Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-12-2022 11:06
«The Holiday» ֆիլմի ռեժիսոր Նենսի Մեյերսը ինստագրամյան իր էջում հերքել է սպասվող սիքվելի մասին լուրերը: Ֆիլմը պատմում է երկու երիտասարդ կանանց՝ Ամանդայի եւ Այրիսի մասին, որոնց համապատասխանաբար մարմնավորում են Քեմերոս Դիասը եւ Քեյթ Ուինսլեթը: Երիտասարդուհիները իրենց ունեցած խնդիրներից փախչելու համար ցանկանում են հանգստի մեկնել եւ համացանցում գտնում են միմյանց ու ժամանակավորապես փոխանակվում բնակության վայրերով:
08-12-2022 07:31
Մահացել է «Երկուսը. Ես և իմ ստվերը» ֆիլմի աստղ Քիրստի Ալլին։ Դերասանուհին հայտնի է «Չիրս» («Ուրախ ընկերություն») սերիալներում, «Աստղային ճանապարհ», «Երկուսը. ես և իմ ստվերը» և այլ ֆիլմերում խաղացած դերերով։ Նա 71 տարեկան էր։
08-12-2022 05:45
Դինա Բոլուարտեն, ով նախկինում զբաղեցնում էր Պերուի փոխնախագահի պաշտոնը, Պեդրո Կաստիլյոյի իմփիչմենթից հետո դարձել երկրի նոր նախագահը։ Նշվում է, որ Դինա Բոլուարտեն դարձել է Պերուի առաջին կին նախագահը։
08-12-2022 01:28
Ռուս կիբերմոդել Վերոնիկա Լևենեցը զարդարել է բուլղարական Grazia ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկը։ Կիբերմոդելներ անվանում են բիոնիկ պրոթեզ ունեցող աղջիկներին. Վերոնիկան այդպիսին կրում է ձախ ձեռքի փոխարեն, քանի որ նա ծնվել է ձեռքի և նախաբազկի մի մասի ապլազիայով։
07-12-2022 11:01
ԱՄՆ-ի Բեքմանի առաջադեմ գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի հոգեբանների խումբը պարզել է, որ ընթերցանությունը պահպանում է տարեց մարդկանց հիշողությունը: Պարզվել է, որ կարդալը շատ ավելի արդյունավետ է բարելավում հիշողությունը, քան գլուխկոտրուկները։ Այս բացահայտումը թույլ է տալիս կոգնիտիվ խանգարումների բուժման նոր մեթոդներ մշակել։
07-12-2022 09:05
Քթի ներսում իմունային համակարգն ավելի լավ է աշխատում, երբ այն տաք է: Հակառակ դեպքում վիրուսների եւ բակտերիաների համար ավելի հեշտ է վարակել մարդուն, պարզել են Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները։
07-12-2022 05:54
Համակարգչային խաղերում, այսպես կոչված, լուտբոքսեր գնելը պայմանավորված է խաղային կախվածությամբ։ Սա պարզել են Յորքի համալսարանի հոգեբանները։ Գեյմերները, որոնք գնում են լուտբոքսերը, երկու անգամ ավելի հաճախ են խաղում շահումով խաղեր, քան սովորական խաղացողները։ 
07-12-2022 02:00
BBC-ն հրապարակել է 2022 թվականին աշխարհի 100 ոգեշնչող և ազդեցիկ կանանց ցուցակը: Դրանում ընդգրկված են Ալլա Պուգաչովան, Բիլի Այլիշը, Պրիյանկա Չոպրան, Սելմա Բլերը, Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան, ինչպես նաև մարզիկներ, ակտիվիստներ և գիտնականներ։
07-12-2022 01:03
Ռուս զբոսաշրջիկները բողոքել են թուրքական էլիտար հյուրանոցներից մեկում գողությունից: Յուլիա Վիշնյակովան, ով հանգստանում էր Մարմարիսի հինգաստղանի D Maris Bay հյուրանոցում, պատմել է, որ իր սենյակի չհրկիզվող պահարանից գողացել են ամուսնու նվիրած 4 միլիոն ռուբլի արժողությամբ մատանին։
06-12-2022 10:38
Աշխարհում կարճատեսության «համաճարակ» է. Հիվանդության աճի ստույգ պատճառները դեռևս անհայտ են։ Այսօր արևմուտքցիների մոտ 30 տոկոսը տառապում է կարճատեսությամբ: ԱՄՆ-ում նման հիվանդների թիվը կրկնապատկվել է 1970-ականներից ի վեր։ Արևելյան Ասիայի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան, բնակչության մոտ 80 տոկոսը կարճատես է: Ըստ Ավստրալիայի Բրայան Հոլդենի ինստիտուտի` մինչև 2050 թվականը երկրագնդի բնակչության մոտ կեսը, այսինքն՝ հինգ միլիարդ մարդ, այս կամ այն չափով կարճատես կլինի:
06-12-2022 10:23
Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» կինոնկարը Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն օտարալեզու ֆիլմ (Winner Best Film): Կինոնկարը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որի ընտանիքն այդ ոճրագործության զոհ է դարձել:
06-12-2022 10:07
Մենակությունը եւ երջանկության պակասն արագացնում են ծերացումը, պարզել են Սթենֆորդի համալսարանի գիտնականները եւ երկարակեցությամբ եւ կյանքի արդյունավետ շրջանի երկարացմամբ զբաղվող Deep Longetivity ընկերության մասնագետները։ «Մարդու հոգեկան առողջությունը երկարակեցության անքակտելի մասն է։ Եթե դուք ձեր հոգեկան հարմարավետության մասին հոգ չտանեք, դուք կկրճատեք ձեր կյանքի տեւողությունը նույնքան ուժեղ եւ անգամ ավելի շատ, քան եթե ծխել սկսեիք»,- նշել են հետազոտողները։
06-12-2022 05:31
Երգչուհի Անիտա Ցոյը «Звезды сошлись» հաղորդման եթերում խոստովանել է, որ ամուսնական պայմանագիր է կնքել իր ամուսնու՝ Սերգեյ Ցոյի հետ մոտ վեց տարի առաջ։ «Ես եկել եմ այն եզրակացության, որ նախամուսնական պայմանագիրը որոշակի ճիշտ պատմություններ է պարունակում։ Եթե ամուսնալուծություն լինի, կարծում եմ, որ մինչամուսնական պայմանագիրը կհեշտացնի բաժանվելը»,- նշել է երգչուհին։ Նա նաեւ հայտարարել է, որ այս քայլին ստիպված է եղել դիմել՝ ամուսնու հետ 25 տարի ապրելուց հետո։
06-12-2022 04:12
Էմբեր Հերդի փաստաբանները 68 էջանոց նոր բողոք են ներկայացրել Ջոնի Դեփի դեմ: Նրանք մի քանի հայց են ներկայացրել՝ պնդելով, որ դատը տեղի է ունեցել սխալ նահանգում։ Նաեւ առարկել են որոշ ապացույցներ բացառելու դատավորի որոշումը, ներառյալ այն ժամանակվա թերապեւտների գրառումները, որոնք, ըստ նրանց, փաստագրում են կոպիտ վերաբերմունքի մասին։
05-12-2022 09:26
Քիմ Քարդաշյանը գրավել է հանրության ուշադրությունը, երբ նոր տեսքով հայտնվել է W Magazine-ի և Burberry-ի երեկույթին, որն անցկացվել է Մայամիում՝ Art Basel ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառի շրջանակներում։ Շատերը նշել են, որ հեռուստաաստղը մազերը ներկել է ավելի տաք մեղրի երանգով, և որ նա չի կրել իր սովորական Balenciaga-ի հագուստը։ Քիմի երկրպագուները եզրակացրել են, որ այդպիսով նա որոշել է բարձրաձայն հայտարարել նոր դարաշրջանի սկիզբը և իր հրաժարումը բրենդի հետ համագործակցությունից, որը վերջերս մեղադրվում էր մանկապղծությունը քարոզելու մեջ։
05-12-2022 09:16
Կենդանիներն ու թռչունները երկաթի կրողներ են, և նրանց լյարդը նույնպես մեծ քանակությամբ վիտամին B12 է պարունակում: Ուստի, երբ մարդը որոշում է միս չուտել, ըստ մասնագետների, ժամանակի ընթացքում ի հայտ է գալիս երկաթի անբավարարություն, որը շատ դանդաղ է զարգանում։ Ժամանակի ընթացքում դա անեմիա է առաջացնում, որի հետևանքները կարող են լինել թուլությունը, ուղեղի և մկանների վատ աշխատանքը, իսկ նրանց համար, ովքեր ծրագրում են շուտով մայրանալ, հղիության ընդհատման վտանգը զգալիորեն մեծանում է։
05-12-2022 09:07
Նոր Օռլեանի օդանավակայանում երիտասարդ կինն ինքնաթիռում ծեծկռտուք է կազմակերպել եւ վիրավորել վեց ոստիկանի։ Կինը հրաժարվել է իջնել ինքնաթիռից։ Իշխանությունները հայտարարել են, որ 25-ամյա կինը Նոր Օռլեանի Լուի Արմսթրոնգի միջազգային օդանավակայանում կծել, ոտքերով հարվածել եւ թքել է Ջեֆերսոն շրջանի ոստիկանապետի օգնականների վրա։
05-12-2022 03:30
Իրանի իշխանությունները վերացրել են բարոյականության ոստիկանությունը և հայտարարել հիջաբի պարտադիր կրման մասին օրենքը վերանայելու պատրաստակամության մասին։
05-12-2022 02:12
Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Մեգան Ֆոքսը նկարահանվել է UN/DN LAQR ապրանքանիշի գովազդային արշավում, որը հիմնադրել է նրա փեսացուն՝ երաժիշտ եւ ռեփեր Machine Gun Kelly-ն (իսկական անունը՝ Քոլսոն Բեյքեր): Նա նույնպես հայտնվել է կադրերում։
02-12-2022 10:51
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Financial Times ամսագրի վարկածով ընդգրկվել է 2022 թվականի 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Ստեղծագործական մասնագիտությունների մյուս ներկայացուցիչներից ամսագրի վարկանիշում ընդգրկվել են գրող Էննի Էռնոն, դերասանուհի Միշել Յեոն, նկարչուհի Էնն Իմհոֆը եւ ռեժիսոր Ցիցի Դանգարեմբգան։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2026 10:45
Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48
Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52
Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը:
09-07-2026 04:57
Իլյուչիկների ընտանիքը Ռուսաստանի ամենամեծերից մեկն է. ամուսիններ Ելենան և Վալերին այժմ 16 երեխայի ծնողներ են: Զույգի իններորդ որդին ծնվել է Մոսկվայի ծննդատանը: Բժիշկները անկեղծորեն խոստովանում են, որ լրջորեն մտահոգված էին մոր առողջության համար, քանի որ սա Ելենայի տասնվեցերորդ ծննդաբերությունն էր: Բայց ամեն ինչ կատարյալ է ընթացել. բազմազավակ մայրը հաղթահարեց է իր խնդիրը, և երեխան ծնվել է առողջ և ուժեղ:
09-07-2026 01:03
56-ամյա Ջենիֆեր Լոպեսը, որը վերջերս ժամանել էր Փարիզ՝ Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում, մասնակցել է Zuhair Murad-ի նորաձևության ցուցադրությանը: Երգչուհին և դերասանուհին ցուցադրությանը մասնակցել է քրոջ՝ Լինդայի հետ և սոցիալական ցանցերում կիսվել է իր կերպարի լուսանկարներով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2026
Դիտվել է 676 անգամ
03.07.2026
Դիտվել է 366 անգամ
07.07.2026
Դիտվել է 237 անգամ
08.07.2026
Դիտվել է 150 անգամ
09.07.2026
Դիտվել է 83 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster