Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար
24.01.2024
Չի կարելի գերագնահատել հավասարակշռված սննդակարգի կարևորությունը։ Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:
Առողջ ապրելակերպի ցանկացած մասնագետ կհաստատի. լավ զգալու և հիանալի տեսք ունենալու համար պահանջվում են ոչ թե ծանր ֆիզիկական ակտիվություն, գեղեցկության թանկարժեք բուժումներ և հոգնեցուցիչ դիետաներ, այլ սննդակարգի մշտական վերահսկողություն: Առողջ, հավասարակշռված սնունդն է, որն ապահովում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է մեր մարմնին: Մյուս մեթոդները միշտ մնում են երկրորդ պլանում և միայն աջակցում են ճիշտ սնվելու արդյունքին։
Սա ճիշտ է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, նաև՝ ցանկացած տարիքի համար: Իսկ տարբեր սեռերի ներկայացուցիչները պետք է պահպանեն որոշակի սննդային համակարգեր։
Դիետոլոգները զգուշացնում են, որ ավելորդ կալորիաներն ու քաշը կանանց մոտ ճանապարհ է դեպի անպտղություն և գինեկոլոգիական հիվանդություններ: Սա նաև նախադրյալներ է ստեղծում քաղցկեղի զարգացման համար։
Փորձագետները նշում են, որ առաջին հերթին հագեցված ճարպերն են վտանգ ներկայացնում կանանց առողջության համար։ Դրանք չպետք է առկա լինեն ամենօրյա սննդակարգում, քանի որ ծանրաբեռնում են մարմնի տարբեր համակարգեր:
Հագեցած ճարպերը հիմնականում առկա են վերամշակված մսում և երշիկեղենում: Յուղոտ միսը, ինչպիսիք են խոզի, գառի միսը և բադը, նույնպես պետք է զգուշությամբ օգտագործվեն:
Պետք է ոչ պակաս զգույշ լինել ձեր ամենօրյա սննդակարգում ածխաջրերի քանակի նկատմամբ։ Սակայն այս կատեգորիայի ոչ բոլոր մթերքներն են արժանի հատուկ հսկողության, այլ նրանք, որոնք պարունակում են տխրահռչակ շաքար: Դրա ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի օրական 40-50 գրամը։
Նախ շաքարը վտանգավոր է ոչ այնքան կազմվածքի, այլ, ընդհանրապես, երիտասարդությունը պահպանելու համար։
Պարզ ածխաջրերի ավելցուկը կարող է ազդել կոլագենի սինթեզի վրա, իսկ վերջինս՝ մաշկի կառուցվածքային տարր է: Դրա արտադրության որակը վատանում է, երբ շաքարի ավելցուկ է լինում։
Շաքարավազը հանդիպում է ոչ միայն քաղցրավենիքի, այլ, օրինակ, մրգային միջուկով կաթնամթերքի մեջ։ Ավելի լավ է խուսափել դրանցից կամ նախապատվություն տալ նրանց, որոնցում սախարոզան լիակատար բացակայում է:
Այնուամենայնիվ, կաթնամթերքի և ֆերմենտացված կաթնամթերքի ամբողջական անտեսումը լավագույն տարբերակը չէ: Հայտնի է, որ դրանք պարունակում են A և D վիտամիններ, կալցիում, որոնք կենսական նշանակություն ունեն առողջ մաշկի, մազերի և եղունգների պահպանման համար։ Պետք չէ խուսափել ճարպերից, բայց չհագեցածներից՝ օրինակ՝ բուսական յուղերի, ձկան, ընկույզի մեջ պարունակվողներից։ Դրանք նպաստում են սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելմանը, ինչպես նաև օրգանիզմը հագեցնում «վերարտադրողական» վիտամին E-ով։
Սրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ կանաչեղենի, բջջանյութով հարուստ առանց օսլայի բանջարեղենի մասին։ Աղիքների առողջության պահպանումը լավ ինքնազգացողության, առողջության և կանոնավոր վերականգնման ամենակարևոր կանոնն է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2622 անգամ
Читать на русском
|