Հավի կրծքամիս՝ սնկով
02.05.2020
Առաջարկում ենք համեղ, թեթև և արագ պատրաստվող ուտեստ՝ հավի կրծքամսով և շամպինիոնով։
Անհրաժեշտ բաղադրիչները․
• Հավի կրծքամիս - 450 գ
• սպանախ (1 փունջ) - 150 գ
• Բուսական յուղ - 2 ճաշի գդալ
• Սոխ (փոքր գլուխ) - 1 հատ:
• Սխտոր - 2 պճեղ:
• Սերուցք - 100 մլ։
• Քրքում (ըստ ճաշակի) - 1/4 թեյի գդալ:
• Աղ (ըստ ճաշակի) - 1/2 թեյի գդալ:
• Սև պղպեղ (ըստ ճաշակի) - 1/8 թեյի գդալ:
Պատրաստման ժամանակը ՝ 25 րոպե։
Չափաբաժինը՝ 4 ։
Պատրաստման եղանակը
Պատրաստեք անհրաժեշտ բաղադրիչները:
Կտրատեք սոխը և սխտորը, սպանախը լվացեք ու չորացրեք:
Հավի կրծքամիսը կտրատեք փոքր կտորների:
Մանր կտրատեք սոխը և թեթև տապակեք բուսական յուղով: Մանր կտրատած սխտորն ավելացրեք սոխի վրա:
Կտրեք սպանախը:
Հավի կրծքամիսն ավելացրեք սոխի վրա, տապակեք մինչև մսի սպիտակելը:
Մսի վրա ավելացրեք սպանախն ու աղ արեք:
Լցրեք սերոցքը: Ըստ ճաշակի ավելացրեք քրքում և սև պղպեղ:
Խառնեք, ծածկեք կափարիչով և պահեք կրակի վրա՝ մինչև եփվի:
Կարելի է մատուցել բրինձի հետ:
Բարի ախորժակ։
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 5360 անգամ
Читать на русском
|