Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-01-2023 11:03
Նյարդաբանները նշում են, որ սեքսից հետո գլխացավի տարբեր պատճառներ կան։ Այնուամենայնիվ, դրանցից ամենատարածվածը սենյակում մաքուր օդի բացակայությունն է: Բանն այն է, որ սեքսի ժամանակ սենյակում ածխաթթու գազի կոնցենտրացիան բարձրանում է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սիրով զբաղվելուց հետո օդափոխել սենյակը։
12-01-2023 10:39
Կորոնավիրուսային կարանտինի ժամանակ կանայք ավելի շատ տնային գործեր են արել, նույնիսկ եթե նրանք աշխատել են տղամարդկանց հետ հավասար, պարզել են Օհայո նահանգի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ տղամարդիկ սովորաբար ավելի քիչ տնային գործեր են արել։ Բացի այդ, աշխատանքային ժամին տանը ամուսնու ներկայությունը բոլորովին չի թեթեւացրել տան գործերի հարցում կանանց ծանրաբեռնվածությունը։
12-01-2023 10:37
56 տարեկանում մահացել է Տատիանա Փաթիցը, հայտնում է Vogue ամսագիրը՝ նշելով, որ մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։ Փաթիցը այն հինգ սուպերմոդելներից մեկն էր, որը ներկայացված էր 1990 թվականի հունվարին անգլիական Vogue-ի շապիկի համար արված Պիտեր Լինդբերգի հայտնի լուսանկարում: Այս պատմական լուսանկարնը ազդարարել է մոդելային ոլորտում նոր դարաշրջանի եւ սուպերմոդելների՝ փոփ մշակույթ մուտք գործելու սկիզբը:
12-01-2023 05:09
Բրիտանացիների շրջանում կապտուկները ամենատարածված սեռական վնասվածքն են: Հարցվածների 33 տոկոսը սեռական վնասվածքների շարքում նշել է կապտուկը: 31 տոկոսը նշել է գորգի հետ քսվելու հետևանքով առաջացած այրվածքները։ 29 տոկոսը խոսել է միզասեռական համակարգի վարակների մասին։
12-01-2023 01:15
Աուդիտորները պարզել են բրիտանացի երգչուհի, մոդել և դիզայներ Վիկտորյա Բեքհեմի նորաձևության ապրանքանիշի բազմամիլիոնանոց պարտքի չափը։ Ըստ լրագրողներին տրամադրված հաշվետվությնների՝ Victoria Beckham Holdings ՍՊԸ-ում 2021 թվականին արձանագրվել է 5,8 միլիոն ֆունտ ստեռլինգի վնաս։
11-01-2023 10:46
Տնից առնվազն 30 կիլոմետր հեռավորության վրա կանոնավոր ճանապարհորդությունները օգնում են ֆիզիկապես եւ հոգեպես ավելի առողջ զգալ: Ազդեցությունը հատկապես նկատելի է 55 տարեկանից բարձր մարդկանց համար։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները երեք հազար մարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում:
11-01-2023 10:38
Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի հոգեբանները պարզել են, որ սեքս-ինդուստրիայի աշխատողները հաճախ ավելի բարեխիղճ են եւ բաց են նոր փորձառությունների համար, քան մնացած մարդիկ: Բացի այդ, սեքս-ինդուստրիայի աշխատողները թմրանյութեր ավելի վաղ են փորձել, քան վերահսկիչ խմբի մարդիկ, իսկ կանանց մոտ դաշտանն ավելի շուտ է սկսվել:
11-01-2023 07:20
Netflix-ը հրապարակել է Պամելա Անդերսոնի մասին սպասված՝ «Պամելա, սիրո պատմություն» վավերագրական ֆիլմի առաջին թրեյլերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 31-ին: Պրոդյուսերներից մեկը Պամելայի և նրա նախկին ամուսնու՝ Թոմի Լի Բրենդոն Լիի, ավագ որդին է։
11-01-2023 04:13
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան անկեղծորեն խոսել է Մալդիվներում անցկացրած հանգստի վրա ծախսերի մասին։ «Ես կարող եմ ինձ թույլ տալ  ամեն տարի բարձր սեզոնին 18 օր անցկացնել Մալդիվներում,  թանկարժեք կղզիներում», - կիսվել է աստղը: Վոլոչկովան պատմել է, որ վիլլայում մնալու մեկ օրն արժե 4000 դոլար. արտերկրում հանգստի բոլոր օրերի համար պարուհին կծախսի մոտ 70000 դոլար:
11-01-2023 02:06
42-ամյա Ջեսիկա Սիմփսոնը, որին 2000-ականներին անվանում էին հոլիվուդյան ամենասեքսուալ աստղերից մեկը, զարմացրել է երկրպագուներին։ Վերջերս 108-ից 45 կիլոգրամ նիհարած երգչուհուն նկարել են պապարացիները։ Լրագրողները  2000-ականների աստղին և երեք երեխաների մայրիկին ու նրա ամուսնուն՝ Էրիկ Ջոնսոնին նկատել են Սանտա Մոնիկայի աստղային հայտնի Giorgio Baldi ռեստորան գնալիս:
10-01-2023 09:04
Տղամարդկանց մոտ սեքսուալ հետաքրքրության բացակայությունը կապված է ցանկացած պատճառով մահվան բարձր ռիսկի հետ, պարզել են Ճապոնիայի Յամագատա համալսարանի գիտնականները: Համամասնական ռիսկերի մոդելը, որը հաշվի է առնում տարիքը, զարկերակային ճնշումը, դիաբետը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը, կրթությունը եւ այլ գործոններ, ցույց է տվել, որ այն տղամարդկանց մոտ, որոնց հետաքրքիր չէ սեռական կյանքը, մահվան վտանգը 1,69 անգամ մեծանում է։
10-01-2023 09:03
Ռիհաննան ներկայացրել է հագուստի նոր հավաքածուն, որը թողարկել է ի պատիվ Super Bowl 2023-ի, և ինքն էլ նկարահանվել է գովազդային արշավի համար։ Savage x Fenty ապրանքանիշի Game Day անվամբ սահմանափակ  հավաքածուն ներառում է սպորտային վերնաշապիկներ, տաբատներ և տաբատներ, գլխարկներ:
10-01-2023 09:01
Բրիտանիայի կառավարությունը կարգելի մեկանգամյա պլաստիկե ամանեղենի եւ սեղանի սպասքի օգտագործումն Անգլիայում։ Ըստ վիճակագրության՝ Անգլիայում ամեն տարի օգտագործվում է մոտ 1,1 մլրդ մեկանգամյա ափսե եւ 4,25 մլրդ մեկանգամյա պլաստիկե սեղանի սպասք, որոնց ընդամենը 10 տոկոսն է վերամշկավում օգտագործումից հետո։
10-01-2023 04:14
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակչուհի Քեսիդի Լարամին պատմել է «դինոզավրի ձեռքերով» իր կյանքի մասին։ Կինը ծնվել է վեց մատով։ «Ես ծնվել եմ աջ ձեռքիս երեք մատով, իսկ ձախը դեֆորմացվել էր։ Ես ունեի ճկույթի կեսը և երկու բութ մատ: Ես կլինեի բթամատերի մարտում մարդասպան, բայց մեկը հեռացվեց, երբ փոքր էի», - նկարագրել է նա իր հաշմանդամությունը: Լարամին խոստովանել է, որ հաճախ ոտնձգությունների թիրախ է դառնում իր անսովոր արտաքինի պատճառով։
10-01-2023 02:18
Հանրաճանաչ փոփ երգչուհի Ռիտա Օրան հանրությանը ներկայացել է անկեղծ հագուստով և զայրացրել երկրպագուներին։  32-ամյա աստղն Արևմտյան Հոլիվուդում մասնակցել է «Ոսկե գլոբուսի» նախօրեին կայացած երեկույթին։ Երգչուհին միջոցառման համար ընտրել է թափանցիկ գործվածքից կարված մանուշակագույն մաքսի զգեստ։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ աստղն առանց կրծկալի է։
09-01-2023 11:34
Tatler Magazine ամսագիրը Քենթի դուքսի թոռնուհուն և հանգուցյալ թագուհու զարմիկին՝ 27-ամյա Ամելյա Վինձորին շնորհել է բրիտանական թագավորական ընտանիքի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը։ Այժմ նա Մեծ Բրիտանիայում 42-րդն է գահի հերթում:
09-01-2023 11:28
Յամագատա համալսարանի ճապոնացի հետազոտողները պարզել են, որ տղամարդկանց մոտ սեռական հետաքրքրության բացակայությունը 40 տարեկանից հետո մեծացնում է բոլոր պատճառներով վաղաժամ մահվան վտանգը:
09-01-2023 10:30
Քարդաշյանների ընտանիքում, կարծես, թե հանցագործ կա։ Համենայն դեպս այդպես է պնդում Քրիս Ջենների նախկին թիկնապահը։ Տղամարդը 67-ամյա աստղին մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ։ Նրա խոսքով, անցանկալի իրավիճակը ստեղծվել է 2017թ.-ին։ Daily Mail-ը հայտնում է, որ Ջենները չի կարողացել հարցը լուծել մասնավոր արբիտրաժային դատարանում։
09-01-2023 07:35
Իր պաշտոնավարման առաջին օրը նախագահ Ջո Բայդենը ստորագրեց հրամանագիր, որն իբր ուղղված էր «գենդերային ինքնության» հիման վրա «խտրականության կանխարգելմանը»: Սակայն, ինչպես նշվում է Washington Examiner-ի հոդվածում, գենդերային ինքնության վերաբերյալ ներկայիս պնդումները՝ ոչ բինար գենդերներ, գենդերային հոսունություն եւ նույնիսկ գենդերային «կոնտինուում»՝ անորոշ եւ անսահմանափակ սեռերով, հակասում են կենսաբանությանը եւ գիտությանը:
09-01-2023 01:49
Օլսեն քույրերից մեկը՝ 36-ամյա Էշլին, գաղտնի ամուսնացել է։ Նրա ընտրյալը նկարիչ Լուի Էյսներն էր, ում հետ դերասանուհին և մոդելավորողը հանդիպում էին ավելի քան հինգ տարի։ Արարողությունը տեղի է ունեցել խիստ գաղտնի մթնոլորտում Լոս Անջելեսի հեղինակավոր Bel Air տարածքում գտնվող մասնավոր նստավայրում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 446 անգամ
20.10.2026
Դիտվել է 414 անգամ
22.10.2026
Դիտվել է 308 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster