Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-12-2022 03:13
Երգչուհի Տատյանա Բուլանովան պատմել է գործարար Վալերի Ռուդնևի հետ նշանադրության մասին։ Վերջինս 19 տարով փոքր է Բուլանովայից։
15-12-2022 02:05
Միլիարդատեր Միխայիլ Գուցերիևի դուստրը՝ 31-ամյա Սոֆյան, ամուսնալուծվել է հարսանիքից մեկ տարի անց, որի կազմակերպման համար  միլիոնավոր դոլարներ էր ծախսվել։
14-12-2022 11:48
Թամարա անունով զբոսաշրջիկը, անտեղյակ լինելով իր հղիության մասին, գնացել է ինքնաթիռի զուգարան ու անսպասելիորեն երեխա լույս աշխարհ բերել։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, հոլանդական KLM Royal Dutch Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը Էկվադորից թռչում էր Իսպանիա՝ Նիդերլանդներում տեխնիկական կանգառով։
14-12-2022 10:58
Ինդոնեզիա այցելող զբոսաշրջիկները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի ամուսնությունից դուրս սեքսը քրեականացնող նոր օրենքի պատճառով: Նոր օրենքը, որը կոչվում է «սեքսի բալիական արգելք», սպառնում է մինչեւ մեկ տարվա ազատազրկմամբ չամուսնացած զույգերի համար, կամ մինչեւ վեց ամսվա ազատազրկմամբ կենակցողների համար: 
14-12-2022 03:09
Ամերիկացի երգչուհի, երգահան եւ դերասանուհի Թեյլոր Սվիֆթը դեկտեմբերի 13-ին նշել է իր 33-ամյակը։ Կարիերայի ընթացքում նա ստացել է 11 Գրեմմի, 34 Ամերիկյան երաժշտական մրցանակ եւ Billboard Music Award-ի 25 արձանիկ։ 2011 թվականի հունիսին ընդգրկվել է «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թեյլորը վաճառել է 50 միլիոն ալբոմի եւ 150 միլիոն սինգլի օրինակներ ամբողջ աշխարհում։
14-12-2022 01:55
58-ամյա Մոնիկա Բելուչին լուսանկարվել է գերմանական Madame փայլուն ամսագրի շապիկի համար։ Գլխավոր էջում նա հայտնվել է առանց կտրվածքի և երկարաթև բլուզով։
14-12-2022 00:07
Բռնոյի Մենդելի համալսարանի նախկին ռեկտոր, տնտեսագետ Դանուշե Ներուդովան, ով պայքարում է Չեխիայի նախագահի պաշտոնի համար, դարձել է Vogue Czechoslovakia-ի հունվարյան համարի հերոսուհին։
13-12-2022 09:58
Կանայք նախընտրում են գործունեության այն տեսակները, որոնք ուղղված են մարդկանց հետ աշխատանքին, պարզել են Արիզոնայիի համալսարանի գիտնականները։ Տղամարդիկ նախընտրում են գործիքների եւ իրերի հետ կապված աշխատանքները։ Կանայք, ի դեպ, ավելի հաճախ են նախընտրում գործունեության հեղինակավոր տեսակները, ինչպես նաեւ այն աշխատանքները, որոնք կապված են գաղափարների արտադրման հետ։
13-12-2022 05:01
ԱՄՆ-ում 90-ամյա կինն ընդունվելուց 71 տարի հետո է դիպլոմ ստացել: Ջոյս Դեֆոն 1951 թվականին է ընդունվել Հյուսիսային Իլինոյսի համալսարան։ Այն ժամանակ աղջիկը մտադիր էր դիպլոմ ստանալ «Տնային տնտեսություն» մասնագիտությամբ։ Սակայն նրա ծրագրերը փոխվել են, երբ նա ծանոթացել է Դոն Ֆրիմեն-ավագի հետ: Ջոյսի թոռնուհիներից մեկի խոսքով՝ ընտանիքը սատարել է նրան։
13-12-2022 03:19
Երգչուհի Լարիսա Դոլինան իր սաներին արգելում է երգել կարաոկեում։ Երգչուհին նշել է, որ երիտասարդները հիմնականում գիշերներն են գնում կարաոկե երգելու։ «Ուսանողները 17–20 տարեկան են, այս տարիքում ձայնը նոր է սկսում ձևավորվել, և այն պետք է պաշտպանել, այդ թվում՝ թույլ տալ գիշերը քնել»,– պարզաբանել է Դոլինան՝ նկատելով, որ քունը մեծ ազդեցություն ունի ձայնի «կառուցվածքի ու ճկունության» վրա։
13-12-2022 02:29
Նախաճաշը բարելավում է ուղեղի աշխատանքը և պաշտպանում դեմենցիայից: Բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան ուտել ոստրե և ծովամթերք, որոնք զգալիորեն դանդաղեցնում են ուղեղի ծերացումը:
13-12-2022 01:36
Serebro խմբի նախկին վոկալիստ Կատյա Կիշչուկը հանդիպում էր բրիտանացի ռեփեր Սլոութհայի հետ և նրանից երեխա է լույս աշխարհ բերել։ Սակայն զույգը որոշել է բաժանվել։ «Թային անհավատալի երջանկություն եմ մաղթում, իրեն լավ զուգընկեր գտնի, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Որովհետև ես ուզում եմ, որ իմ որդին երջանիկ հայրիկ տեսնի», - ասել է Կիշչուկը:
12-12-2022 10:38
Ձմռանը օրգանիզմում վիտամինների պակասից  հիպովիտամինոզից, խուսափելուց կօգնի լոռամրգի, հաղարջի, լինգոնբի և չիչխանի օգտագործումը: Ավելի լավ է, իհարկե, դրանք սառեցնել ու պահել ձմռանը, որպեսզի ամբողջ տարին կարողանաս բնական վիտամիններ ընդունել:
12-12-2022 10:14
Երեւանում կայացած 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ Oh Maman! երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն զբաղեցրեց երկրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամը՝ երրորդ հորիզոնականը։
12-12-2022 07:53
Կանաչ տերեւաբանջարեղենը դանդաղեցնում է ուղեղի ծերացումն՝ օգնելով պահպանելու հիշողությունը եւ մյուս ճանաչողական գործառույթները: Ըստ Ռաշի համալսարանի Բժշկագիտական կենտրոնի ամերիկացի մասնագետների՝ առողջությունն ու գեղեցիկ արտաքինը պահպանելու համար հարկավոր է հավասարակշռել սննդակարգը՝ պարբերաբար օգտագործելով բավարար քանակով վիտամիններ, հանքանյութեր, սննդարար այլ նյութեր պարունակող մթերք, ֆիզիկապես ակտիվ լինել, հրաժարվել վնասակար սովորություններից:
12-12-2022 05:23
Դեկտեմբերի 9-ին Եկատերինա Վառնավան նշեց իր ծննդյան 38-ամյակը։ Այս տարի դերասանուհին բաժանվել է իր սիրելի Ալեքսանդր Մոլոչնիկովից։ Ըստ լուրերի՝ դերասան և Comedy Woman-ի նախկին անդամ Եվգենի Բորոդենկոն դարձել է Վառնավանի ևս մեկ հոգատար ընկերը։ Ամռանը նրանք միասին են անցկացրել արձակուրդը, թեև Եկատերինան չի մեկնաբանել իրենց հարաբերությունների խորությունը։
12-12-2022 02:21
Gucci-ն շարունակում է զարգացնել իր Vault կոնցեպտի առցանց խանութը: Dickies ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուն կհայտնվի բացառապես հարթակում։ Dickies-ի դասական մոդելները զարդարված են թիթեղներով, բյուրեղներով եւ գամասեղներով, որոնք «հաճախ օգտագործվում են Gucci-ի հավաքածուներում Ալեսանդրո Միքելեի ղեկավարությամբ»։ Իրերը ներկայացված են միայն սեւ եւ բեժ երանգներով։
09-12-2022 08:08
Միգրեն հրահրող կարող է լինել կարմիր գինու, շամպայնի և սուրճի օգտագործումը: Միգրենի առաջացման մեխանիզմի վերաբերյալ, սակայն ամենատարածված վարկածն այն է, որ միգրենի ցավը հիմնված է նեյրոգեն բորբոքման և երկրորդային անոթների լայնացման վրա: Հիվանդությունը հաճախ ժառանգական է, կանայք ավելի հաճախ են տառապում հիվանդության նոպաներից:
09-12-2022 01:19
Յոգան պահպանում է սրտանոթային համակարգի առողջությունը եւ ավելի արդյունավետ է, քան ձգման վարժությունները։ Նման եզրահանգման են եկել Կանադայի Լավալի համալսարանի գիտնականները հիպերտոնիայով պացիենտների եռամսյա փորձնական հետազոտության արդյունքում։
09-12-2022 01:14
Netflix սթրիմինգային ծառայությամբ թողարկված «Wednesday» սերիալը ցուցադրման երկրորդ շաբաթվա ընթացքում եւս մեկ ռեկորդ է սահմանել: Դետեկտիվ կատակերգությունը գերազանցել է նախորդ շաբաթ սահմանած իր ռեկորդը. սերիալն ամբողջ աշխարհում դիտվել է 411,29 միլիոն ժամ, ինչն առաջին դեպքն է, երբ անգլալեզու որեւէ սերիալ գերազանցում է շաբաթական 400 միլիոն ժամ դիտումը: Բացի այդ, նախագիծը հարթակի բոլոր սերիալներից երրորդ ամենաշատ դիտվածն է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 447 անգամ
20.10.2026
Դիտվել է 416 անգամ
22.10.2026
Դիտվել է 310 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster