Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-01-2023 00:25
Սելենա Գոմեսին պապարացիները լուսանկարել են The Chainsmokers խմբի անդամ Դրյու Թագգարտի հետ ժամադրության ժամանակ։ 30-ամյա երգչուհին և 33-ամյա երաժիշտը նկարահանվել են կիրակի օրը Նյու Յորքի The Gutter բոուլինգ-սրահում։ Ականատեսները պատմել են նաև, որ հանդիպման ժամանակ նրանք համբուրվել են։
17-01-2023 20:44
Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարմնի քաշից դժգոհություն ունեցող կանայք ավելի ուշադիր են նայում նիհար կանանց նկարներին: Հեղինակները պարզաբանել են, որ մարմնից դժգոհությունը սննդային խանգարումների ռիսկի գործոն է: Կանայք, ովքեր դժգոհ են իրենց մարմնից, կարող են սրել վիճակը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով նիհար կանանց:
17-01-2023 10:31
Հետերոսեքսուալ կանանց դուր են գալիս լայն ուսերով տղամարդիկ, բայց միայն այն դեպքում, եթե նրանք բարձրահասակ են, պարզել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները: 
17-01-2023 10:27
Չինաստանում հարսնացուն նախկին հինգ սիրեկաններին հրավիրել է իր հարսանիքին եւ նրանց նստեցրել նույն սեղանի շուրջ։ Հյուրերն անհարմար են զգացել, սակայն սոցցանցերի օգտատերերը սրտանց ծիծաղել են։
17-01-2023 09:49
Պարզվում է, որ միկրոպլաստիկները մեր օրգանիզմ են ներթափանցում բոլոր հնարավոր ճանապարհներով՝ ջրի, սպասքի, կոսմետիկայի, ծովամթերքի միջոցով։ Մեկ տարվա ընթացքում մենք ուտում ենք 260 գրամ պլաստմասսա, 10 տարում՝ 2,6 կգ։ Պլաստիկը չի քայքայվում, դրա մեծ մասը դուրս է գալիս բնական ճանապարհով։
17-01-2023 05:53
Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը վերջերս երկրորդ անգամ են բաժանվել։ Պաշտոնական պատճառներ չեն հաղորդվում։ «Բաժանմանը նպաստող գործոններից մեկն այն է, որ 6 տարվա համատեղ կյանքից հետո Թրեւիսը ցույց չի տվել, որ նա 100 տոկոսով նվիրված է: Նա գիտեր, որ Քայլին ցանկանում է նշանադրվել։, բայց մատանի այդպես էլ չնվիրեց, իսկ Քայլիի մտերիմները կարծում են, որ նա արժանի է դրան: Նա շատ երկար է սպասել իր երազանքի հարսանիքին, եւ Թրեվիսը գիտեր այդ մասին»,- HollywoodLife-ին պատմել է ինսայդերներից մեկը:
16-01-2023 11:12
Լոս Անջելեսի Fairmont Century Plaza-ում տեղի է ունեցել Critics՝ Choice Awards 28-րդ մրցանակաբաշխությունը։ Ռեժիսոր Դանիել Շեյներտի և Դեն Կվանի նկարահանած «Ամբողջ աշխարհը» ֆիլմը արժանացել է լավագույն մրցանակներին՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», օրիգինալ սցենար և մոնտաժ անվանակարգերում: Լավագույն դերասան է ճանաչվել Բրենդան Ֆրեյզերը «Կետը» ֆիլմում գլխավոր դերի համար, իսկ Քեյթ Բլանշեթը ճանաչվել է լավագույն դերասանուհի՝ «Թառ» ֆիլմում դիրիժորի դերի համար։ Ինչպես «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ, ժյուրին ևս մեկ անգամ պարգևատրեց Ջենիֆեր Քուլիջին՝ «Սպիտակ լոտոս» ֆիլմում դերի համար, իսկ Զենդայային՝ «Էյֆորիա» ֆիլմում դերի համար:
16-01-2023 10:57
Ամերիկյան SpoonTEK ստարտափը գործարկել է չափազանց փոքր հզորությամբ փոքրիկ ներկառուցված էլեկտրաշոկերով գդալ: Այն անվտանգ է մարդկանց համար, եւ կարող է օգտագործվել սննդի որակը բարելավելու համար։ Նշվում է, որ նման գդալի օգտագործումը թույլ կտա նվազեցնել աղի, նատրիումի գլուտամատի եւ այլ համեմունքների օգտագործումը, որոնք վտանգավոր են համարվում օրգանիզմի համար։
16-01-2023 10:51
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Իսպանացու հասցեին մեղադրանքները La Sexta հեռուստաալիքի եթերում հնչեցրել է երգչուհին, ում անունը չի հաղորդվում։ Նա պատմել է, որ 2000-ականներին Դոմինգոն, իբր, Իսպանիայի թատրոններից մեկում խնդրել է իրեն դիպչել, իսկ մեկ այլ առիթով փորձել է համբուրել:
16-01-2023 05:19
Շակիրան Իսպանիայում իր տան պատշգամբում մարդու չափսերով կախարդ տիկնիկ է տեղադրել, այնպես, որ նա նայի Ժերար Պիկեի մոր առանձնատանը։ Բացի այդ, երգչուհու հարեւանները հայտնում են, որ նա իր նոր երգը միացնում է ամբողջ ձայնով, որպեսզի այն լսվի ամբողջ թաղամասում։ Այս երգում Շակիրան ծաղրում է նախկին սիրեկանին, ով իրեն դավաճանել է  23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։
16-01-2023 01:28
Երգիչ Լեոնիդ Ագուտինը հարաբերությունների տարեդարձի կապակցությամբ սեր է խոստովանել կնոջը՝ Անժելիկա Վարումին և նրա հետ լուսանկար հրապարակել սոցիալական ցանցերում։ Արտիստները սկսել են հանդիպել 1998 թվականին, իսկ 2000 թվականի հուլիսին ամուսնացել են։
15-01-2023 13:09
Օրգանիզմի տոկունությունը բարձրացնելու և ֆիզիկական ակտիվությունն ավելի հեշտ հաղթահարելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով ուտել ավոկադո և ընկույզ, խորհուրդ են տալիս սննդաբանները։ Նման մթերքներ են համարվում ձիթապտղի յուղը, ավոկադոն, առողջարար ճարպերով հարուստ տարբեր ընկույզները, ինչպես նաև յուղոտ ձուկն ու յուղը։
15-01-2023 13:06
Չինաստանի Հարբինի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը վերջին 30 տարիների ընթացքում կտրուկ աճել է դեռահասների և երիտասարդների մոտ ամբողջ աշխարհում:
15-01-2023 13:03
Մայոյի կլինիկայի բժիշկները խորհուրդ են տվել դիմել բժշկի այն դեպքերում, երբ ջուրը քաշելիս կղանքն անընդհատ լողում է ջրի մեջ: Նման կերպ կարող են դրսեւորվել աղիքային հիվանդությունները, նշում են մասնագետները։
15-01-2023 12:59
Հայ երգչուհի Ռոզա Լինը մասնակցել է «iHeartRadio ALTer Ego» համերգին։ Իր ելույթի ընթացքում երգչուհին բոլորի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական եւ անօրինական շրջափակման վրա։
13-01-2023 11:57
54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։
13-01-2023 09:52
Վաղուց հայտնի է, որ ծխողները մի փոքր ավելի պաշտպանված են Պարկինսոնի հիվանդությունից՝ հիվանդության ախտանիշները նրանց մոտ ի հայտ են գալիս ավելի ուշ, քան չծխողների մոտ: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճն ու ասպիրինը նույնպես նման ազդեցություն ունեն։
13-01-2023 08:30
Բրիտանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի սկանդալային երեկույթներից՝ այն իրադարձություններից, որոնք ի վերջո, հանգեցրել են նրա հրաժարականին․ հյուրերը սեքսով են զբաղվել։
13-01-2023 02:54
Գերմանացի սուպերմոդել Տատյանա Պատիցի մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն էր։ Այս մասին Insider-ին հայտնել է նրա գործակալ Կորին Նիկոլասը։ Պատիցը այն հինգ սուպերմոդելներից մեկն էր, որը ներկայացված էր 1990 թվականի հունվարին անգլիական Vogue-ի շապիկի համար արված Պիտեր Լինդբերգի հայտնի լուսանկարում:
13-01-2023 01:25
Բրիտանացի գրող, «Պալատականներ. ինտրիգները, փառասիրությունը և ազդեցությունները Վինձորի տան հետևում» գրքի հեղինակ Վալենտին Լոուն, ասել է, որ Քենսինգթոնյան պալատի աշխատակիցները պատմել են Մեգան Մարքլի ահաբեկումների մասին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 446 անգամ
20.10.2026
Դիտվել է 414 անգամ
22.10.2026
Դիտվել է 308 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster