Օրգանիզմում սպիտակուցի պակասի 9 նշան
17.07.2017
Սպիտակուցը վառելիք է, որը խթանում և պահում է ձեր մարմինը` կառուցելով բջջիջներ և հյուսվածքներ: Մեր մկանները, օրգանները և հյուսվածքները բոլորը սպիտակուցից են: Այն օգնում է բուժել վերքերը, վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը և վերացնել բակտերիաները:
Որպես կանոն, որքան ակտիվ է մարդը, այդքան շատ սպիտակուց է պահանջվում: Ամեն դեպքում, մարդկանց մեծամասնության մոտ նկատվում է այս բաղադրիչի պակասը և քանի որ սպիտակուցը մասնակցում է գրեթե յուրաքանչյուր ֆիզիկական ֆունկցիայի մեջ, առաջանում են նշաններ, որոնք հուշում են դրա պակասի մասին:
Անհանգստություն, տրամադրության փոփոխականություն
Սպիտակուցը պատասխանատու է ուղեղում տեղի ունեցող գործընթացների համար: Ամինաթթուների սինթեզը բերում է դոֆամինի և սերոտոնինի արտադրությանը, երկու քիմիական նյութերի, որոնք պատասխանատու են էներգիայի, հիշողության և երջանկության զգացողության համար:
Ավելի հաճախ վնասվածքներ ստանալու հակում
Սպիտակուցը պատասխանատու է կալցիումի յուրացման համար, որը ամրացնում է ոսկորները: Սպիտակուցի պակասը բերում է ոսկորների և մկանների թուլացման: Դուք ավելի հակված եք վնասվածքներ ստանալու և նույնիսկ հիվանդանալու օստեոպորոզով:
Մթագնված գիտակցություն
Սա բավականին ծավալուն տերմին է, որը իր մեջ ներառում է մի քանի նշան` հոգնածություն, ոչ պարզ գիտակցություն, ուշադրության պակաս կամ կենտրոնացվածության հետ խնդիրներ, ինչպես նաև հիշողության և տեսողության սրության նվազում: Յուրաքանչյուր խնդիր կայանում է ուղեղում ինչ-որ քիմիական հավասարակշռության խախտման մեջ:

Խոլեստերինի բարձր մակարդակ
Սպիտակուցի պակասը օրգանիզմում հաճախ ածխաջրերի և յուղերի ավելորդ օգտագործման հետևանք է: Դրա պակասը մեզ ձգում է քաղցրին: Վերջնական արդյունքը լինելու է մշտական բորբոքային գործընթացները և հորմոնալ անհավասարակշռությունը:
Աղեստամոքսային խնդիրներ
Առողջ նյութափոխանակությունը և մարսողությունը պահանջում են բավարար քանակի ամինաթթուներ: Երբ դրանք պակասում են, մեր աղիքներն ավելի քիչ ֆերմենտներ են արտադրում և դրանց պերիստալտիկան թուլանում է: Հետևաբար, սնունդն ավելի վատ է յուրացվում և դուրս հանվում:

Դաշտանային ցիկլի անկանոնություն
Ցացր սպիտակուցային սնունդը շաքարի բարձր պարունակությամբ կարող է նպաստել մշտական հոգնածության, բորբոքային պրոցեսների և քաշի ավելացման, ինչը խախտում է կանացի հորմոնների հաշվեկշիռը, որը անհրաժեշտ է կանոնավոր դաշտանային ցիկլի պահպանման համար:
Անորակ մարզումներ
Մկանային զանգվածի աճեցման համար անրաժեշտ է սպիտակուց: Եթե դուք ունեք դրա պակաս, ապա ձեր մարզումների արդյունավետությունը նույնպես կպակասի: Սովորաբար դա բացատրվում է հետևյալ պատճառներով` դուք չունեք էներգիա որակյալ պարապմունքների համար կամ ձեր մկանները վատ են վերականգնվում սպիտակուցի պակասի պատճառով:
Խնդիրներ քնի հետ
Սպիտակուցի պակասը ազդում է նաև ձեր քնի վրա: Առաջին հերթին, ածխաջրերը փոխարինում են սպիտակուցը, իսկ դրանք նվազեցնում են ինսուլինի քանակը, որն անհրաժեշտ է արյան մեջ շաքարի մակարդակի հաշվեկշռի համար: Սպիտակուցի պակասը կարող է բարձրացնել կորտիզոլի մակարդակը: Սրանցից և ոչ մեկը չի նպաստում լավ քնելուն:
Քաշի ավելացում
Սպիտակուցի լավ աղբյուրները բավականին յուղոտ են և ունեն բարձր կալորեականություն: Տարբերությունն այն է, որ սպիտակուցը նպաստում է հագեցվածության զգացողության առաջացմանը: Հետևաբար դուք մշտապես ցանկություն չեք ունենա որևէ բան ուտելու, ինչը և նշանակում է, որ քաշի ավելացում ձեզ չի սպառնում:

Սպիտակուցի աղբյուրներ
Միս, ձու, ձուկ և կաթնամթերք: Սրանք տիպիկ սպիտակուցներ են: Ոչ մսակերների համար նույնպես կա ընտրություն՝ նուշ, լոբազգիներ, բրոկոլի, կաղամբ, սունկ, սպանախ: Լավագույն մսի տեսակները կատարյալ սպիտակուցով տավարի, սաղմոնի, հավի և հնկդկահավի միսերն են:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10269 անգամ
Читать на русском
|