Կրուասաններ տանը պատրաստելու պարզ բաղադրատոմս
26.10.2019
Շատերին են ծանոթ ֆրանսիական կրուասանները։ Այս բամբակյա բլիթներն ամենատարբեր միջուկներով շատ համրահայտ են դարձել աշխարհով մեկ։
Սակայն ինչե՞ս պատրաստել դրանք սեփական ձեռքերով։ Շատ պարզ։
Կրուսանի պատրաստման համար ձեզ պետք կգան հետևյալ բաղադրիչները․
- Խմորիչով շերտավոր խմոր (300 գ),
- Հավի ձու (1 հատ),
-Միջուկի համար ձեզ անհրաժեշտ կլինի ջեմ, շոկոլադ կամ խտացրած կաթ՝ ըստ ձեր նախընտրության։
Եվ այսպես՝ սկսենք․
1. Խմորը հարկավոր է հալեցնել և բացել հարթ մակերևույթի վրա` նախօրոք այն պատելով ալյուրով կամ մակերեսը ծածկելով թխվածքային թղթով: Լավ կլինի անել երկուսն էլ: Այդպես, դուք հաստատ կխուսափեք կպչուկներից:
2․ Խմորը պետք է բացել մոտավորապես կես սանիտմետր հաստության։
3․ Խմորը կտրատել եռանկյունների։ Եռանկյունու լայն հատվածում գդալով լցնել միջուկը, որից հետո զգուշորեն փաթաթել խմորը, որպեսի այն ստանա ապագա կրուասանի տեսքը։
4․ Դնում ենք կրուասանները թխվածքային թղթով պատված թավայի մեջ։ Թողնում ենք մնա կես ժամ՝ փակելով կտորե անձեռոցիկով։
5. Կրուսանների վրա քսում ենք հարած ձուն և կես ժամ եփում ջեռոցի մեջ։ Թխման կատարյալ ջերմաստիճանը 180 աստիճանն է։
6. Պատրաստի կրուսանները մի փոքր սառչելուց հետո նոր մատուցել։
Բարի ախորժակ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7189 անգամ
Читать на русском
|