Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-12-2022 11:08
Մարդիկ, ովքեր ստիպված են աշխատել ամանորյա տոներին, պետք է ռացիոնալ վերաբերվեն ստեղծված իրավիճակին, այլ ոչ թե այն վերածեն աղետի, խորհուրդ է տրվում նաեւ գովել իրենց եւ խրախուսել իրենց ինչ-որ նվերով, գտնում են հոգեբանները։
26-12-2022 10:18
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին նկատել են մոդել Վիկտորյա Լամասի հետ ժամադրությանը։ 48-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն և 23-ամյա Վիկտորյա Լամասը հայտնվել են պապարացիների օբյեկտիվների առջև, երբ նրանք դուրս են եկել Birds Street ակումբից։
26-12-2022 10:03
Netflix-ը կիսվել է «90-ականների շոու» նախագծի ընդլայնված թրեյլերով: «70-ականների շոու» հայտնի սիթքոմի շարունակությունը էկրաններ կվերադառնա հունվարի 19-ին:
26-12-2022 09:59
Օտարերկրյա օգնության խմբերը դադարեցրել են իրենց գործունեությունը Աֆղանստանում այն բանից հետո, երբ թալիբները որոշում են ընդունել՝ արգելելով կանանց աշխատել միջազգային եւ տեղական ոչ կառավարական կազմակերպություններում:
26-12-2022 05:27
Քարդաշյանների ընտանիքում տեղի է ունեցել ամանորյա աղմկահարույց երեկույթ, որի գլխավոր իրադարձությունը Գրեմմիի առաջադրված երգչուհի Սիայի ելույթն էր։ Սիան ոչ միայն երգել է հյուրերի համար, այլև միացել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթ Նորթի 9-ամյա դստերը՝ նրանք դուետ են կատարել։
26-12-2022 02:22
Օրենբուրգի ներկայացուցիչ 22-ամյա Աննա Լիննիկովան դարձել է «Միսս Ռուսաստան 2022» մրցույթի հաղթողը և ներառվել «Միսս Տիեզերք» մրցույթի մասնակիցների թվում։ Նա ցուցադրել է համար 50 հազար քարից և մարգարիտից կազմված «Միսս Տիեզերք» մրցույթի իր հանդերձանքը։
23-12-2022 11:30
Չինաստանում հայտնի են դարձել «մեկանգամյա» ժամադրությունները, որի ժամանակ զույգերը միայն համբուրվում են: Թրենդը կոչվում է «Ցզյուիհ յու», որը, կարելի է թարգմանել որպես «զուգընկերներ՝ բերանով»։ Դրա շրջանակներում չինացիները ծանոթանում են իրար հետ առցանց՝ հանդիպելու, համբուրվելու և երկրորդ ժամադրություն չունենալու համար:
23-12-2022 11:26
Գիտնականներն ապացուցել են, որ խոսքն ու ձայնը սոցիոսեքսուալության ուժեղ նշաններ են։ Ցածր ձայնով տղամարդիկ համարվում են ավելի գրավիչ և հակված են անսահմանափակ սեռական ակտիվության։ Կանանց մոտ պատահական սեքսով զբաղվելու ցանկությունը պայմանավորված է ոչ թե ձայնի բարձրությամբ, այլ ձայնային տրակտի երկարությամբ, որն ազդում է ռեզոնանսի վրա։
23-12-2022 10:56
Իսպանացի օրենսդիրներն ընդունել են օրինագիծ, որը թույլ է տալիս 14 տարեկանից բարձր տրանսգենդերներին փոխել իրենց սեռը փաստաթղթերում՝ առանց հոգեբանական կամ այլ բժշկական գնահատման անհրաժեշտության:
23-12-2022 10:52
Իտալական Gucci նորաձեւության տանը մեղադրել են մանկապղծություն քարոզելու մեջ։ Պատճառը երաժիշտ Հարի Սթայլսի հետ HA HA HA հավաքածուի գովազդային արշավն է, որտեղ նա նկարահանվել է վարդագույն արջուկի նկարով շապիկով եւ կեցվածք ընդունել մանկական ներքնակի կողքին:
23-12-2022 01:34
