Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024

Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը:

Բայց եկեք նախ պայմանավորվենք. բաճկոնակը կարող եք կրել թե՛ մերկ մարմնի վրա, թե՛ կարճ քրոփ–թոփերի կամ շապիկների հետ:

Տաբատի հետ

Բրենդներն առավել հաճախ բամբակյա կամ կտավատե բաճկոնակները վաճառում են տաբատի հետ համադրված: Եվ սա ոճավորման ամենապարզ տարբերակն է՝ գնեք կոստյում և համարձակորեն կրեք այն ոչ միայն գրասենյակում, այլև առօրյայում (գրասենյակային հագուստն այս սեզոնին նույնպես մնում է թրենդային)։

600x400

Ուշադրություն դարձրեք նաև եռակտոր կոստյումին՝ բաճկոնակ, բաճկոն և տաբատ։ Այս հանդերձանքը անպայման հաճոյախոսությունների կարժանանա և թանկ տեսք կունենա:

Մեկ այլ տարբերակ է համադրել տարբեր կոստյումներից վերցված բաճկոնակն ու տաբատը։ Օրինակ՝ կարող եք խաղալ տարբեր նյութերի հետ (ընտրեք կտավատե ժիլետ՝ համապատասխան երանգի բամբակյա տաբատով) կամ գունային հակադրություններով:

600x400

Ջինսի հետ

Դուք կարող եք հանգիստ համատեղել գրասենյակային հիմնական և ազատ առօրյա ոճերը: Իսկ այս տարբերակում հարմար է բաճկոնակն ու ցանկացած ոճի ջինսը՝ դասական ուղիղ կամ լայն փողքերով, բարձր գոտկատեղով կամ գոտին կոնքերի վրա՝ 90-ականների ոգով։

600x400

Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել ոչ միայն կապույտ և բաց կապույտ ջինսերին, այլ նաև սպիտակներին՝ տաք սեզոնին դրանք միշտ հիանալի տեսք ունեն։

600x400

Կիսաշրջազգեստի հետ

Բաճկոնակը կարելի է կրել նաև կիսաշրջազգեստի հետ, բայց ոչ միայն նույն կոստյումի գործվածքից՝ միդի կամ մաքսի երկարությամբ։

600x400

Ազատորեն ընտրեք գերժամանակակից տարբերակներ, ինչպիսիք են ծալքերով մինին, ջինսե մաքսին, ատլասե գործվածքից պատրաստված մաքսին:

600x400

Եվ ևս մեկ նորաձևության խորհուրդ. խաղալով կերպարի ներքևի և վերևի կոնտրաստների վրա, ընտրեք բաճկոնակ, որը համապատասխանում է ձեր պայուսակի կամ կոշիկների գույնին. այս կերպ տեսքը հնարավորինս ներդաշնակ կլինի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1392 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

6 նորաձևության հնարք Կարա Դելևինից, որոնք դուք նույնպես կարող եք կիրառել

10.09.2024
Մոդելի ոճով հիանում են ամբողջ աշխարհում, և նա հեշտությամբ յուրացնում է նոր թրենդները՝ չկորցնելով իր անհատականությունը:

Ինչ տաբատներ են թրենդային 2024 թվականի աշնանը և ինչով հագնել դրանք

05.09.2024
Ստեղծեք նորաձեւ աշնանային զգեստապահարան 2024-ի սեզոնի նորաձեւ տաբատներով:

2024 թվականի աշնանային նորաձևության 5 հիմնական գույները․ ինչպես ստանալ ճիշտ երանգ

21.08.2024
Բոլոր արդիական իրերը և նորաձև դետալներն անիմաստ են, եթե դուք չեք հետևում ժամանակակից գունային սխեմային:

Կանացի զգեստապահարանի այս բաղադրիչը խենթացնում է տղամարդկանց․ իսկ դուք այն կրո՞ւմ եք

06.08.2024
Ամառվա գալուստով հակառակ սեռի ներկայացուցիչների հետաքրքրությունը թրենդների նկատմամբ զգալիորեն աճել է։

Հայտնի է 2024-ի ամենանորաձև կիսաշրջազգեստը

17.07.2024
2024 թվականին կիսաշրջազգեստները դարձել են համաշխարհային նորաձևության հետևորդներից յուրաքանչյուրի զգեստապահարանի գրեթե հիմնական մասը։ Vogue-ի մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին այս միտումը կշարունակվի։

Ինչպես կրել ժանյակը 2024 թ․ ամռանը՝ նրբագեղ տեսք ունենալու համար

28.06.2024
Ժանյակը սեզոնի գլխավոր թրենդներից է։ Շոգ եղանակին դիզայներներն առաջարկում են այն կրել ոտքից գլուխ։ Ներկայացնում ենք, թե ինչպես դա անել նորաձեւ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-09-2024 10:31
Քնի պակասի վտանգը նյութափոխանակության առողջության վրա երկարաժամկետ վնասակար ազդեցությունն է, որը չի կարող արագ փոխհատուցվել լրացուցիչ քնով: Այս մասին The Conversation-ին ասել է Լանկաստերի համալսարանի պրոֆեսոր Ադամ Թեյլորը։ Նա նշել է, որ մեծահասակները պետք է կանոնավոր կերպով քնեն օրական 7 ժամից ավելի։ Բավարար քուն ստանալու քրոնիկական անկարողությունը կապված է մի շարք հիվանդությունների ռիսկի հետ, ինչպիսիք են դեպրեսիան, շաքարախտը, գիրությունը, սրտի կաթվածը, հիպերտոնիան և ինսուլտը:
13-09-2024 09:33
Քեթի Փերին հաստատել է, որ դեռևս ի վիճակի է ցնցել հեռուստադիտողներին և երկրպագուներին 2024 թվականի MTV Video Music Awards-ում իր բացահայտ ելույթից հետո: 39-ամյա երգչուհին պարգևատրվել է Video Vanguard մրցանակով և կատարել է իր մեծագույն հիթերից մի քանիսը, այդ թվում՝ California Gurls-ը, Teenage Dream-ը և Fireworks-ը: Նա ներկայացրել է նաև իր նոր համատեղ սինգլը Doechii-ի հետ՝ «I'm His, He's Mine», որը կթողարկվի ուրբաթ օրը: Սակայն հանդիսատեսին զայրացրել է սեքսուալ պարը, որը նմանակում էր լեսբուհիների ակտը:
13-09-2024 07:18
34-ամյա հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին դարձել է Chanel No 5 օծանելիքի դեմքը: Նա այս մասին խոսել է WWD նորաձեւության հրատարակությանը տված հարցազրույցում։ «Բարբի»-ի աստղը ֆրանսիական նորաձևության ապրանքանիշի հետ համագործակցում է 2018 թվականից։
12-09-2024 10:25
Երգչուհի Ռիհաննան բոլորին հիացրել է իր ադամանդե զարդերով, որոնց արժեքը գերազանցում է 640 հազար դոլարը։ Երգչուհին հագեցած օր է անցկացրել Նյու Յորքի Նորաձևության շաբաթում՝ այն ավարտելով Daily Front Row Fashion Media Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Ռիհաննան «Տարվա ամսագիր» մրցանակը հանձնել է Perfect–ի հիմնադիր Քեթի Գրանդին և  նորաձևության գծով ավագ խմբագիր Ջահիլ Ուիվերին:
12-09-2024 10:13
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։ Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության մատնեց Տրինիդադ եւ Տոբագոյի թիմին։ Հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը (2366), Մարիամ Մկրտչյանը (2328), Աննա Սարգսյանը (2364) եւ Սուսաննա Գաբոյանը (2180)։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.09.2024
Դիտվել է 789 անգամ
10.09.2024
Դիտվել է 239 անգամ
11.09.2024
Դիտվել է 184 անգամ
12.09.2024
Դիտվել է 111 անգամ
13.09.2024
Դիտվել է 46 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster