Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Երբ է անհրաժեշտ արեոլապլաստիկա

09.08.2023

Պլաստիկ վիրաբույժները բացատրում են, թե ինչու է այս վիրահատությունն ազդում ոչ միայն կրծքի էսթետիկ տեսքի, այլև կնոջ հոգեբանական վիճակի վրա։

Ի՞նչ է արեոպլաստիկան և ո՞ր դեպքերում կարելի է մտածել այս վիրահատության մասին։

Արեոլան կրծքի պտուկի շուրջն առկա կարմրավուն կամ շագանակագույն կլոր հատվածն է: Արեոլայի ձևը, չափը և գույնը տատանվում են՝ կախված կնոջ վիճակից և կարող են լինել բոլորովին տարբեր:

Երբեմն կնոջը դուր են գալիս իր արեոլաները, երբեմն՝ ոչ այնքան։ Բարեբախտաբար, ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը մեզ տալիս է որոշակի հնարավորություն, մասնավորապես՝ թույլ է տալիս փոխել արեոլաների տեսքը:

Արեոլայի չափը փոխելու ընթացակարգը կոչվում է արեոլապլաստիկա և վիրաբուժական միջամտություն է, որը պահանջում է հանգամանալի նախապատրաստում ու գիտակցված որոշում: Կանայք ամենից հաճախ ցանկանում են փոխել արեոլաների չափն ու ձևը հղիությունից և կրծքով կերակրելուց հետո, ինչպես նաև բնածին անհամաչափության կամ կրծքի էսթետիկ տեսքը բարելավելու ցանկության պատճառով:

Գիտական ուսումնասիրությունները նաև նշում են այն դրական ազդեցությունը, որ արեոլապլաստիկան ունենում է հոգեբանական առողջության վրա։ Կանայք, ովքեր անհանգստություն կամ դժգոհություն ունեն իրենց կրծքերի և արեոլաների արտաքին տեսքից, վիրահատությունից հետո, որպես կանոն, ավելի ինքնավստահ են զգում:

600x400

Կարևոր է ընդգծել, որ պլաստիկ վիրաբուժությունը համադարման չէ, եթե խոսքը գնում է ինքնագնահատականի հետ կապված խնդիրների և ներքին կոնֆլիկտների մասին։

Պետք չէ նաև անտեսել հոգեբանի կամ հոգեթերապևտի հետ խորհրդակցությունները:

Այս գործընթացը կատարելու մի քանի տեխնիկա կա, բայց ցանկացած արեոլապլաստիկա իրականացվում է կրծքագեղձի բարձրացման հետ միասին, այսինքն՝ առանց կրծքագեղձի բարձրացման հնարավոր չէ արեոլապլաստիկա անել։

Կարևոր է նաև հիշել, որ գեղեցիկ նոր արեոլները կարող են ժամանակի ընթացքում փոխվել: Դա կարող է տեղի ունենալ կնոջ օրգանիզմում ծերացման, հղիության, կերակրման և այլ ֆիզիոլոգիական փոփոխությունների հետևանքով։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3426 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գենետիկա թե հիվանդություն. փոխանցվո՞ւմ է թեփոտումը ժառանգաբար և արդյոք այն վարակիչ է

20.11.2024
Թեփը հիվանդություն չէ, այլ գլխամաշկի հիվանդության ախտանիշ կամ մաշկի բնական շերտազատման հետևանք:

Ինչպես են հորմոններն ազդում լիբիդոյի վրա. հետաքրքիր փաստեր

31.10.2024
Լիբիդոն կամ սեռական ցանկությունը յուրաքանչյուր մարդու սեռական կյանքի կարևոր բաղադրիչն է: Պարզվել է, որ հորմոնները էական դեր են խաղում մեր սեռական ցանկությունը կարգավորելու և վերարտադրողական համակարգի աշխատանքի մեջ։

7 սխալ՝ ինտիմ գոտու խնամքի հարցում

25.09.2024
Ժամանակակից կանայք կոսմետոլոգներից ոչ պակաս են տեղյակ դեմքի խնամքի բոլոր նրբություններին։ Բայց երբ խոսքը վերաբերում է ինտիմ գոտու խնամքին, բացահայտվում են գիտելիքների պակաս:

Սրտաբանները բացահայտել են թրոմբների առաջացման անսպասելի պատճառներից մեկը

31.08.2024
Ի՞նչ վատ բան կա, որ մենք անընդհատ նստում ենք գրասենյակում ու մարզանք չենք անում։

Գիտնականները հաշվարկել են ճշգրիտ տարիքը, երբ օրգանիզմը սկսում է կտրուկ ծերանալ

28.08.2024
Ամեն ինչ կապված է նյութափոխանակության փոփոխությունների հետ:

6 ամառային սովորություն, որոնք կարող են վնասել ձեր երիկամներին

26.07.2024
Ամառային ամենատարածված սովորույթներն ու ծեսերը կարող են ոչ միայն բարձրացնել մեր տրամադրությունը, այլև լրջորեն ազդել առողջության վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-12-2024 12:21
Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիսը, հայտարարել է իր եւ գորընկերոջ՝ Ջասթին Լոնգի նշանադրության մասին։ 26-ամյա աղջիկը Instagram-ում հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ 5 Seconds of Summer խմբի երաժշտական պրոդյուսերի հետ։
07-12-2024 12:16
Մրայա Քերին արդարացնում է իր փոփ-դիվայի համբավը: 55-ամյա երգչուհին սկսել է Սուրբ Ծննդյան հերթական համերգային շրջագայություն իր «All I Want For Christmas Is You» երգի թողարկումից մոտ 30 տարի անց՝ ևս մեկ անգամ ամրապնդելով տոնական սեզոնի թագուհու իր կարգավիճակը:
06-12-2024 11:06
Պտղի ներսում օգտակար տարրերի քանակը կախված է խնձորի գույնից: Ըստ սննդաբանների՝ կանաչ խնձորն ունի ամենաքիչ շաքարը և կալորիան, բայց միաժամանակ՝ ամենաշատ թթուներն ու բջջանյութը։ Դրանք դրական են ազդում ատամների առողջության վրա, չեն առաջացնում ալերգիա, այրում են ճարպերը և օգտակար են դիաբետով հիվանդների համար։ Դեղին խնձորն ունի ավելի շատ շաքար և պեկտին, հատկապես օգտակար է լյարդի համար։ Կարմիրն օգտակար է սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունների դեպքում, նպաստում է մաշկի գեղեցկությանը և դեմքի հարթ երանգին։
06-12-2024 11:00
Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում գրիպով և համարվում են թեթև քաշ ունեցողներից ավելի վարակիչ: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Բժիշկները հայտնաբերել են, որ գիրությունը թուլացնում է իմունային համակարգը և առաջացնում քրոնիկ բորբոքային պրոցեսներ: Հենց այդ պատճառով է, որ վիրուսը երկար է պահպանվում գեր մարդկանց օրգանիզմում:
06-12-2024 10:54
Կանադայի ծայր հյուսիսային շրջանի բնակիչը ցատկել է սպիտակ արջի վրա, որպեսզի պաշտպանի իր կնոջը հարձակումից, հայտնում է BBC։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն սպասվում է, որ կվերականգնվի: Ամուսինները դուրս էին եկել՝ գտնելու իրենց շներին, երբ արջը, որը գտնվում էր նրանց ճանապարհին, նետվել է կնոջ վրա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.12.2024
Դիտվել է 1744 անգամ
02.12.2024
Դիտվել է 1016 անգամ
03.12.2024
Դիտվել է 449 անգամ
05.12.2024
Դիտվել է 320 անգամ
06.12.2024
Դիտվել է 290 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster