Բրիտանական սննդաբանական ասոցիացիայի (BDA) գիտնականները նշել են այն հինգ մթերքները, որոնք առավել բարենպաստորեն են ազդում սրտի աշխատանքի, ինչպես նաև դրական ներգործություն ունենում օրգանիզմում խոլեստերինի մակարդակի վրա: Ցանկը հրապարակվել է Sunday Express թերթում:
Այսպիսով, փորձագետները նախապատվությունը տվել են ամբողջական հացահատիկային մթերքին՝ շագանակագույն բրինձ, վարսակի շիլա, տարեկանի հաց, ամբողջական հացահատիկի ալյուրից պատրաստված մակարոններ: Գիտնականները պարզաբանել են, որ սննդակարգում այսպիսի մթերքի ներառումը 9%-ով նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը:
Վատ խոլեստերինի մակարդակը 5%-ով նվազեցնելուն կօգնի լոբազգիների օրական 130 գ օգտագործումը: Միեւնույն ժամանակ լոբազգիները հարուստ է մանրաթելով, և մարսելիս դրանք վերածվում են խոլեստերինի հետ կապվաող յուրահատուկ «գելի»: Նման «գել»-ը նաեւ նվազեցնում է օրգանիզմի կողմից դրա յուրացումը։
Բացի այդ, սրտի լավ աշխատանքի համար գիտնականները խորհուրդ են տվել սննդակարգում ներառել մրգեր եւ բանջարեղեն: Ըստ մասնագետների՝ դրանք կալիում են պարունակում, ինչը նպաստում է արյան ճնշման վերահսկմանը:
Միեւնույն ժամանակ, ձկները, որոնց ներառումը սննդակարգ մասնագետները նույնպես խորհուրդ են տալիս, պարունակում են ճարպաթթուներ, որոնք նպասում են սրտի ամրապնդմանը: Ձկնեղենում շատ են կալիումը, B6 և B12 վիտամինները: Գիտնականները արձանագրել են, որ շաբաթական ձկների չորս չափաբաժնի ընդունումը սրտի տագնապի հավանականությունը նվազեցնում է 21%-ով:
Նախկինում ևս գիտնականները սրտի համար որպես օգտակար էին նշել բանջարեղենը և ձկները: Այսպիսի սնունդը նպաստում է արյան մեջ հատուկ նյութի՝ N-օքսիդի կուտակմանը:
03-07-2025 10:43 85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40 50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33 Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17 NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29 Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։