Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-01-2023 02:15
Քիմ Քարդաշյանի դուստր Նորթը իր առաջին աշխատանքն է ստացել Հոլիվուդում։ Իննամյա Նորթ Ուեսթը կունենա իր դեբյուտը որպես դերասանուհի։ Ճիշտ է, Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դուստրը դեռ էկրանին չի հայտնվի, բայց կհնչյունավորի նոր լիամետրաժ մուլտֆիլմի հերոսներից մեկին։
26-01-2023 10:35
Ըստ գաստրոէնտերոլոգների՝ այրոցի դեմ պայքարի ամենաարագ և մատչելի միջոցը սովորական մաստակ ծամելն է՝ առանց շաքարի և անանուխի ավելացման: Մաստակը ուժեղացնում է թուքի արտադրությունը, որը մաքրում է կերակրափողի լորձաթաղանթը ստամոքսահյութի ավելցուկից ու չեզոքացնում թթուները՝ ալկալիների պարունակության պատճառով։
26-01-2023 10:21
Հնդկաստանում ոսկերչական ընկերությունը Գինեսի ռեկորդների գրքում նոր տիտղոսի է արժանացել ժամացույցի վրա դրված ամենաշատ ադամանդների համար։ Ընկերությունը ժամացույցն անվանել է «Սրինկիա» (հաջողության ժամացույց), դրա վրա տեղադրված է 17 524 ադամանդ՝ 17512 սպիտակ եւ 12 սեւ։
26-01-2023 07:53
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեից՝ հունվարի 26-ից, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, երեք օր հնչելու են մաեստրոյի ստեղծագործությունները:
26-01-2023 05:30
Հայտնի հնդիկ սննդաբան Ռուջութա Դիվեկարը նշել է նիհարելու ժամանակ թույլ տրվող երեք «մեծ սխալի» մասին. Ածխաջրերից հրաժարվելը, 2. Կոմպուլսիվ՝ չափից շատ ուտելը, 3. Դիսֆունկցիոնալ վարժություններ:
26-01-2023 02:50
Պոլսահայ երգչուհի Սիբիլը 2023-ին մեծ տոն է նվիրել իր արվեստի երկրպագուներին՝ հունվարի 18-ին Ստամբուլում հանդես գալով մենահամերգով: Երգչուհին կատարել է ինչպես սիրված, այնպես էլ նոր երգեր: Համերգը հարուստ է եղել անակնկալներով. երեկոյին հյուրընկալվել են Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանի սաները, բեմում շուրջ 45 ստեղծագործող է եղել:
25-01-2023 10:25
Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ներքնազգեստի և տնային հագուստի իր Skims ապրանքանիշի նոր գովազդային արշավը։ Գովազդում նկարահանվել են «Սպիտակ լոտոս» աղմկահարույց սերիալի աստղերը՝ 29-ամյա Բեատրիս Գրանոն և 28-ամյա Սիմոնե Տաբասկոն, ովքեր շոուի երկրորդ եթերաշրջանում մարմնավորել են Միային և Լյուսիային։
25-01-2023 10:18
Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան հրապարակել է 2023 թվականի «Օսկար»-ի հավակնորդների ցուցակը։ Անվանակարգերի քանակով առաջատարը Դեն Քվանի և Դանիել Շայներտի «Ամենուր և միանգամից» ֆիլմն է․ այն ընդգրկվել է 11 անվանակարգերում։ Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում առանց փոփոխությունների» վեպի կինոադապտացիան և «Բանշի Ինիշերինա» ֆիլմը ստացել են 9-ական անվանակարգեր։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում նշվում են նաև «Ավատար 2», «Ֆաբելմանները» և «Թոփ Գան» ֆիլմերը:
25-01-2023 10:11
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մատնահարդարման համար օգտագործվող լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մարդու ԴՆԹ-ն վնասել։ Այդ լամպերում օգտագործվում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնց հաճախակի ներգործությունը կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել։
25-01-2023 10:04
Իտալական Schiaparelli նորաձևության տունը բուռն քննադատության թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ վերջին ցուցադրության ժամանակ մոդելները ներկայացրել են զգեստներ, որոնց կցված են եղել տարբեր կենդանիների արհեստական գլուխներ: Թեև այդ նմուշները բնական ծագում չունեն, այնուհանդերձ կենդանիների իրավունքների պաշտպանները նորաձևության տանը մեղադրել են որսորդության խրախուսման համար:
25-01-2023 09:57