Էմիլի Ռատակովսկին նկարիչ Ջեք Գրիրի հետ նոր սիրավեպի մասին խոսակցություններ է առաջացրել: Պապարացիները Էմիլիին ու Ջեքին բռնացրել են Նյու Յորքում՝ աղջկա բնակարանի շեմին, և, ըստ ամենայնի, հայտնիների ժամադրությունը կարելի է հաջողված համարել։ Գոհունակ ժպիտները չէին հեռանում նրանց դեմքերից։
22-12-2022 10:45
Հարավային Կորեայի Քեյմենի համալսարանի հոգեբանները պարզել են, որ վախենում են երջանիկ լինել այն մարդիկ, որոնք դժբախտ մանկություն են ունեցել, պերֆեկցիոնիստները, միայնակները եւ նրանք, ովքեր հավատում են սեւ մոգությանը եւ անձի կարմային։
22-12-2022 10:42
Մասաչուսեթսի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդիկ փորձում են բարին գտնել տարբեր ֆիլմերից եւ մուլտֆիլմերից չարագործների մեջ: Մեծահասակներն ու երեխաները հիմնականում նշել են, որ չարագործները ներքնապես իրականում լավն են: Մարդիկ կարծում են, որ անհամապատասխանություն կա չարագործի արտաքին վարքագծի եւ նրա ներքինի, իսկական «ես»-ի միջեւ:
22-12-2022 10:37
Ճիզվիտ քահանա Մարկո Իվան Ռուպնիկը, որն, ինչպես հաղորդվում է, մտերիմ է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, մեղադրվել է երկու միանձնուհիների «Սուրբ Երրորդության»՝ երեքով սեքսի հրավիրելու մեջ: Այժմ նրան մեղադրում են տասնամյակներ առաջ սեռական եւ հոգեւոր բռնությունների մեջ։
22-12-2022 02:52
Հայկական արմատներով ամերիկացի բուռլեսկ պարուհի, մոդել, երգչուհի Հեթեր Սվիտը, ով ավելի հայտնի է որպես Դիտա Ֆոն Թիզ, պարային համար է բեմադրել Բանգկոկում հյուրանոցի բացման ժամանակ։ 50-ամյա կիսամերկ պարուհին մարտինիի բյուրեղապակյա բաժակի մեջ պարային համար է ցուցադրել։ Տեսախցիկների առջև նա կեցվածք է ընդունել կիսաթափանցիկ ներքնազգեստով և թոփլես։
22-12-2022 01:57
Դատարանը Qatar Airways-ին պարտավորեցրել է վճարել հոգեբանին՝ բրազիլացի plus-size մոդելի համար: 38-ամյա Ջուլիանա Նեման դատի է տվել Սան Պաուլո քաղաքում՝ պնդելով, որ իրեն թույլ չեն տվել թռիչք կատարել՝ պատճառաբանելով, որ «շատ մեծ է իր նստատեղի համար»:
21-12-2022 10:50
Դեկտեմբերի 20-ին մահացել է կուլտային նկարիչ Պաբլո Պիկասոյի ավագ դուստրը։ Մայա Ռուիս Պիկասոն մահացել է 87 տարեկանում: Մայան Պաբլո Պիկասոյի ավագ երեխան է եւ չորս դուստրերից մեկը։ Նա իր հոր հայտնի գործերից շատերի՝ «Մայան տիկնիկի հետ», «Մայան նավաստու հագուստով», «Մայան նավակում», «Մայան կարմիր գոգնոցով» եւ շատ այլ նկարների ոգեշնչման աղբյուրն է եղել։
21-12-2022 10:44
«Թալիբանի» իշխանություններն արգելել են կանանց բարձրագույն կրթություն ստանալ։ Թալիբները խստացրել են կանանց կյանքի սահմանափակումները՝ անտեսելով միջազգային վրդովմունքը։
21-12-2022 07:25
36-ամյա մոդել Օլգա Սան PROZvezd-ի հետ զրույցում ասել է, որ լքել է իր սիրելիին՝ երգիչ Պրոխոր Չալյապինին։
21-12-2022 02:38
Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վարումը կարող են ամուսնալուծվել: Նախկինում այս ամուսնական զույգը համարվում էր շոու բիզնեսի աշխարհի ամենաերջանիկներից մեկը։ Ի վերջո, նրանք միասին են քսան տարուց ավելի։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 446 անգամ
20.10.2026
Դիտվել է 414 անգամ
22.10.2026
Դիտվել է 308 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster