|
Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը
05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:
Ներկայացնում ենք բրիտանական բլոգերից մեկում տեղ գտած բաղադրատոմսը. ահա թե ինչպիսին պիտի լինի գեղեցկուհու աղանդերը:
Շաքարով ու կարագով պուդինգ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են․

–1 բաժակ մանր կտրտած ծիրանաչիր –1 թեյի գդալ սոդա –1 բաժակ շագանակագույն շաքարավազ –1 ոչ լրիվ բաժակ կիսահալ կարագ –8 ճաշի գդալ ցածր յուղայնության սերուցք –1 / 2 բաժակ շաքարավազ – 1 բաժակ ալյուր – 1 թեյի գդալ թխվածքափոշի – 1 պտղունց աղ։
Պատրաստման եղանակը.
Մանր կտրտած ծիրանաչիրը լցրեք կաթսայի մեջ և վրան լցրեք եռացրած ջուր: Հասցրեք եռման աստիճանի, ապա ավելացրեք սոդա (խառնուրդը կսկսի ուժեղ փրփրել): Եփեք թույլ կրակի վրա մոտ 10 րոպե: Վերցրեք կրակի վրայից և թողեք մի փոքր սառչի:

Շագանակագույն շաքարավազը, կարագը, և սերուցքը եփեք մեկ այլ կաթսայում՝ թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Թուլ չտաք, որ խառնուրդը եռա: Եփեք սոուսն այնքան ժամանակ, մինչև շաքարավազն ամբողջությամբ հալվի:
Ստացված սոուսը լցրեք կաղապարի մեջ: Ջեռուցիչը տաքացրեք մինչև 175°С:
Կարագի մնացած մասը մինչև սպիտակելը խառնեք շաքարավազի հետ: Ավելացրեք վանիլինը և ձուն: Խառնեք ամբողջը մինչը միասեռ զանգված ստանալը:
Ստացվածի մեջ աստիճանաբար ավելացրեք ալյուր, աղ և թխվածքափոշի:

Ստացված զանգվածին խառնեք նախօրոք ջրից հանած ծիրանաչիրը: Խմորը լցրեք կաղապարի մեջ:

Կաղապարը ծածկեք նրբաթիթեղով (ֆոլգա): 30 րոպեով դրեք ջեռոցը:

Ստացված ուտեստը կարելի է մատուցել ցանկացած կրեմով (շոկոլոդե կամ անգլեզ): Քեյթ Միդլթոնը նախընտրում է անգլեզ կրեմով պատրաստած պուդինգ:

Նրանց, ովքեր չեն ցանկանում գիրանալ և ում վախեցրեց այս բաղադրատոմսի կալորիաների քանակը, խորհուրդ ենք տալիս ոչ թե վախենալ այլ չընդդիմանալ գայթկղությանը և անհապաղ պատրաստել պուդինգ:
Իսկ վստահություն ներշնչելու համար ձեզ ենք ներկայացնում նաև այս ուտեստի սիրհար գեղեցկուհու լուսանկարը: Դատեք ինքներդ:

Բարի ախորժակ:
Դիտվել է 11541 անգամ
Читать на русском
|