան հատկություն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026 Դիտվել է 465 անգամ 20.10.2026 Դիտվել է 422 անգամ 22.10.2026 Դիտվել է 326 անգամ 26.10.2026 Դիտվել է 186 անգամ