Ինչու են դողում ձեռքերը և ինչպես պայքարել դրա դեմ
08.11.2017
Դողը ձեռքերում բավականին տարածված խնդիր է: Բնակչության մոտ 20% տարբեր պատճառներով բախվում են այդ իրավիճակի հետ: Եկեք հասկանանք, թե որն է թրեմորի բնույթը: Լատիներեն «թրեմոր» նշանակում է վերջույթների կամ ամբողջ մարմնի դող, որը առաջանում է մկանների կրճատումից:
Այն բաժանում են 2 հիմնական խմբի․
• պաթալոգիա, կամ ուղեկցող թրեմոր, որը հայտնվում տարբեր լուրջ հիվանդությունների արդյունքում
• բնական թրեմոր, որի մեխանիզմը միանում է արտաքին պատճառներից, այդ թվում՝ էմոցիոնալ, նյարդային արձագանքը, երբ մենք շատ են գրգռված, անհանգստացած, վախենում ենք և վերջիվերջո մրսում:
Բնականաբար առաջին դեպքում խնդիրն ինքնուրույն լուծել հնարավոր չէ, պետք է դիմել բժշկի և բուժել հիվանդությունը: Իսկ երկորրդի դեպքում ինքներս կարող ենք գլուխ հանել: Այստեղ կարևորը դրանք տարբերակելն է:
Թրեմորն օրգանիզմի նորմալ արձագանքն է սթրեսին: Էմոցիոնալ բռնկումների ժամանակ փոխվում է հորմոնալ ֆոնը և մենք արտադրում ենք այնքան քանակությամբ հորմոն, որ դրանց մի մասը ընկնում է արյան պլազմայի մեջ: Այս ռեակցիան միացնում է դողը:
Վերջույթների դողը կարող է նաև առաջանալ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սովորական հոգնածությունից, երբ դուք ուղղակի ոտքերի վրա չեք կարողանում կանգնել:
Նորմալ թրեմորը հաղթահարելու միջոցներից է այն հաշվի առնելը: Դուք զգում եք, որ ձեր ձեռքերում դող է հայտնվել, կանգ առեք և մտածեք դրա մասին ու թրեմորը կանցնի: Շատ կարևոր է լսել ինքներդ ձեզ:
Կուտակված հոգնածությունը և ընդհանուր թույլ վիճակը նույնպես իրենց կարող են արտահայտել թրեմորի միջոցով, եթե դուք ավելի վաղ անտեսել եք դրա նշանները՝ քնկոտություն, հոգնածություն, հաճախակի մրսածություն:

Դեպրեսիան լուրջ հիվանդություն է, որի կլինիկական արտահայտումը տրեմորն է: Սովորաբար դեպրեսիան մեզանում չի ընկալվում որպես հիվանդություն, շատերի համար դա տխուր վիճակ է, ընկճախտ: Իրականում դա բավականին լուրջ և դժվար բուժվող հիվանդություն է, որը հարկավոր է բուժել նախնական փուլում:
Թրեմորի առկայությունն անհանգստացնող նշան է, եթե դուք ինքներդ ձեզ չկանգնեցնեք, դա կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 11152 անգամ
Читать на русском
|