Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-02-2023 02:07
Սիրիական Հալեպում շենքի փլատակների տակ երեխա է ծնվել։ Մայրը մնացել է փլատակների տակ, տղային փրկել են։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում երկրաշարժի զոհ է դարձել 593 մարդ, ավելի քան 1,4 հազարը վիրավորվել է։
06-02-2023 09:29
Ծնունդով Ուդմուրտիայից Ելենա Մաքսիմովան հաղթել է «Միսիս Տիեզերք» միջազգային մրցույթում և դարձել պատմության մեջ Ռուսաստանի առաջին ներկայացուցիչը, ով նվաճել է այս տիտղոսը։ Մրցույթի եզրափակիչը կայացել է Սոֆիայում (Բուլղարիա) փետրվարի 4-ին։ Դրան մասնակցել է 120 կին տարբեր երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Իսպանիայից, Թաիլանդից, Ուկրաինայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից։
06-02-2023 09:21
Սեռական ախորժակի նվազումը կարող է վկայել հոգեբանական խնդիրների առկայության մասին։ Քոնոլիի խոսքով՝ այդ խնդիրներից կարող են լինել դեպրեսիան և տագնապային խանգարումները՝ դեպրեսիան, տագնապային խանգարումները: Բացի այդ, ըստ սեքսապաթոլոգների, որսեքսով զբաղվելու դժկամության վրա ազդում է սթրեսը կամ օրգանիզմի արձագանքը որոշակի դեղամիջոցների ընդունմանը:
06-02-2023 09:10
Առավոտյան մեր ստամոքսի համար քաղցր հյութն ագրեսիվ միջավայր է։ Բացի այդ, ցիտրուսային մրգերը հարուստ են թթուներով, որոնք կարող են վնասակար լինել մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Թթուներից շատ ավելի վտանգավոր է հյութի մեջ պարունակվող շաքարը։ Խոսքն ինչպես խանութից գնված, այնպես էլ՝ թարմ քամած հյութի մասին է:
06-02-2023 05:13
Ակոհոլի ամենօրյա ընդունումը խրոնիկ ալկոհոլիզմի պատճառ է հանդիսանում: Ալկոհոլի օգտագործումը, և հատկապես ամենօրյա, լուրջ ռիսկային գործոն է սրտանոթային հիվանդությունների, առաջին հերթին, այսպես կոչված, ալկոհոլային կարդիոմիոպաթիայի զարգացման համար:
06-02-2023 02:33
Vogue ամսագիրը լուսանկարներ է հրապարակել 54-ամյա երգիչ Մարկ Էնթոնիի և Պարագվայից «Միսս Տիեզերք» մրցույթի 23-ամյա մասնակից Նադյա Ֆերեյրայի հարսանիքից, որը տեղի է ունեցել հունվարի 28-ին։
04-02-2023 11:47
Այսօր Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է, որը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է:
04-02-2023 10:00
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան, որը հաղթել է The Voice հեռուստանախագծում:
04-02-2023 07:07
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը որոշել է ազատվել Լոս Անջելեսում գտնվող իր կալվածքից։ Ինքը՝ Լոպեսը, 2016 թվականին Բել Էյրի էլիտար տարածքում գտնվող կալվածքը գնել է 28 միլիոն դոլարով և նախատեսում է այն վաճառել 14,5 միլիոն դոլարով ավելի՝ 42,5 միլիոնով։ Այս գումարի դիմաց գնորդը կստանա գրեթե 1200 քմ մակերեսով առանձնատուն` 3,23 հա հողամասով։
04-02-2023 05:03
Երեխայի գնահատականները ծնողների կողմից չափազանց լուրջ ընդունելը կարող է խանգարել երեխայի սովորելուն և հանգեցնել ավելի լուրջ հետևանքների: Ըստ հոգեբույժների՝ գնահատականների նկատմամբ չափազանց պահանջկոտ վերաբերմունքը կարող է վնասել աշակերտին և ապագայում խնդիրներ առաջացնել:
04-02-2023 01:55
Նյու Մեքսիկո նահանգը ցանկանում է խորոված չիլիի հոտը դարձնել նահանգի պաշտոնական բույրը։ Եթե պատգամավորները նման որոշում կայացնեն, ապա դա կլինի առաջին նման դեպքն ԱՄՆ-ում:
03-02-2023 08:46
Բրիտանացի սննդաբանները նշել են, որ մակարոնեղենը կարող է լինել հավասարակշռված սննդակարգի մաս և այն անվանել ուտելով նիհարելու միջոց։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ավելի արագ են նիհարում, երբ կանոնավոր մակարոն են ուտում։ Նշվում է, որ պետք է այն օգտագործել ողջամիտ քանակությամբ:
03-02-2023 08:41
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստնե ր Նարե Մարկոսյանն ու Գոռ Սարգսյանը մրցանակով են վերադարձել «Բարեկամության գավաթ»  VI միջազգային հեռուստանախագծից: Նրանք արժանացել են առաջին աստիճանի դափնեկրի կոչման:
03-02-2023 08:38
Հինգ տարվա ընդմիջումից հետո Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության՝ ի աջակցություն իր «Renaissance» ալբոմի։ Փոփ-դիվան կունենա 27 համերգ, որոնցից 12-ը տեղի կունենան Եվրոպայում։
03-02-2023 08:36
33-ամյա Ամանդա Բուտը չորացնում է իր հաճախորդների ուղարկած սերմնահեղուկները՝ վերածելով դրանք փոշու, հետո խառնելով կավի հետ ու ստեղծելով «մարգարիտներ»։ Կինը նշում է, որ տարեկան մոտ 400 հազար դոլար է աշխատում այդ զարդերի վաճառքից։ Դրանք վաճառվում են 110-ից 300 դոլարով։
03-02-2023 07:52
Անջելինա Ջոլին գաղտնի փաստաթղթեր է ստացել, որոնցով ցանկանում է դատի տալ Բրեդ Փիթին։ Ջոլին առատաձեռն «նվեր» է ստացել ՀԴԲ-ից՝ փաստաթղթերի փաթեթ 2016 թվականին ինքնաթիռում իր և Փիթի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի հետաքննության վերաբերյալ։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ՝ Փարիզ-Լոս Անջելես չվերթի ժամանակ, Բրեդը ձեռք է բարձրացրել Անջելինայի և իրենց երեխաների վրա, ինչը հանգեցրել է Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգի բաժանմանը։
02-02-2023 09:38
Ռեփեր Թրեւիս Սքոթի հետ դժվարին բաժանումից հետո Քայլի Ջենները միայնակ գնացել է Կարիբյան կղզիներում գտնվող Թյորքս եւ Կայկոս լողափ։ Մինչդեռ հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը նախընտրել է Մայամիի լողափերը։ 36-ամյա երգչուհին Instagram-ի իր էջում տարբեր լողազգեստներով ցուցադրում է կազմվածքը՝ արժանանալով երկրպագուների հիացական արձագանքներին։
02-02-2023 09:34
Մայա հնդիկների Մայապան քաղաքի մոտ հնագետները հայտնաբերել են բարձրաստիճան կնոջ մնացորդներ՝ մեջքի մեջ նետի ծայր: Նա, հավանաբար, նետաձիգ է եղել եւ տղամարդկանց հետ հավասար մասնակցել է 1200-1450 թվականների պատերազմներին:
02-02-2023 05:42
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթին Հայաստանի պատվիրակը, որի անունը դեռ հայտնի չէ, հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում՝ առաջին համարի ներքո: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը:
02-02-2023 04:46
Բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսի կինը՝ Ջոանա Սանսը, ամուսնալուծության հայց է ներկայացրել բռնաբարության մեղադրանքների պատճառով: Սանսը չի կասկածում տուժողի ցուցմունքներին և նրա որոշումը կայացրել է մտածված։ 30-ամյա մոդելը փաստաբանների միջոցով միջնորդություն է ներկայացրել, քանի որ 39-ամյա մարզիկը հրաժարվել է հանդիպել իր կնոջը բանտում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 445 անգամ
20.10.2026
Դիտվել է 414 անգամ
22.10.2026
Դիտվել է 306 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster