Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025

Հնդկացորենի կոտլետները համեղ են, առողջարար, էժան։ Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը, որոնք ունեն բոլոր հնարավորությունները ոչ միայն ընտանեկան ճաշացանկում ընդգրկվելու, այլև ամենասիրված ուտեստներից մեկը դառնալու համար։

Պատրաստվում է հեշտ, մեկ ժամում, մեկ չափաբաժինը պարունակում է 268.44 կկալ։

Բաղադրիչները՝ 4 չափաբաժնի համար.

- հնդկացորենի ձավար՝ 210 գ
- խմելու ջուր՝ 500 մլ
- կարտոֆիլ՝ 300 գ
- սոխ՝ 100 գ
- սխտոր՝ 2 պճեղ
- աղացած պապրիկա՝ 1 թեյի գդալ
- բուսական յուղ տապակելու համար՝ ըստ անհրաժեշտության
- աղ՝ ըստ ճաշակի
- թարմ աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

Քայլ 1

Նախատրաստեք բոլոր բաղադրիչները։ Հնդկացորենը լվացեք հոսող ջրի տակ։ Լցրեք կաթսայի մեջ։ Հնդկացորենի վրա ավելացրեք տաք ջուր, մի փոքր աղ և դրեք ուժեղ կրակի վրա։

Քայլ 2

600x400

Հնդկացորենը եռացրեք։ Եփեք մոտ 10 րոպե, մինչև ջուրը գոլորշիանա մակերեսից։ Այնուհետև իջեցրեք կրակը մինչև նվազագույնի։ Հնդկացորենը եփեք ևս 10 րոպե։ Թողեք մի փոքր սառչի։

Քայլ 3

600x400

Կարտոֆիլը մաքրեք, լվացեք և քերեք մանր քերիչով։ Հնդկացորենը լցրեք մեծ ամանի մեջ։ Քամեք քերած կարտոֆիլը և լցրեք հնդկացորենի վրա։ Կլպեք սոխը և շատ մանր կտրատեք։ Կլպեք սխտորը և այն ճզմեք մամլիչի միջոցով: Վերջինս սոխի հետ միասին լցրեք հնդկացորենի վրա։

Քայլ 4

600x400

Ամանի պարունակությունը համեմեք աղով և պղպեղով, ավելացրեք աղացած պապրիկան։ Խառնեք և հարեք մինչև համասեռ դառնալը։

Քայլ 5

600x400

Ստացված զանգվածից ձևավորեք կոտլետներ և դրեք տախտակի վրա։ Կրակի վրա դրեք մեծ տապակ։ Լցրեք բուսական յուղը և տաքացրեք։ Հնդկացորենի կոտլետները դրեք տապակի մեջ և տապակեք երկու կողմերից մինչև ոսկեգույն դառնալը։

Կարող եք մատուցել ձեր նախընտրած ցանկացած սոուսով։ Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3894 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շերտավոր աղցան «Նրբություն». համահունչ տոնական սեղանին

11.12.2025
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է, քանի որ շերտերը կազմված են ոչ թե մեկ, այլ երկուական բաղադրիչներից։ Միավորվելով դրանք ստեղծում են անհավանական հաճելի համային համադրություն։

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025
Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ: Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Տնական մայոնեզ 5 րոպեում

02.10.2025
Մայոնեզը պատրաստի սոուս է, որը հիանալի համադրվում է գրեթե ցանկացած ուտեստի հետ: Հիմնական բաղադրիչներն են բուսական յուղը, քացախը և ձուն:

Հավով աղցան «Շատակեր»

15.08.2025
Այս աղցանի մի քանի տեսակներ կան, սա ամենապարզն ու ամենամատչելին է:

Դուբայի շոկոլադ. ժողովրդականության պառճառները և բաղադրատոմսը

08.07.2025
Հայտնի քաղցրավենիքն այնքան էլ հեշտ չէ գնել, բայց կարող եք փորձել այն ինքներդ պատրաստել: Ներկայացնում ենք, թե ինչ է Դուբայի շոկոլադը և ինչպես այն պատրաստել տանը:

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-01-2026 13:57
Ֆրանսիական կինոյի սեքս-խորհրդանիշ Բրիջիտ Բարդոյի հուղարկավորությունը, որը մահացել էր մեկ շաբաթ առաջ 91 տարեկան հասակում, տեղի է ունեցել Սեն Տրոպեզում: Դերասանուհու ամուսինը՝ Բեռնար դ'Օրմալը, ներկայացրել նրա վերջին խոսքերը և բացահայտել մահվան պատճառը: Բարդոն մահացել է քաղցկեղից, որի պատճառով նա երկու վիրահատության է ենթարկվել: Նա իր վերջին օրերն անցկացրել է ամուսնու և կենդանիների հետ Սեն Տրոպեզի իրենց Լա Մադրագ կալվածքում: Դ'Օրմալի խոսքով՝ աստղը ցանկացել է վերջ դնել կյանքին ուժեղ ցավերի պատճառով:
08-01-2026 04:02
Երգչուհի Սաթի Կազանովան ստացել է վանական կարգավիճակ։ Այժմ նա մտադիր է այդպես իր կյանքը նվիրել ավելի բարձր նպատակի ծառայելուն։ Արտիստը ցնցված է այդ փորձառությունից, ոգևորված է տեղի ունեցածից և նոր անուն է ստացել։ Երգչուհին չունի կարիերան ավարտելու մտադրություն. նա իր նման մարդկանց անվանում է «աշխարհի վանականներ»։ Այս մարդիկ վարում են սովորական ընտանեկան կյանք, բայց ստանում են լրացուցիչ լիազորություններ և պարտականություններ հոգևոր համայնքի շրջանակներում։
08-01-2026 03:40
Ռիհաննան ներգրավել է 21-ամյա Վիվիան Ուիլսոնին՝ Էլոն Մասկի տրանսգենդեր դստերը, որի հետ միլիարդատերը լարված հարաբերություններ ունի, Savage x Fenty-ի նոր Սուրբ Վալենտինի օրվա գովազդային արշավում նկարահանվելու համար: Հավաքածուն կոչվում է «Love So Savage: A Modern Ode to Aphrodite»: Վիվիանը նկարահանվել է գովազդային արշավում Լավի Սիմոնեի և Էմմա Արլետայի հետ միասին: Կանայք կեցվածք են ընդունել մարմարե արձանների ֆոնին՝ ցուցադրելով ներքնազգեստ:
08-01-2026 02:37
Գվեն Ստեֆանին կրկին ապացուցել է, որ իր համար տարիքը պարզապես թիվ է։ 56-ամյա երգչուհին ելույթ է ունեցել Լաս Վեգասի The Sphere համերգասրահում՝ ցուցադրելով իր մարզված կազմվածքը և աչքի ընկնող ոճը։ Աստղը լիովին գերիշխել է բեմում՝ գրավելով հանդիսատեսին իր էներգետիկ տեսքով և խարիզմայով։
07-01-2026 12:35
Նիկոլ Քիդմանը պաշտոնապես ամուսնալուծվել է Քիթ Ուրբանից 19 տարվա ամուսնությունից հետո, հաղորդում է Page Six-ը: Դատական փաստաթղթերի համաձայն՝ ո՛չ Քիդմանը, ո՛չ էլ Ուրբանը չեն խնդրել ալիմենտ իրենց երեխաների՝ 17-ամյա Սանդեյի Ռոուզի և 15-ամյա Ֆեյթ Մարգարեթի համար: Նշվում է, որ ծնողներից յուրաքանչյուրի ամսական եկամուտը գերազանցում է 100,000 դոլարը: Քիդմանի դուստրերը կմնան դերասանուհու հետ, իսկ Ուրբանին թույլատրվում է նրանց հետ ժամանակ անցկացնել «յուրաքանչյուր երկրորդ շաբաթավերջ»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.01.2026
Դիտվել է 1747 անգամ
04.01.2026
Դիտվել է 1197 անգամ
08.01.2026
Դիտվել է 230 անգամ
07.01.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster