Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սթրեսը հարվածել է մաշկին. խորհուրդներ՝ դեմքի գեղեցկությունը պահպանելու համար

09.05.2025

Կյանքի ժամանակակից ռիթմն անխուսափելիորեն կապված է սթրեսի հետ, և մեր մաշկն առաջինն է տուժում դրանից։

Պարզենք, թե ինչպես է մշտական լարվածությունն ազդում արտաքին տեսքի վրա և նման պայմաններում ինչպես պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Ինչպես է սթրեսը ազդում մաշկի վիճակի վրա

Երբ մարմինը բախվում է սթրեսի, արյան մեջ արտազատվում է կորտիզոլ՝ հորմոն, որը առաջացնում է ռեակցիաների շղթա, որոնք բացասաբար են անդրադառնում մաշկի վրա.

• ճարպի սեկրեցիայի ավելացում → ի հայտ են գալիս բորբոքում և պզուկներ,

• բջիջների նորացման գործընթացների դանդաղում → մաշկը դառնում է անփայլ, կորցնում առաձգականությունը,

• պաշտպանիչ գործառույթների նվազում → մաշկը դառնում է ավելի զգայուն և հակված գրգռվածության,

• կոլագենի քայքայում → կնճիռներ են առաջանում, մաշկը կորցնում է առաձգականությունը,

• միկրոշրջանառության վատթարացում → աչքերի տակ առաջանում են այտուցվածություն և մուգ շրջանակներ։

Բացի այդ, սթրեսի ժամանակ, խորանում են հոնքերի միջև եղած կնճիռները, քանի որ սկսում ենք խիստ խոժոռվել։ Դրանց շտկման համար ամենահարմարը բոտուլինային թերապիան է: Ի դեպ, այս ընթացակարգի օգուտները դեպրեսիայի պարագայում գիտականորեն ապացուցված են։ Դեմքի մկանները թուլանում են. արտաքին տեսքը դառնում է ավելի գրավիչ, ինչը դրականորեն է ազդում մեր տրամադրության վրա, իսկ շրջապատողները դադարում են դեմքից ագրեսիա կարդալ, ինչը նվազեցնում է հակամարտությունների քանակը։

Երբ մարդիկ ծանր սթրեսի մեջ են, նրանք հաճախ սկսում են ծխել, ալկոհոլ օգտագործել, հացեղեն ու քաղցրավենիք ուտել։ Այս ամենը ևս հանգեցնում է տխուր հետևանքների։ Մաշկը դառնում է մոխրագույն և անփայլ, լայնանում են արյան անոթները, T-գոտում հայտնվում են աստղիկներ, ի հայտ են գալիս ակնե և պիգմենտացիա։

Սթրեսի ֆոնի վրա զարգանում են դերմատիտը և էկզեման, որոնք պահանջում են բժշկական ախտորոշում և բուժում: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ դա կարող է միայն վատթարացնել խնդիրը։

Ինչպես խնամել մաշկը, երբ սթրեսի մեջ եք

600x400

Սթրեսի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար կարևոր է վերանայել մաշկի խնամքի ռեժիմը և ավելացնել այնպիսի ընթացակարգեր, որոնք կօգնեն ձեր մաշկին ավելի արագ վերականգնվել։

Տնային խնամք

• Խոնավեցում։ Օգտագործեք հիալուրոնաթթվով և կերամիդներով շիճուկներ՝ պաշտպանիչ պատնեշը վերականգնելու համար։ Առավոտյան և երեկոյան անպայման խոնավեցնող կրեմ քսեք։

• Նուրբ մաքրում։ Ընտրեք նուրբ միջոցներ՝ առանց մակերևութային ակտիվ սինթետիկ քիմիական նյութերի։

• Մաշկի շերտազատում։ Շաբաթը մեկ անգամ օգտագործեք ֆերմենտային պիլինգներ՝ թեփոտումից խուսափելու և մաշկը թարմացնելու համար։

• Ակտիվ խնամք։ Ծանր սթրեսի ժամանակ տուժում է հակաօքսիդանտային համակարգը։ Ձեր տնային խնամքի ռեժիմին ավելացրեք C, E վիտամիններով, ռեսվերատրոլով, Q10 կոենզիմով, նիացինամիդով, սկվալանով և լեցիտինով հարուստ կոսմետիկա։

Կոսմետիկ պրոցեդուրաներ

• Բիոռևիտալիզացիան խորը խոնավեցնում է մաշկը։

• Մեզոթերապիան՝ վիտամինների և միկրոէլեմենտների կոկտեյլները, մաշկին հաղորդում են փայլ։

• LED թերապիան նվազեցնում է բորբոքումը և խթանում բջիջների նորացումը։

• Դեմքի մերսումը թեթևացնում է այտուցը և թուլացնում մկանները։

Ինչպես նվազեցնել սթրեսի բացասական ազդեցությունը մաշկի վրա

600x400

Սթրեսի ժամանակ մաշկի խնամքը ներառում է ոչ միայն տնային և մասնագիտական բուժումներ, այլև պատշաճ սնուցում և բավարար հանգիստ: Հետևեք այս խորհուրդներին, և նույնիսկ ամենադժվար ժամանակահատվածում ձեր մաշկը կմնա առողջ և խնամված։

1. Ճիշտ սնվեք

Փորձեք ուտել ավելի շատ առողջ ճարպեր (Օմեգա-3), լեցիտին, վիտամին E: Ձեր սննդակարգին ավելացրեք հակաօքսիդանտներով հարուստ սնունդ՝ հատապտուղներ, կանաչեղեն, ընկույզ: Հրաժարվեք շաքարից և արագ սնունդից, ավելացրեք առողջ ճարպերի և սպիտակուցների ընդունումը։

2. Ամրապնդեք ձեր պաշտպանիչ պատնեշը

Օգտագործեք կերամիդներով և պանթենոլով քսուքներ։ Նվազագույնի հասցրեք ագրեսիվ ընթացակարգերը։

3. Հետևեք ձեր քնի ռեժիմին

Քնի ընթացքում մաշկը վերականգնվում է, ուստի կարևոր է քնել առնվազն 7-8 ժամ։

4. Նվազեցրեք սթրեսային գործոնների ազդեցությունը

Կիրառեք շնչառական տեխնիկա, յոգա կամ մեդիտացիա։ Ավելացրեք հանգստացնող ծեսեր ձեր խնամքին՝ եթերային յուղեր, տաք դիմակներ, կոնտրաստային ցնցուղներ:

5.Պարբերաբար այցելեք կոսմետոլոգի

Նպաստող բուժումները կօգնեն ձեր մաշկին դիմանալ սթրեսին՝ առանց տեսանելի հետևանքների։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5754 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1006 անգամ
13.11.2026
Դիտվել է 360 անգամ
15.11.2026
Դիտվել է 313 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster