Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Անբան կոլեգայի հետ աշխատելու «կանոնները»

14.05.2012

Ձեզ «բախտ է վիճակվել» աշխատել մեկի հետ, որի համար ընդմիջումը 2 ժամ է տևում, որն անընդհատ հեռախոսով է խոսում, հորանջում է, մինչ Դուք իր փոխարեն աշխատո՞ւմ եք: Ալարկոտ գործընկերները քիչ չեն, և նրանց հետ միշտ չէ, որ հեշտ է: Որպեսզի չծախսեք Ձեր նյարդերը և չանեք գործընկերոջ աշխատանքն իր փոխարեն, հետևեք մի քանի խորհուրդների:

Թույլ մի տվեք շեղել Ձեր ուշադրությունը: Չարժի ամբողջ օրը մտածել այն մասին, որ կոլեգան անընդհատ Facebook-ում է, sms է գրում կամ քնած  է հարևան սեղանի մոտ: Փորձեք չնկատել նրան և կենտրոնանալ աշխատանքի վրա: Ինչ-որ մեկն այս առիթով ասել է. «Հետաքրքիր են մարդիկ: Նրանք ժամերով կարող են մտածել այն մասին, որ կոլեգան չի կատարում պահանջված աշխատանքը, այնինչ այդ ժամանակում կհասցնեին կատարել նաև գործընկերոջ աշխատանքը» :):

Արդարություն մի փնտրեք: Կյանքն անարդար է: Դրանով Դուք միայն կփչացնեք տրամադրությունն ու կհուսահատվեք:

Թույլ չտաք, որ նրա աշխատանքը դառնա Ձեր պարտականությունը:

Եթե դուք մի թիմում եք կամ պարզապես կիսում եք նույն պարտականությունները, մի արեք այն աշխատանքը, որից նրանք խուսափում են: Հիշեցրեք նրանց աշխատանքի և դրա կատարման ժամկետի մասին, բայց երբեք շատ ժամանակ մի ծախսեք դրա վրա:

Թույլ չտաք, որ նրանք ազդեն Ձեր հաջողությունների վրա: Ալարկոտ գործընկերը կարող է ազդել Ձեր առաջընթացի վրա: Եթե ղեկավարը զգում է, որ աշխատանքը չի կատարվում, թույլ մի տվեք, որ մեղքն ընկնի Ձեզ վրա: Ավելի լավ է' անկեղծ արտահայտվեք, եթե մինչև այդ չեք արել:

Օգտվեք լիդեր դառնալու հնարավորությունից: Սա կարող է հնարավորություն լինել Ձեզ համար'ապացուցելու, որ կարող եք Ձեզ վրա պատասխանատվություն վերցնել և դուրս գալ բարդ իրավիճակներից: Ղեկավարին ասեք, թե նկատել եք, որ Ձեր կոլեգան չի կարողանում լավ գլուխ հանել գործից, դրա համար էլ կցանկանաք օգնել նրան այդ հարցում:

Աշխատեք բացահայտ չբողոքել ղեկավարությանը նրա պահվածքի համար: Ամեն ինչ կախված է ղեկավարից: Հնարավոր է' նա Ձեզ կոպտի'ասելով, որ Ձեր գործը չէ մյուսների աշխատանքը: Հնարավոր է' շնորհակալություն հայտնի իրեն տեղեկացնելու համար:

«Չվարակվեք» նրա հիմար սովորություններով: Եթե նա սկսում է շատախոսել Ձեզ հետ, ապա հասկացրեք, որ զբաղված եք: Մի ընդունեք նրա առաջարկը' ընդմիջմանն ավելի երկար մնալու հարևան սրճարանում, աշխատանքի ընթացքում 10 անգամ սրճելու:

Շփվեք նրա հետ: Գուցե նա իրականում ոչ թե ալարկոտ է, այլ առողջական կամ ընտանեկան խնդիր ունի: Հնարավոր է, որ նա ուղղակի չի կարողանում կազմակերպել աշխատանքը և ժամանակը: Պետք է հիշել, որ կյանքում հնարավոր է ամեն ինչ:

 

Դիտվել է 4567 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Patricia | 19-06-2013 21:06
Boy that relaly helps me the heck out.

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Ինչու պետք չէ արդուկել անկողնային սպիտակեղենը. գիտնականների ցնցող բացահայտումը

10.02.2026
Դուք դեռ լվանալուց հետո արդուկո՞ւմ եք ձեր անկողնային սպիտակեղենը՝ հետևելով ձեր մայրիկների և տատիկների խորհուրդներին:

Ձեր կենսագրականում ինչն է ստիպում գործատուին առաջինը զանգահարել ձեզ

20.01.2026
Ուղարկել եք ձեր ռեզյումեն, բայց հետադարձ զանգ չե՞ք ստացել: HR փորձագետները բացահայտել են այն նրբությունները, որոնց մասնագետները առաջին հերթին ուշադրություն են դարձնում:

Ինչ գույնի հագուստով դիմվորել 2026-ի Նոր տարին

25.12.2025
Գալիք 2026 թվականը Կարմիր հրե ձիու տարի է: Արևելյան փիլիսոփայության համաձայն՝ Ձին խորհրդանշում է էներգիա, ակտիվություն և լավատեսություն: Նրա տարերքը կրակն է, ուստի տեղին է ընտրել համապատասխան հագուստ՝ կարմիրի երանգներով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7268 անգամ
27.04.2026
Դիտվել է 658 անգամ
24.04.2026
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster