Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մասնագետները նշել են 5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել մինչև ամառ

22.04.2025

Դեռ ժամանակ ունեք մինչև ամառ հիանալի մարզավիճակ ձեռք բերելու համար։ Եթե սկսեք գործել հենց հիմա, ապա մեկ ամսից չեք կարողանա կանգ առնել, երբ տեսնեք ցանկալի արդյունքը:

Ըստ փորձագետների, կան հսկայական քանակությամբ մթերքներ, որոնք շատ անցանկալի են օգտագործել, եթե ձեր նպատակը նրբագեղ լինելն է: Այնուամենայնիվ, միայն սնունդը չէ, որ առանցքային դեր է խաղում քաշի կորստի գործընթացում։

Մեր քաշը կախված է բազմաթիվ գործոններից՝ ոչ միայն սննդի ընտրությունից, այլև դրանց կալորիականությունից, սննդային արժեքից, ուտելու ժամանակից, ֆիզիկական ակտիվության մակարդակից, քնի որակից և նույնիսկ հոգեբանական վիճակից։

Կազմվածքի և առողջության հիմնական թշնամիները.

1. Շաքարը

Շաքարը քաշի ավելացման գլխավոր մեղավորներից մեկն է։ Այն ոչ միայն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճ է առաջացնում, այլև ստիպում է մեզ սով զգալ՝ դրդելով մեզ ավելի շատ ուտել: Շաքարի չափից ավելի օգտագործումը ծանրաբեռնում է ենթաստամոքսային գեղձը, առաջացնում քրոնիկ հոգնածություն և նպաստում օրգանիզմում բորբոքային պրոցեսների զարգացմանը։

Հնարավորության դեպքում հրաժարվեք շաքարից. դադարեցրեք այն ավելացնել թեյին և սուրճին, քաղցր յոգուրտները փոխարինեք սպիտակուցներով, խանութից գնված հյութերը՝ տնական առանց շաքարի կոմպոտներով, իսկ կոնֆետները՝ չորացրած մրգերով և արմավով:

Կարևոր է. շաքարից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբար, քանի որ սննդակարգի կտրուկ փոփոխությունը սթրես է օրգանիզմի համար։ Մի անհանգստացեք, որ բավարար քանակությամբ գլյուկոզա չեք ընդունի. մրգերը, բանջարեղենը և բարդ ածխաջրերը պարունակում են դրա բավարար քանակություն:

2. Չիպսերը, կրեկերները, ադիբուդին և արդյունաբերական խորտիկները

Հանրաճանաչ նախուտեստները միանգամից մի քանի վնասակար հատկություն ունեն՝ պարունակում են տրանս ճարպեր, ավելորդ աղ, արհեստական բուրմունքներ և համային ուժեղացուցիչներ։ Չնայած այն հանգամանքին, որ նման մթերքներն ակնթարթային հաճույք են հաղորդում, դրանց սննդային արժեքը ձգտում է զրոյի, գործնականում չեն պարունակում մանրաթել, վիտամիններ և օգտակար միկրոտարրեր:

Օրգանիզմը սննդարար նյութեր չի ստանում, բայց փոխատենը ստանում է ինսուլինի կտրուկ թռիչք և նոր «դատարկ» կալորիաներ, որոնք կուտակվում են որպես ճարպային պաշարներ։ Նման խորտիկներից հագեցվածության զգացումը ժամանակավոր է, ինչը ստիպում է մեզ նորից ու նորից նոր չափաբաժին ընդունել։

Չիպսերն ու կրեկերները փոխարինեք ընկույզով, բանջարեղենի ձողիկներով, տնական հացով կամ հատապտուղներով: Դրանք շատ ավելի առողջարար են, և որ ամենակարևորն է, իսկապես հագեցնում են ձեզ:

3. Մակարոնեղենը և այլ պարզ ածխաջրերը

600x400

Մակարոնեղենը, սպիտակ հացը, կարտոֆիլի պյուրեն և պարզ ածխաջրերով հարուստ այլ մթերքները նպաստում են քաշի արագ ավելացմանը: Դրանք կտրուկ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, սակայն ազդեցությունը երկար չի տևում. շուտով օրգանիզմը նորից սնունդ է պահանջում՝ ստիպելով չափից շատ ուտել: Մակարոնեղենը հատկապես վնասակար է ընթրիքին ուտելու դեպքում։ Չօգտագործված ածխաջրերը վերածվում են ճարպային պաշարների:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր մակարոնեղենն է հավասարապես վնասակար: Եթե դուք ակտիվ կենսակերպ եք վարում, սպորտով զբաղվում և մակարոնեղեն  ուտում եք ճաշից ոչ ուշ, ապա այն կարող է էներգիայի հիանալի աղբյուր լինել։ Կարևորը կոշտ ցորենից պատրաստված մթերքներ ընտրելն է, որոնք ավելի շատ մանրաթել են պարունակում և ավելի դանդաղ են ներծծվում օրգանիզմի կողմից։

Ընտրեք ամբողջական հացահատիկային մակարոնեղեն, հնդկաձավար, քինոա և շագանակագույն բրինձ: Դրանք ձեզ էներգիա կապահովեն, բայց արյան շաքարի բարձրացում չեն առաջացնի։

4. Խանութից գնված սոուսները

Կետչուպը, մայոնեզը, պանրի սոուսը և խանութից գնված այլ սոուսները պարունակում են հսկայական քանակությամբ շաքար, աղ, կոնսերվանտներ և համն ուժեղացնող նյութեր: Դրանք ոչ միայն մեծացնում են սննդի կալորիականությունը, այլև հանգեցնում հեղուկի կուտակման՝ առաջացնելով այտուցներ և վատթարացնելով մաշկի որակը:

Սոուսներ պատրաստեք տանը։ Օրինակ՝ մայոնեզի փոխարեն կարող եք օգտագործել մածուն, իսկ կետչուպի փոխարեն՝ տնական տոմատի սոուս՝ առանց շաքարի։ Ձեր սննդակարգում ավելացրեք բնական սոուսներ՝ ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, հումուս և պեստո:

5. Ծուլությունը

600x400

Ոչ, սա տառասխալ չէ։ Ծուլությունը նիհարելու գլխավոր թշնամին է։ Հենց դա է մեզ խանգարում փոխել ուտելու սովորությունները, պատրաստել առողջ սնունդ, զբաղվել սպորտով և հոգ տանել մեր առողջության մասին։ Ծուլությունը ստիպում է մեզ արագ սնունդ պատվիրել, անառողջ ուտելիքներ ուտել, բաց թողնել ֆիզիկական վարժությունները և մեր մասին հոգ տանելը հետաձգել ավելի ուշ շրջանի:

Սկսեք փոքր քայլերից. շաբաթական առնվազն 2-3 անգամ առողջ սնունդ եփեք, վերելակը փոխարինեք աստիճաններով, ձեր առօրյային ավելացրեք քայլելը: Ամենակարևորը՝ սիրեք ինքներդ ձեզ և ձեր մարմինը: Երբ հասկանաք, որ ինքներդ ձեր մասին հոգածությունն ուրախություն է բերում, առողջ ապրելակերպով ապրելն ավելի հեշտ կդառնա:

Վերացնելով այս հինգ մթերքներն ու սովորությունները՝ դուք ոչ միայն կարագացնեք նիհարելու գործընթացը, այլև զգալիորեն կբարելավեք ձեր կյանքի որակը։ Կարևորը՝ սահմանափակումները որպես պատիժ չընկալելն է, այլ վատ սովորություններն առողջ այլընտրանքներով փոխարինելը։ Այսօր սկսեք փոքր փոփոխություններով, և մինչև ամառ դուք կլինեք հիանալի մարզավիճակում, լի էներգիայով և ինքնավստահությամբ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5494 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01
Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03
Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 658 անգամ
27.10.2026
Դիտվել է 512 անգամ
28.10.2026
Դիտվել է 457 անգամ
29.10.2026
Դիտվել է 417 անգամ
30.10.2026
Դիտվել է 358 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster