Փրկվում ենք աշնանային ունայնությունից և տաքանում համեղ ուտեստով։
Բաղադրիչները
• Սմբուկ՝ 600 գ • Սխտոր՝ 2 պճեղ • Փշրած ուրց՝ ըստ ճաշակի • Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի • Բալզամիկ քացախ՝ 1 ճաշի գդալ • Գլուխ սոխ՝ 1 հատ • Ջrուր՝ 500 մլ • Աղ՝ ըստ ճաշակի • Պարմեզան՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը.
1. Մաքրեք սմբուկների կճեպը և կտրեք մոտ 1 սմ հաստությամբ կլորակներով: Մաքրեք սխտորը, կտրատեք, մաքրեք նաև սոխը՝ կտրեք բարակ օղակներով:
2. Ձիթապտղի յուղը տաքացրեք թավայի մեջ՝ միջին կրակի վրա: Սմբուկը և ուրցը տապակեք, ապա ավելացրեք քացախը: Խառնեք և ավելացրեք ձիթապտղի յուղ:
3. Սմբուկի շերտերը տապակեք բոլոր կողմերից:
4. Փոքր կաթսայի մեջ տաքացրեք մի քիչ ձիթապտղի յուղ և տապակեք մանրացված սոխն ու սխտորը մինչև փափկելը (մոտ յոթից տասը րոպե): Ավելացրեք տապակած սմբուկը, ջուրը և եռացրեք՝ եփեք մոտ 20 րոպե:
5. Կաթսան վերցրեք կրակի վրայից և օգտագործեք ձեռքի բլենդեր՝ պարունակությունը խյուսելու համար: Ցանկության դեպքում ստացված խյուսը անցկացրեք մաղի միջոցով՝ ավելի փափուկ զանգված ստանալու համար։ Ավելացրեք ջուր կամ արգանակ, անհրաժեշտության դեպքում՝ աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:
6. Մատուցելիս զարդարեք քերած պամեզանով՝ ցանելով այն վրայից։
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
21-05-2026 11:25 Վերջին տարիներին գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել՝ վստահորեն եզրակացնելու համար, որ սնունդը կարգավորում է մաշկի առաձգականությունը, փայլը և ծերացման արագությունը: Մաշկի վիճակի բարելավմանը նպաստում են ճարպոտ ձկները (սաղմոն, կարմրախայտ, սկումբրիա), լոլիկը, գազարը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը։
21-05-2026 11:20 «Ֆորսաժը» 25 տարեկան է։ 2028 թվականին էկրան կբարձրանա ֆիլմի ևս մեկ մաս. ռեժիսորները նշում են, որ այն վերջինը կլինի։ Վերջին 25 տարիների ընթացքում փողոցային մրցարշավների ֆրանշիզան Հոլիվուդում դարձել է իսկական պաշտամունք։
21-05-2026 11:15 Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։
21-05-2026 11:03 Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։ Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։