Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-01-2023 11:08
Ալկոհոլն ու կնոջ բնավորությունը. շամպայն - այն նախընտրում են սեթեւեթող եւ ծիծաղկոտ կանայք: Օղի - խմում են ուժեղ եւ կամային բնավորությամբ կանայք: Կոնյակ - սա միջին տարիքի կանանց համար է, որոնք ջերմության, հոգատարության եւ քնքշության կարիք ունեն: Կարմիր գինի - նախընտրում են էմոցիոնալ, կրքոտ կանայք: Վիսկի - այն խմում են իրենց ուժերի վրա վստահ, առանց բարդույթների կանայք: Թեքիլա - «պայթյունավտանգ» կանանց համար է: Ռոմ-կոլա - ամեն ինչ փորձել սիրող կանանց սիրելի խմիչքն է: Սպիտակ գինի - իրենց գինն իմացող, սառը եւ հաշվարկով կանանց համար է: Լիկյոր - սա «քաղցր» կանանց համար է, որոնք տնային կենսակերպ են վարում:
05-01-2023 11:06
Լույս աշխարհ է եկել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երկրորդ զավակը։ Շուշաննան որդի է ունեցել, ում ծնողները տվել են Ադամ անունը։
05-01-2023 03:22
Ռուսական «Չեբուրաշկա» ֆիլմը երեք օրվա ընթացքում հավաքել է 1 միլիարդ ռուբլի, այս մասին հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ՌԴ կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրությունների վերաբերյալ տեղեկատվական համակարգի տվյալներին:
04-01-2023 13:06
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տարին սկսել է լավ շրջապատում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Ջոլիին նկատել են լոնդոնյան սրճարաններից մեկում Normal People հեռուստասերիալի աստղ, 26-ամյա Փոլ Մեսկալի հետ։
04-01-2023 12:25
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցերի էջերում անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Նա Ֆեյսբուքի և Ինստագրամի իր էջերի Story բաժնում կիսվել է «Զարթոնք»-ի պատրաստած գրառմամբ, որում մասնավորապես ասվում է․ «Հրատապ։ Արցախը մթնում է, քանի որ Ադրբեջանի շրջափակման 23-րդ օրը ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումից հետո ջերմաստիճանը հասել է 0°-ի։ Վերջին մի քանի ժամերի ընթացքում ամբողջ Արցախի Հանրապետությունում հոսանքն անջատվել է»։ Գրառումը Քարդաշյանը կիսվել է՝ «Մենք այս պահին ունենք աշխարհի ուշադրության կարիքը» մեկնաբանությամբ։
04-01-2023 12:20
Գիրության դեմ դեղամիջոցը՝ սեմագլյուտիդը, աննախադեպ արդյունավետություն է ցուցաբերել։ Հետազոտության մասնակիցների մեկ երրորդը կորցրել է քաշի մոտ 20 տոկոսը: Սեմագլյուտիդը գործում է օրգանիզմում գլյուկոգեն հորմոնի ընկալիչների վրա: Այն մեծացնում է ինսուլինի արտադրությունը, իջեցնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, դանդաղեցնում մարսողությունը, օգնում է վերահսկել քաղցը։
04-01-2023 12:15
Աման լվացող մեքենաների համար նախատեսված միջոցները վնասում են մարդու աղիները, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները։ «Շատ սարքեր չունեն ողողման լրացուցիչ ցիկլ ՝ լվացող միջոցների մնացորդները հեռացնելու համար: Դա նշանակում է, որ պոտենցիալ թունավոր նյութերը մնում են սպասքի վրա, նշանակում է նաեւ սննդի վրա, որը հետո ուտում են մարդիկ»,-նշել են գիտնականները։
04-01-2023 03:09
Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր ընտանիքը ցանկություն չունի հաշտվելու իր և Մեգան Մարքլի հետ։ Թագավորական փորձագետ Ջոնաթան Սաքերդոտին ավելի վաղ նշել էր, որ Չարլզ III-ը բացառել է արքայազն Հարիին և Մեգան Մարքլին Սուրբ Ծննդյան ելույթից։
03-01-2023 01:53
Երազները կարող են շատ բան պատմել եւ նույնիսկ զգուշացնել, եթե դրանք ճիշտ մեկնաբանվեն: Ամեն դեպքում, դա օգտակար «կոնտենտ» է: Ուղեղը գրեթե չի հանգստանում, այն միշտ աշխատում է։ Ցերեկը տեղեկատվություն է կուտակում, իսկ գիշերը՝ վերլուծում, ամեն ինչ դասավորում իր տեղերում։ Երազում հայտնված որոշ բացահայտումներ հենց դրանով են բացատրվում։
03-01-2023 00:57
2022 թվականին ամենահայտնի սանրվածքը հարթ փնջիկն է, որը նաեւ անվանում են «clean girl»:
30-12-2022 11:20
Զույգը Ֆլորիդայից, որի ադամանդակուռ նշանի մատանին անհետացել էր հարսանիքից առաջ, իսկ դա եղել է 21 տարի առաջ, վերջերս գտել է մեղավորին։ Դա նրանց զուգարանակոնքն էր։ Շայնա Դեյը կասկածներ ուներ այն օրվանից, երբ անհետացել էր մատանին։ Բայց այդ կասկածները չէին հաստատվել մինչեւ այս տարվա նոյեմբեր, երբ նրա սկեսուրը՝ Ռենեն, փոխել էր զուգարանակոնքը եւ գտել ադամանդե մատանին:
30-12-2022 11:17
81 տարեկանում մահացել է բրիտանացի մոդելավորող Վիվյեն Ուեսթվուդը։ Նա համարվում է բարձր նորաձեւության մեջ պանկ ոճի հիմնադիրը։ Դիզայնով սկսել է զբաղվել 1970թ.-ից։ 1971 թվականին նորաեւության դիզայներ ու երաժիշտ Մալքոլմ Մաքլարենի հետ նա բացել է Let It Rock հագուստի խանութը։
30-12-2022 05:32
Ռեալիթի հեռուստաաստղ 42-ամյա Քիմ Քարդաշյանը կրկին մուգ է ներկել մազերը։ Նա սոցցանցերի իր էջում մի նկար է հրապարակել, որում ներկայացել է թխահերի կերպարանքով։
30-12-2022 01:29
Jacquemus-ը ներկայացրել է իր տոնական գովազդային արշավը, որի հերոսուհին 90-ականների սեքս խորհրդանիշ Պամելա Անդերսոնն է։
29-12-2022 11:39
Արքայադուստր Դիանայի նամակը աճուրդի է հանվել 18000 ֆունտ ստերլինգով։ Սա մի գրություն է, որում Լեդի Դին շնորհակալություն է հայտնել ոստիկանության սերժանտ Ջորջ Փլամբին՝ Ուիլյամի ծննդյան օրը մոտոցիկլետային շոու կազմակերպելու համար։ Այն պարունակում է արքայադստեր եւ նրա որդիների ստորագրությունները։
29-12-2022 10:09
Medialogy պորտալը հրապարակել է ամենաազդեցիկ ինֆլյուենսերների վարկանիշը։ Առաջին տեղը զբաղեցրել է վիդեոբլոգեր Վլադ Բումագանը։ Նա ունի 43,3 միլիոն բաժանորդ YouTube-ում և ավելի քան 7 միլիոն՝ մեկ այլ հայտնի սոցիալական ցանցում: Երկրորդ շարքում աստղային մայր Օքսանա Սամոյլովան է՝ սոցցանցում նա ունի 15 միլիոն հետևորդ։ Երրորդ տեղը զբաղեցրել է ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը։ Խառը մենամարտերի աստղը վերջերս գերազանցեց 34 միլիոն հետևորդների թիվը:
29-12-2022 07:42
48 տարեկանում Լեոնարդո Դի Կապրիոն երբեք ամուսնացած չի եղել, բայց նա բազմիցս սկսել է բուռն սիրավեպեր երիտասարդ աղջիկների հետ։ Նրա վերջին ընտրյալներից մեկը 27-ամյա մոդել Ջիջի Հադիդն էր։ Մոդելին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, Հադիդը պատրաստ չէր երեկույթների սիրահար Դի Կապրիոյի կյանքի տեմպին։ Ջիջին նախընտրում է ողջ ժամանակը նվիրել իր փոքրիկ դստերը, որը ծնվել է երկու տարի առաջ նախկին ընկերոջից՝ Զեյն Մալիկից։ 
29-12-2022 05:55
Հադրութի արվեստի դպրոցի սաները շրջափակման մեջ ամանորյա համերգ են տվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ (Տեսանյութ)։ 
29-12-2022 02:06
Մոդել Էմիլի Ռատակովսկին և Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը բաժանվել են։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնիները որոշել են ընկերներ մնալ։
28-12-2022 11:12
Մաքուորի համալսարանի հոգեբանների փորձը ցույց է տվել, որ հետերոսեքսուալ կանայք հոտով զգում են, թե որ տղամարդիկ են «զբաղված», որոնք՝ ոչ: Գիտնականները պարզել են, որ միայնակ տղամարդկանց մարմնի հոտերը բոլոր կանայք ավելի ուժեղ են զգացել, քան հարաբերությունների մեջ գտնվող տղամարդկանց հոտերը: Ամուսնացած մասնակիցները նաեւ միայնակ տղամարդկանց դեմքերն ավելի առնական են գնահատել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 446 անգամ
20.10.2026
Դիտվել է 414 անգամ
22.10.2026
Դիտվել է 308 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster