Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ինչպես նիհարել, ընտրել օծանելիք, սելֆի անել. 5 խորհուրդ Ադրիանա Լիմայից

10.08.2016

Բրազիլուհի սուպերմոդելը կիսվել է իր գաղտնիքներով:

«Ես չեմ ցանկանում ձևացնել իբրև չեմ օգտվում դիմահարդարումից և լավ արտաքին ունեմ գենետիկայի շնորհիվ: Իմ շատ գործընկերներ, մոդելներ, դերասանուհիներ և երգչուհիներ հարցազրույցների ժամանակ ասում են, որ լվացվում են մաքուր ջրով, մաշկին ձիթապտղի յուղ են քսում, քնում են 8 ժամ, և դա նրանց գեղեցկության գաղտնիքն է: Վերջացրեք, ո՞վ կհավատա դրան: Ես չգիտեմ ինչից են նրանք ամաչում, բայց ես որոշել եմ անկեղծորեն պատմել ինչպես է «կազմված» իմ արտաքինը և ինչ եմ ես անում այն պահպանելու համար»,- ասում է Ադրիանան:

Մաշկի խնամք

600x580

Ես օգտվում եմ հայտնի դիմահարդար Էրվե Էրոյի ծառայություններից: Նա ֆրանսիացի է և կոսմետիկ միջոցների համար ես ստիպված մեկնում եմ նրա մոտ` Փարիզ: Էրվեն ուսումնասիրում է իմ մաշկի վիճակը և տալիս բաղադրատոմս, որից ես ոչինչ չեմ հասկանում: Այն տալիս եմ լաբորատորիա, որտեղ ինձ համար ամեն ինչ պարաստում են: Ես փոխում եմ խնամքը ամիսը մեկ անգամ, որովհետև իմ մաշկի վիճակը փոխվում է կլիմայից, նկարահանման գործընթացից: Ճիշտն ասած ես չեմ հավատում, որ խանութից գնված կրեմը կարող է ինչ-որ բան անել բացի փափկացումից և խոնավեցումից, որովհետև այն մնասնագետի կողմից «հավաքված» չէ: Սակայն անպայման պեք է գնել արևապաշտպան կրեմ SPF 50 պաշտպանությամբ: Ես օգտագործում եմ Sun Bum բրենդը, այն օրգանիկ է, հարստացված վիտամին E-ով և թանկ չէ:

Պայքար բշտիկների դեմ

Ես ունեմ բավականին լայն ծակոտիներ: Եթե նկատում եմ, որ բշտիկ է հասունանում, սակայն նկարահանում չունեմ առաջիկա օրերին, ես ոչինչ չեմ անում: Սպասում եմ, մինչև այն ինքնուրույն հասունանա, անցնի: Իմ դիմահարդարը խորհուրդ է տալիս ձեռք չտալ: Միակ խնամքը հակաբակտերիալ օճառով լվացվելն է: Սակայն եթե նկարահանում ունեմ, ապա քսում եմ թեյի ծառի յուղ, ինչը արագացնում է լավացման ընթացքը:

Ամենօրյա դիմահարդարում

600x580

Ավաղ, ես չեմ կարող ինձ թույլ տալ ընդհանրապես չքսվել: Փրայմեր, մի քիչ բբ-կրեմ, սևաներկ և պարտադիր հոնքերի նկարում: Իմ սեփական հոնքերը կարճ են, այդ պատճառով ես պարտադիր «պոչիկ» եմ նկարում: Դա նվազագույնն է, իսկ եթե ցանկանում եմ մի քիչ ավելի վառ երևալ, ապա ավելացնում եմ կարմիր շրթներկ․ ունեմ կարմիրի տարբեր երանգների մի մեծ հավաքածու:

Մազերի խնամք

Իմ տատիկը ինձ ասում էր ամեն օր վարվել այսպես, սակայն ես միշտ ալարում եմ և անում եմ շաբաթը 1-2 անգամ: Յուրաքանչյուր բրազիլուհի գիտի այս գաղտնիքը, օգտվում է դրանից և սովորեցնում երեխաներին: Քնելուց առաջ քսեք մազերին սնուցող յուղ՝ ժոժոբա, ձիթապտղի, կոկոսի յուղեր, այն ինչ ունեք, այնուհետև փաթաթեք գլուխը սրբիչով, ամրացրեք այն և քնեք: Դրանից լավ բան դեռ մազերի համար չեն հորինել:

Ֆիթնես

600x580

Ես կարողանում եմ զբաղվել միայն ակտիվ ֆիթնեսով: Մարզասրահը, որտեղ ամեն ինչ բավականին դանդաղ է՝ ինձ համար չէ, այդ պատճառով ես զբաղվում եմ բռնցքամարտով և վազքով: Պարապում եմ 45 րոպեից ոչ ավել և ոչ ամեն օր: Իմ չափաբաժինն է՝ մեկ օր բռնցքամարտ, մեկ օր վազք, այնուհետև հանգիստ: Ստացվում է ես 4 օր պարապում եմ, 3 օր հանգստանում: Եթե ինձ պետք է լինում նիհարել, ապա պարապում եմ ամեն օր: Այսքան տարիների ընթացքում ես համոզվել եմ, որ կարևորը ոչ թե պարապմունքների տևողությունն է, այլ կանոնավորությունը: Դուք ավելի շուտ կնիհարեք, եթե պարապեք ամեն օր 30 րոպե, քան 1,5 ժամ շաբաթը 2 անգամ:

Սննդակարգ

600x580

Այս հարցին ես շատ ուշադիր եմ: Բանջարեղեն, մրգեր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաթթուներ՝ ամեն ինչ պետք է լինի հաշվեկշռված, հաստտաված դիետոլոգների կողմից և ըստ ժամերի: Իհարկե երբեմն ես գայլի նման ցանկանում եմ ոռնալ, որովհետև բոլոր նորմալ մարդիկ ուտում են պիցցա և խորոված, իսկ ինձ չի կարելի: Բայց այդ ժամանակ ասում եմ. «Ադրիանա, դու ես ընտրել մոդելի մասնագիտությունը, քեզ ոչ մեկ չի ստիպել: Դու ցանկանու՞մ ես թողնել աշխատանքը մի կտոր պիցցայի համար: Ո՞չ: Ուրեմն գնա և ծամի քո բրոկոլին, առանց նվնվալու»:

Սելֆի

600x580

Երևի մեծամասնությունը կարդում էր իմ հարցազրույցը հենց այս կետի համար: Եվ այսպես, պատմում եմ: Ես բավականին երկար էի պարապում սելֆի անելու համար և չէի կարողանում գտնել ունիվերսալ ռակուրս, որպեսզի և դիմահարդարմամբ և առանց դրա, յուրաքանչյուր լուսավորության տակ լավ ստացվեի: Այնուհետև գտա՝ պետք է նստել, բարձրացնել գլուխը վերև և այն մի քիչ խոնարհել ու նկարել ձգված ձեռքի հեռավորությամբ: Դա ամենալավ տարբերակն է:

Բուրմունք

600x580

Բուրմունքը պետք է հիշողություններ առաջացնի: Իմ տատիկի այգում ծաղկում էին հիասքանչ գարդենիաներ, և իմ համար այդ հոտը երջանկության, անհոգ մանկության, ազատության և սիրո հոտ է: Այդ պատճառով իմ բոլոր բույրերը հիմնված են այդ ծաղիկի վրա: Ես համոզված եմ, որ ամեն մեկի մոտ գոյություն ունի հոտ, որը ծնում է ամենաջերմ հիշողությունները: Հենց այդ հոտը պետք է փնտրել օծանելիքում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10603 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 443 անգամ
09.05.2024
Դիտվել է 226 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster