Կաթնաշոռով կարկանդակ՝ բալային սոուսով
02.09.2017
Կաթնաշոռով կարկանդակները կարելի է մատուցել թթվասերով, մուրաբայով, ջեմով և այլն: Սակայն կարելի է նաև փորձել բալային սոուսով: Բալի փոխարեն կարող եք օգտագործել այլ հատապտուղ:
Կաթնաշոռով կարկանդակների մեջ կարելի է ավելացնել չամիչ, մանր կտրատած չրեր, սալորաչիր, ծիրանաչիր: Նշված քանակից ստացվում է 10-15 կաթնաշոռակարկանդակ:
Բաղադրիչներ․
- 400 գր կաթնաշոռ - 2 ձու - 50 գր շաքարավազ - 2 թեյի գդալ վանիլային շաքարավազ - 100 գր ալյուր (գումարած 2–3 ճաշի գդալ թաթախելու համար) - Բուսական յուղ։
Սոուս․
- 300 գր բալ - 50 գր շաքարավազ - 1 ճաշի գդալ օսլա։
Պատրաստման եղանակը․
1. Կաթնաշոռը խառնել շաքարավազի և վանիլային շաքարավազի հետ, ավելացնել ձվերը, խառնել:
2. Ավելացնել ալյուրը, լավ խառնել: Խմորը չպետք է լինի թունդ, այն պետք է կպչի ձեռքերին:
3. Խմորից ձևավորել ոչ մեծ կլորակներ, թաթախել ալյուրի մեջ:
4. Թավայի մեջ մի քիչ ձեթ լցնել, տաքացնել և մեջը դնել կաթնաշոռով կարկանդակները: Տապակել միջին կրակի վրա մինչև ոսկեգույն դառնալը (մոտավորապես 10 րոպե): Շրջել, տապակել այլ կողմից:
Պատրաստում ենք սոուսը․
1. Օսլան բացել 150 մլ սառը ջրով:
2. Բալի մեջ ավելացնել շաքարավազ, 200 մլ ջուր, եռացնել: Եփել 1-2 րոպե:
3. Լցնել օսլան, խառնել, վերցնել կրակից:
4. Կաթնաշոռով կարկանդակների վրա լցնել սոուսը և մատուցել:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8610 անգամ
Читать на русском
|