Պարանորմալ երեւույթների նկատմամբ հավատը նվազեցնում է քնի որակը։ Բացի այդ, հավատալը, որ այլմոլորակայիններն այցելել են Երկիր, կապված է մեկուսացված քնի կաթվածի եւ պայթող գլխի համախտանիշի հետ, խանգարում, որը բնութագրվում է գանգի ներսում բարձր աղմուկի կամ թնդյունի զգացումով:
24-01-2023 11:04
Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակներում Schiaparelli-ի ցուցադրության ժամանակ մոդելները պոդիում են դուրս եկել վայրի կենդանիների գլուխներով հագոիստներով: Schiaparelli-ի գեղարվեստական տնօրեն Դենիել Ռոզբերրին ներկայացրել է Couture Spring 2023 հավաքածուն: Մոդելները հայտնվել են կենդանիների գլուխներով զգեստներով, տարօրինակ վահաններով եւ արտասովոր կոմպոզիցիաներով՝ քարերի ու հանքանյութերի տեսքով:
24-01-2023 07:24
Երգչուհի Doja Cat-ը Schiaparelli Couture Spring 2023 նոր հավաքածուի ցուցադրությանը, որը բացեց Նորաձևության շաբաթը Փարիզում, ներկայացել է անսովոր տեսքով՝ ամբողջովին պատված է կարմիր Swarovski բյուրեղներով։
24-01-2023 06:17
Գրիպի վիրուսների դեմ հակաբիոտիկներ օգտագործելն անիմաստ է, ճիշտ է ընդունել հակավիրուսային դեղամիջոցներ, ինչպես նաև իմունիտետը պաշտպանող դեղամիջոցներ, որոնք ավելի արդյունավետ կերպով կհաղթահարեն բուժումը, ասել է Smartfarm-ի դեղագործների համայնքի ղեկավար Վիտա Վեբերը:
24-01-2023 05:20
Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, որը պարբերաբար հանդես է գալիս երևանյան համերգներով, զուգերգով հանդես է եկել Yellowheart-ի հետ, որի «Ուշ կլինի», «Էլի ես ու դու», «Էլի մենակ» երգերը մեծ ճանաչում են բերել երգչուհուն:
24-01-2023 05:09
Chanel նորաձեության ֆրանսիական տունը հայտարարել է, որ Լոս Անջելեսում կներկայացնի 2024 թվականի կրուիզային հավաքածուն։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 9-ին։ Ապրանքանիշը չի նշել հանդիպման վայրը։ Փոխարենը հիշեցրել է, որ 2008 թվականի կրուիզային հավաքածուն, որը նախագծել էր հանգուցյալ ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը, ցուցադրվել էր Սանտա Մոնիկա օդանավակայանում:
23-01-2023 10:54
Բեյոնսեն չորս տարվա ընթացքում առաջին անգամ բեմ է դուրս եկել եւ անմիջապես ստացել 24 միլիոն դոլար։ Համերգը տեւել է ընդամենը մեկ ժամ, սակայն այս ընթացքում երգչուհուն հաջողվել է փոխել մի քանի կերպար։ Դուբայում տեղի է ունեցել քաղաքի ամենաթանկ հյուրանոցի՝ Atlantis The Royal հյուրանոցի բացումը։ Նրա տերերը գումար չեն խնայել ու այդ առիթով շքեղ շոու են կազմակերպել՝ հրավիրելով Բեյոնսեին, ով բեմ դուրս չէր եկել 2018 թվականից։
23-01-2023 10:10
Քիմ Քարդաշյանը Հարվարդի ուսանողների հետ խոսել է իր Skims ընկերության մասին։ «Ես և իմ գործընկերը խոսեցինք մարքեթինգի, մեր մարտահրավերների և մեր ամենամեծ հաղթանակների մասին: Ես այնքան հպարտ եմ Skims-ով, և այն միտքը, որ այս դասընթացն ուսումնասիրվում է Հարվարդում, պարզապես խենթացնում է», - գրել է նա Instagram-ում և լուսանկար հրապարակել Հարվարդի մոտ:
23-01-2023 10:05
Սննդին կծու համեմունքներ ավելացնելը չի նպաստում քաշի կորստին, նշում են սննդաբանները։ Ըստ նրանց՝ բավականին տարածված սխալ պատկերացում կա, որ եթե սննդին ավելացնեք ավելի շատ տաք և կծու համեմունքներ, ապա դա կարող է ենթադրաբար օգնել ձեզ նիհարել: Փաստորեն, կարելի է խոսել միայն նորմալ մարմնի քաշը և նյութափոխանակությունը պահպանելու հնարավորության մասին:
23-01-2023 09:01
Մեծահասակները կարող են հասնել առողջության համար ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակին՝ օրական ընդամենը մի քանի րոպե քայլելով բրիտանական հայտնի կատակերգական Monty Python`s Flying Circus-ի հերոսների ոճով: Պարզվել է, որ ֆիլմի հերոսի քայլվածքը, որը ոտքերի և մարմնի բազմազան և արագ փոփոխվող շարժումների շարք է, նպաստում է էներգիայի զգալի ծախսին՝ մոտ 2,5 անգամ ավելի, քան սովորական քայլքը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 446 անգամ
20.10.2026
Դիտվել է 414 անգամ
22.10.2026
Դիտվել է 308 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster