Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները նշել են սրտի համար առավել օգտակար մթերքները

24.06.2021

Բրիտանական սննդաբանական ասոցիացիայի (BDA) գիտնականները նշել են այն հինգ մթերքները, որոնք առավել բարենպաստորեն են  ազդում սրտի աշխատանքի, ինչպես նաև դրական ներգործություն ունենում օրգանիզմում խոլեստերինի մակարդակի վրա: Ցանկը հրապարակվել է Sunday Express թերթում:

Այսպիսով, փորձագետները նախապատվությունը տվել են ամբողջական հացահատիկային մթերքին՝ շագանակագույն բրինձ, վարսակի շիլա, տարեկանի հաց, ամբողջական հացահատիկի ալյուրից պատրաստված մակարոններ: Գիտնականները պարզաբանել են, որ սննդակարգում այսպիսի մթերքի ներառումը 9%-ով նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը:

Վատ խոլեստերինի մակարդակը 5%-ով նվազեցնելուն կօգնի լոբազգիների օրական 130 գ օգտագործումը: Միեւնույն ժամանակ լոբազգիները հարուստ է մանրաթելով, և մարսելիս դրանք վերածվում են խոլեստերինի հետ կապվաող յուրահատուկ «գելի»: Նման «գել»-ը նաեւ նվազեցնում է օրգանիզմի կողմից դրա յուրացումը։

Բացի այդ, սրտի լավ աշխատանքի համար գիտնականները խորհուրդ են տվել սննդակարգում ներառել մրգեր եւ բանջարեղեն: Ըստ մասնագետների՝ դրանք կալիում են պարունակում, ինչը նպաստում է արյան ճնշման վերահսկմանը:

600x400

Միեւնույն ժամանակ, ձկները, որոնց ներառումը սննդակարգ մասնագետները նույնպես խորհուրդ են տալիս, պարունակում են ճարպաթթուներ, որոնք նպասում են սրտի ամրապնդմանը: Ձկնեղենում շատ են կալիումը, B6 և B12 վիտամինները: Գիտնականները արձանագրել են, որ շաբաթական ձկների չորս չափաբաժնի ընդունումը սրտի տագնապի հավանականությունը նվազեցնում է 21%-ով:

Նախկինում ևս գիտնականները սրտի համար որպես օգտակար էին նշել բանջարեղենը և ձկները: Այսպիսի սնունդը նպաստում է արյան մեջ հատուկ նյութի՝ N-օքսիդի կուտակմանը:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 1361 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լավ հիշողության համար օգտակար մթերքները

17.11.2021
Լավ հիշողություն ունենալու համար պահանջվում է նախեւառաջ ճիշտ սնվել: Ինչ էլ մոռանալու լինեք, հիշեք այս մթերքների մասին: 

Ինչպե՞ս և ինչո՞ւ է իմունային համակարգն արձագանքում կոֆեինին

10.11.2021
Սննդային ալերգիաներն ամենատարածվածներից են: Վերջիններիս մեջ բավական տարածված է սուրճի նկատմամբ ալերգիան։

Կարելի է արդյոք ամեն օր բանան ուտել. ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ

19.10.2021
Շատերի կողմից սիրված այս պտուղը բարձրացնում է տրամադրությունը և մեզ մի փոքր ուրախություն պարգևում: Այնքան հաճելի է, երբ համեղ ուտելիքը նաև աներևակայելի առողջարար է:

Մերկ քնելն ազատում է մաշկի խնդիրներից

25.09.2021
Պարզվում է` առանց հագուստի քնելն առողջարար է ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեբանական առումներով: 

Կարելի՞ է արդյոք հղի կանանց ինքնաթիռով թռչել

17.08.2021
Հատկապես ամառային եռուն արձակուրդային շրջանում հաճախ է հնչում այս հարցը՝ կարելի՞ է արդյոք հղի կանանց ինքնաթիռով ուղևորություններ կատարել։

Ինչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ ուտում ենք գիշերը

11.08.2021
Ինչպե՞ս է գիշերային սնվելն ազդում մեր քաշի և ինքնազգացողության վրա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-12-2021 11:22
Իտալացի հայտնի դերասանուհի 56-ամյա Մոնիկա Բելուչին Թուրինի կինոփառատոնում ստացել է Stella della Mole մրցանակը: Վերջինս ամեն տարի շնորհվում է այն արվեստագետներին, որոնք իրենց ներդրումն ունեն կինոյում օրիգինալ, համընդհանուր և հավերժական մշակույթի մեջ:
02-12-2021 11:01
Մասնագետների խոսքով՝ երկարատեւ դաշտանի ընթացքը թեթեւացնելուն կօգնի ճիշտ ռեժիմը, լիարժեք քունն ու հանգիստը, ինչպես նաեւ կյանքից սթրեսի ու ծանր ֆիզիկական ակտիվության վերացումը։ Որոշ դեպքերում մասնագետները թույլ են տալիս արյան մակարդման դեղեր ընդունել, սակայն նշվում է, որ դա պետք է տեղի ունենա բժշկի հսկողության ներքո։
02-12-2021 10:49
Կալիումով հարուստ մթերքները, ինչպիսիք են կարտոֆիլը, բանանը, լոլիկը, սալորաչիրը, սեխը եւ սոյայի հատիկները, կարող են օգնել պահել արյան առողջ ճնշումը, պնդում են դիետոլոգ-սննդաբանները։ Արյան բարձր ճնշումը ինսուլտի ռիսկի գլխավոր գործոն է համարվում:
02-12-2021 08:13
Սեպտեմբերին TikTok-ի լսարանը գերազանցել է 1 միլիարդ օգտատերերի թիվը։ Հետազոտողները կասկածներ ունեն, որ կայքը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա: Նրանք կարծում են, որ այժմ անհրաժեշտ է ուսումնասիրել TikTok-ը՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են օգտատերերի շրջանում այլ հարթակներ օգտագործելիս: Նաև ուշադրություն է հրավիրվում ապատեղեկատվության և դավադրության տեսությունների տարածման վրա։
02-12-2021 05:17
«Բարսայի» կանանց թիմի ֆուտբոլիստ Ալեքսիա Պուտելասը դարձել է 2021 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.11.2021
Դիտվել է 9720 անգամ
30.11.2021
Դիտվել է 7961 անգամ
29.11.2021
Դիտվել է 7474 անգամ
02.12.2021
Դիտվել է 960 անգամ
30.11.2021
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster