Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-01-2023 07:57
Նյու Յորքի հյուսիսում գտնվող գոմերից մեկում հայտնաբերված թռչնաղբով ծածկված նկարը հազվագյուտ արվեստի գործ է, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ վաճառել Sotheby's աճուրդի տանը 3 միլիոն դոլարով: Նկարը, որում պատկերված է մորուքավոր տարեց տղամարդ՝ մերկ նստած աթոռակին, 17-րդ դարի հայտնի ֆլամանդացի նկարիչ Էնթոնի վան Դեյքի աշխատանքի էդյուտն է: Այն ստեղծվել է 1615-ից 1618 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում եւ հանդիսանում է Վան Դեյքի «Սուրբ Ջերոմը հրեշտակի հետ» նկարի էդյուտը:
21-01-2023 10:44
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն Instagram-ում հայտարարել է, որ փոխել է իր անունը River Red-ի, որը թարգմանվում է որպես «Կարմիր Գետ»։ Երգչուհին չի նշել իր արարքի պատճառները։
21-01-2023 09:51
Փաթեթավորված հյութերը պարունակում են կոնսերվանտներ, ներկանյութեր, կայունացուցիչներ, բուրավետիչներ՝ քիմիական նյութեր, որոնք ագրեսիվ են մարդու օրգանիզմի համար։ Մասնագետները հորդորում են հյութի փոխարեն խմել մրգային ըմպելիքներ և կոմպոտներ։
21-01-2023 08:47
Լիդսի համալսարանի բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ միլիոնավոր մարդիկ կարող են շոկոլադ սիրել ամենեւին էլ ոչ համային հատկանիշների համար: Պարզվել է, որ շոկոլադի հետ փոխազդեցության ժամանակ թքի եւ ճարպի թաղանթ է ստեղծվում, որը հաճելիորեն պարուրում է բերանի խոռոչը։ Հետաքրքիր է, որ թաղանթն առաջանում է անկախ արտադրանքի բաղադրության մեջ ճարպի պարունակությունից:
21-01-2023 03:06
Լուրերի ֆոնին, թե 30-ամյա Սելենա Գոմեսը սիրավեպ ունի 33-ամյա երաժիշտ Էնդրյու Թագգարտի հետ, երգչուհին ու դերասանուհին ոչ միանշանակ հայտարարություն է արել։ Սոցցանցերում նա նշել է, որ «չափազանց շատ է սիրում մենակ մնալ»։ Իսկ համոզելու համար ավելացրել է #imsingle («Ես մենակ եմ») հեշթեգը։ Սակայն գրառումն արագ ջնջվել է, բայց այն ժամանակին «բռնացրել» է Pop Base-ի թվիթերյան էջը։
21-01-2023 02:03
«Ես շատ ուզում եմ չորրորդ երեխան ունենալ». 37-ամյա հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայան խոստովանել է, որ փեսացու է փնտրում։
20-01-2023 11:44
Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը Լոնդոնի Sotheby`s աճուրդից 163 800 ֆունտ ստեռլինգով (202 200 դոլար) գնել է կախազարդ խաչը , որը կրել է Ուելսի արքայադուստր Դիանան (1961-1997 թթ.):
20-01-2023 11:13
Օրհուսի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի համար երաժշտությունը, որպես կանոն, ցածր ու դանդաղ է, քան մնացածները։ Դրանցում նաեւ հաճախ չկա տեքստ եւ ավելի շատ օգտագործվում են ակուստիկ գործիքներ։ Չնայած այս միտումներին՝ հետազոտողները հայտնաբերել են քնի համար երգերում երաժշտական առանձնահատկությունների մեծ բազմազանություն՝ առանձնացնելով վեց տարբեր ենթակատեգորիաներ:
20-01-2023 09:23
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վիտամին D-ն ավելի բարենպաստ ազդեցություն է ունենում 25-ից ցածր BMI ունեցող մարդկանց վրա: Վիտամին D-ն անհրաժեշտ է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ կենսաբանական գործընթացների, այդ թվում՝ կալցիումի եւ մագնեզիումի կլանման համար: Այս միացության մի մասն օրգանիզմում արտադրվում է արեւի լույսի ազդեցության տակ, իսկ դրա դեֆիցիտը բուժում են սննդային հավելումների օգնությամբ:
20-01-2023 07:50
Ամերիկացի դերասանուհի և փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նախքան դերասան Բեն Աֆլեքի հետ ամուսնանալը հոգեկան հիվանդություն է ունեցել, այն է՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ): Այդ մասին գրում է Page Six-ը։
20-01-2023 07:41
Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես նյարդային համակարգի խանգարումները կարող են առաջացնել հոդերի դեֆորմացիաներ և առաջարկել են դրանք բուժել բոտուլինային տոքսինի ներարկումներով։ Հեղինակները ցույց են տվել նաև, որ փոքր տարիքում բոտոքսի կամ հատուկ սննդակարգի միջոցով զգայական նեյրոնների ակտիվության նվազեցումը կարող է լինել հենաշարժական համակարգի որոշ հիվանդությունների ոչ ինվազիվ եղանակով բուժելու միջոց:
19-01-2023 09:58
Նախկին մոդել 41-ամյա Կառլա Բելուչին, որը չի ճանաչում մարզասրահներն ու հյուծիչ մարզումները, նիհարել է օրական երկու անգամ սեքսով զբաղվելու շնորհիվ։ Նա գիրացել է չորս երեխաների ծնվելուց հետո։ «Բոլոր այն մայրիկները, որոնք գումար են ծախսում մարզասրահների վրա, պետք է գումարի վերադարձ պահանջեն։ Ես դա իսկապես չեմ հասկանում: Պարզապես օրական երկու անգամ սեքսով զբաղվեք, եւ դա հիանալի ազդեցություն կունենա ձեր կազմվածքի վրա»,-նշել է Բելուչին։
19-01-2023 09:51
Տեխասից տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ․ նա խաբել է կանանց ամբողջ երկրում՝ շորթելով մոտ 1,6 միլիոն դոլար: 52-ամյա Ֆոլա Ալաբին հաճախ ներկայացել է որպես արտերկրում տեղակայված գեներալ, եւ առցանց ընկերություն է արել կանանց հետ, իսկ հետո աստիճանաբար ձեռք է բերել նրանց վստահությունը: Վերջիններս էլ գումարներ են ուղարկել Տեխաս նահանգի Ռիչմոնդ քաղաքում ապրող Ալաբիի կողմից վերահսկվող հասցեներին եւ ընկերություններին:
19-01-2023 05:23
Անցած հունիսին բաժանված Շակիրայի ու Ժերար Պիկեի դիմակայությունը շարունակվում է։ Երգում Պիկեի և նրա նոր սիրելիի մասին մի քանի տհաճ արտահայտություններ թողնելուց հետո, Շակիրան սկսել է պատ կառուցել իր և Ժերար Պիկեի մոր՝ Մոնսերատ Բեռնաբեուի տան միջև, քանի որ նրանց հողամասերը որոշ տեղերում սահմանակից են, հայտնում է Marca-ն:
19-01-2023 03:11
Երեխայի համար մազերը ներկելը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիայի կամ դերմատիտի, եթե ընթացակարգը սխալ է կատարվում, զգուշացնում են տրիկոլոգները։ 
19-01-2023 02:19
Պամելա Անդերսոնը պատմել է ընտանեկան բռնության և դրա հետևանքով ռոքեր Թոմի Լիից ծանր ամուսնալուծության, ինչպես նաև գողացված սեքսուալ սկանդալի մասին իր «Սիրով, Պամելա» հուշերում: Գիրքը լույս կտեսնի հունվարի 31-ին, որից մի հատված հրապարակել է People-ը։
18-01-2023 11:19
Երեք տարվա դադարից հետո Մադոննան համաշխարհային շրջագայության կմեկնի: Այդպես երգչուհին պատրաստվում է տոնել իր կարիերայի 40-ամյակը:
18-01-2023 11:13
Հազարավոր ուսանողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ գործերը հետաձգելը միայն անելիքների վրա չէ, որ վատ է անդրադառնում: Մարդիկ, ովքեր հատկապես հակված են հետաձգել անելիքները, կարող են ֆիզիկական եւ մտավոր խանգարումներ ունենալ:
18-01-2023 11:10
Աշխարհում ամենամեծ օնլայն-ռիթեյլերներից մեկը՝ Amazon-ը, Brand Finance Global 500-ի վարկանիշով համարվել է ամենաթանկ բրենդը, այն դեպքում, երբ անցած տարվա վարկանիշի համեմատ իր արժեքից կորցրել է 51 մլրդ դոլար։
18-01-2023 01:22
Կարտոֆիլի թեթև կանաչ պալարները պիտանի չեն մարդու օգտագործման համար, դրանք պարունակում են թունավոր օրգանական միացություն, որը կարող է թունավորման պատճառ դառնալ։ Այդ մասին զգուշացրել են էնդոկրինոլոգները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 446 անգամ
20.10.2026
Դիտվել է 414 անգամ
22.10.2026
Դիտվել է 308 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster