Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

«Չեմ ցանկանում սեքսով զբաղվել». 5 եղանակ լիբիդոն բարձրացնելու համար՝ ըստ գինեկոլոգների

12.06.2025

Մենք անցնում ենք կյանքի տարբեր շրջաններով, և պատահում է, որ մարմինը չի ցանկանում ինտիմ հարաբերություններ ունենալ զուգընկերոջ հետ: Ավելին, դա կարող է տեղի ունենալ ինչպես 50 տարեկանից հետո, այնպես էլ 30 կամ 20 տարեկանում: Ինչո՞ւ է դա տեղի ունենում և ի՞նչ անել այդ պարագայում:

Իսպանական Marie Claire պորտալը հրապարակել է գինեկոլոգների հետաքրքիր կարծիքներ և նրանց խորհուրդները լիբիդոն բարձրացնելու վերաբերյալ: Ներկայացնում ենք ամենակարևոր կետերը:

Ինչի՞ց է կախված լիբիդոյի մակարդակը

Կնոջ սեռական ցանկությունը կախված է բազմաթիվ գործոններից, բայց հատկապես նրա հորմոնալ ֆոնից։ Իսպանացի գինեկոլոգ Բելեն Գոմեսի խոսքով՝ հղիության ընթացքում, օրինակ, լիբիդոն մեծանում է, քանի որ բարձրանում է էստրոգեն հորմոնի մակարդակը։ Միևնույն ժամանակ, ծննդաբերությունից հետո և կրծքով կերակրման ընթացքում, այն, ընդհակառակը, նվազում է պրոլակտին հորմոնի բարձրացման պատճառով։

Բացի այդ, լիբիդոյի մակարդակը կապված է նաև այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են սթրեսը, անհանգստությունը, ընդհանուր առողջությունը և բարդույթները: Օրինակ, որոշ կանայք չեն ցանկանում սեռական հարաբերություն ունենալ ինքնավստահության պակասի պատճառով, քանի որ գտնում են, թե տղամարդկանց համար գրավիչ չեն:

Ազդո՞ւմ է արդյոք տարիքը լիբիդոյի վրա

600x400

Մի կողմից, տարիքը չի ազդում սեռական ցանկության վրա: Օրինակ, 60 տարեկան կինը կարող է սկսել հանդիպել իրեն դուր եկող տղամարդու հետ և ցանկանալ նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Մինչդեռ 20 տարեկան կինը կարող է հարաբերությունների ճգնաժամ ապրել իր զուգընկերոջ հետ և նրա հանդեպ գրավչություն չզգալ:

Սակայն, ըստ բժիշկ Մատիլդե Գոմես Ֆրեյրոյի, կարևոր է հաշվի առնել, որ անպտղության տարիքում (կամ դաշտանադադարում) կնոջ օրգանիզմի կողմից արտադրվող էստրոգենի քանակը նվազում է, և, հետևաբար, նվազում է նաև լիբիդոն։

Արդյոք ցածր լիբիդոն աննորմա՞լ է

600x400

Մասնագետների կարծիքով, ցածր լիբիդոն, որպես կանոն, չի ազդում մեր կյանքի վրա։ Հատկապես, եթե այն ձեզ անհարմարություն չի պատճառում։

Այլ հարց է, եթե դուք ունեք մշտական զուգընկեր և չեք ցանկանում նրա հետ սեռական հարաբերություն ունենալ ավելի քան վեց ամիս, և դա վատթարացնում է ձեր հարաբերությունները: Այս դեպքում դուք պետք է դիմեք գինեկոլոգի՝ բուժում նշանակելու և խնդիրը լուծելու համար:

5 մասնագիտական խորհուրդ՝ լիբիդոն բարձրացնելու վերաբերյալ

600x400

1. Ապրեք առողջ ապրելակերպով: Ճիշտ սնվելը, մարզվելը և կոֆեինի ու ալկոհոլի նվազեցումը բարենպաստ ազդեցություն ունեն ոչ միայն ձեր առողջության և հոգեկանի, այլև սեռական կյանքի վրա:

2. Ավելի շատ հանգստացեք։ Առողջ քունը և հանգիստը նույնպես դրական ազդեցություն են ունենում մեր հորմոնալ ֆոնի վրա, իսկ լիբիդոյի մակարդակը կախված է դրանից։

3. Այցելեք հոգեբանի։ Երբեմն ինտիմ ոլորտի խնդիրները կապված են հոգեկան խնդիրների հետ, և դրանք կարող են լուծվել թերապիայի օգնությամբ։

4. Այցելեք գինեկոլոգի՝ հետազոտվելու և հորմոնների ու վիտամինների մակարդակը ստուգելու համար: Հավասարակշռության խախտման դեպքում, ձեզ բուժում կնշանակվի:

5. Փորձարկումներ կատարեք ձեր զուգընկերոջ հետ։ Եթե սեռական ցանկության բացակայությունը կապված չէ հորմոնալ մակարդակի, սթրեսի և ցածր ինքնագնահատականի հետ, ապա արժե քննարկել այն ձեր զուգընկերոջ հետ։ Հնարավոր է՝ անհրաժեշտ է բազմազանություն մտցնել ձեր ինտիմ կյանքում և փորձել լսել միմյանց ցանկությունները։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4006 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1136 անգամ
05.06.2026
Դիտվել է 402 անգամ
06.06.2026
Դիտվել է 382 անգամ
09.06.2026
Դիտվել է 275 անգամ
10.06.2026
Դիտվել է 180 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster