Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ես ձեզնից մեկն եմ, իսկ աստղերը երկնքում են. ՇՈւՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

09.04.2012

LN-ի հյուրասրահում է երգչուհի Շուշան Պետրոսյանը:

-Ձեր վերջին մենահամերգը սիրո խոստովանություն էր: Իսկ ո՞ւմ էր ուղղված այդ գեղեցիկ խոստովանությունը:

-Այո, իսկապես մեծ սիրո խոստովանություն էր և ուղղված էր մարդուն'ինձ սիրող- չսիրող, ընդունող,-չընդունող, ինձնից միշտ պահանջող մարդուն, իմ հանդիսատեսին, ինձ իրենց ծափահարություններով հարստացնող, բազում փորձությունների մղած մարդկանց:

-Ինչքան հաճա՞խ եք ասում, որ սիրում եք: Իսկ հաճա՞խ եք լսում սիրո խոստովանություններ:

-Հաճախականությունը չգիտեմ, անշուշտ. մտածված չեմ ասում: Ասում եմ, երբ սիրում եմ: Պարզապես լռել չեմ կարող, երբ սիրում եմ: Իսկ խոստովանություններ լսել ու լսում եմ միշտ:

-Կնոջ երիտասարդության գաղտնիքներից մեկն էլ սիրված լինելն է: Երբևէ եղե՞լ է, որ սիրո պակաս զգաք:

-Կնոջ երիտասարդ լինելու գաղտնիքը շատ պարզ է: Երբ կինն ասում է, որ ԱՐԴԵՆ 40 տարեկան է, խոսքը, անշուշտ, գնում է կյանքի հանդեպ անտարբեր, անսեր էակի մասին: Երբ կինն ասում է, որ ԴԵՌ 40 տարեկան է, ուրեմն ավյունն այդ կնոջ պատանեկան է և նա միշտ պատրաստ է սիրո: Երևի թե սիրո պակաս չզգալն է ինձ այդքան սիրառատ դարձրել: Ծնվել եմ մեծ սիրուց և մեծացել եմ մեծ սիրո մեջ:

-Այն, որ Ձեր ամուսինը կարողանում է գեղեցիկ անակնկալներ մատուցել, շատերն արդեն գիտեն, իսկ Դուք երբևէ անակնկալներ մատուցե՞լ եք նրան: Եթե այո, պատմեք դրանցից ամենայուրօրինակի մասին:

-Անակնկալներ, իհարկե, մատուցել եմ և շարունակում եմ մատուցել: Հիմա չեմ կարող նշել որևէ մեկը, որովհետև դա այնքան անսպասելի է ծագում մտքումս: Ու թերևս նրանից է, որ չափազանց ուշադիր մարդ եմ և ոչ միայն ամուսնուս, այլեւ բոլոր սիրելիներիս նկատմամբ: Առհասարակ սիրում եմ տոներ նվիրել: Հաճախ շատ փոքրիկ առիթը կարող է մեծ տոնի վերածվել, և ես անպայման մի բան կմտածեմ…

-Հաջողակ կին եք բոլոր ասպարեզներում' ընտանիքում, աշխատանքի ոլորտում և այլն: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը: Եվ ո՞րն է կնոջ հաջողության գրավականն առհասարակ:

-Դուք արդեն իսկ տալիս եք պատասխանը: Նախ անվերջ շնորհակալ եմ, որ ինձ համարում եք հաջողակ: Ապրելիս, աշխատելիս, ստեղծագործելիս, սիրելիս ես չեմ մտածում նման կերպար կերտելու մասին, ես ուղղակի ապրում եմ… Կարծում եմ' կնոջ համար ամենակարևորը բոլոր պարագաներում կանացիությունը չկորցնելն է ,անգամ երբ շատ դժվար աշխատանք ես կատարում: Հենց սա է կնոջ հաջողության գրավականը:

-Ձեզ հաճախ կարելի է տեսնել սուպերմարկետում գնումներ անելիս, ցուցահանդեսներին…. Ինչպե՞ս է, որ չեք խուսափում մարդաշատ վայրերում հայտնվելուց աստղերից շատերի պես:

-Ինչո՞ւ պետք է խուսափեմ: Ծնվել եմ այս քաղաքում, ապրում եմ ու սիրում եմ իմ քաղաքը: Մեծագույն հաճույք է քայլել փողոցով, գնումներ անել, շփվել մարդկանց հետ. ի վերջո, ես նրանցից մեկն եմ: Դուք ինձ համարում եք հաջողակ և կայացած կին, գիտե՞ք թե քանի-քանի հաջողակ ու կայացած մարդիկ կան գիտության, գրականության ասպարեզներում: Պարզապես իմ ոլորտն ավելի հասու է մարդկանց' հեռուստատեսություն, համերգային դահլիճներ… Բացի այդ, ես սնոբ չեմ ու չեմ սիրում քաղքենիություն: Ես ձեզնից մեկն եմ, իսկ աստղերն էլ երկնքում են:

-Հատկապես ամռանը Ձեր կերպարն աչքի է ընկնում գունեղ նորարարություններով: Դա երգչուհի, շոու բիզնեսի ներկայացուցի՞չ, թե՞ կերպարային բազմազանություն սիրող կին Շուշան Պետրոսյանն է:

-Լավ հարց է,երևում է' իսկապես ինձ մի լավ ուսումնասիրել եք: Դա իմ էությունն է, իմ տրամադրությունը, խառնվածքը: Ուսանողական տարիներին էլ նույնն էի հագուստի, զարդերի ընտրության հարցում: Գունեղ ու հարմոնիկ. այո, ճիշտ եք: Երևանի համար մի քիչ անսովոր էի ու եմ, բայց դա ես եմ իմ տեսակով, իմ անկեղծությամբ: Շոուբիզ դեռ չկար, իսկ ես արդեն ինքնատիպ էի համարվում և էքսցենտրիկ: Առհասարակ գույներից չեմ վախենում: Աստված անսխալ է ստեղծել ամեն ինչ:

-Ծնվելով արվեստագետների ընտանիքում' Շուշան Պետրոսյանը նույնպես ընտրեց արվեստի ուղին: Հնարավո՞ր է' այդ հզոր գենը փոխանցվի նաև Ձեր տղաներին: Տեսնո՞ւմ եք նրանց արվեստի ոլորտում:

-Գրիգորիս արդեն տեսնում եմ, բայց, այնուամենայնիվ, իրեն եմ թողնում ընտրության իրավունքը: Նկարում է մեծ տղաս, իսկ փոքրս շատ արտիստիկ է. զգում եմ,բայց դեռ շուտ է դատել: Ես միջավայր եմ ստեղծում, որ տղաներս զարգանան, բայց ընտրությունն անշուշտ իրենցը պետք է լինի:

-Երբևէ մտածե՞լ եք' եթե Ձեզ ինչ-որ բան փոխելու հնարավորություն տային, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:

-Երևի թե ինձ մի փոքր ավելի շատ ժամանակ կտրամադրեի: Այնքան չերգված երգեր կան, այնքան չնկարված նկարներ կան, Աստվա˜ծ իմ….

-Արտաքուստ այդքան ուժեղ և համարձակ Շուշանը Պետրոսյանը ո՞րն է համարում կնոջ ուժեղ կողմը: Առհասարակ ինչո՞վ է ուժեղ կինը և արդյո՞ք նա պետք է լինի ուժեղ:

-Ուժեղ լինելը շատ հարաբերական է: Ես ուժեղ եմ համարում ազնիվ մարդկանց, ազնիվ ապրող մարդկանց ու բոլորովին կապ չունի կին, թե տղամարդ: Երբ ազնիվ ես, ուրեմն հանգիստ ես, ուրեմն հստակ գիտես, ուրեմն անկաշառ ես, ուրեմն անդավաճան ես, և արդեն իսկ ուժեղ ես:

-Կա՞ն բաներ, որ բացառում եք կնոջ խառնվածքում: Հատկանիշներ, որ կինը ոչ մի դեպքում չպետք է ունենա:

-Բացառում եմ «տղամարդ» կին հասկացությունը, չեմ հասկանում պարզապես, շատ է կոպիտ, շատ է վուլգար: Բացառում եմ ոչ մաքրակենցաղությունն ու կին հասկացություններն իրար կողքի: Նաև չեմ սիրում, երբ կանայք ստրկամիտ են լինում, սկզբունք, տեսակ չեն ունենում: Ցավոք, բացառել չեմ կարող, բայց չեմ սիրում, երբ կինը խրվում է կենցաղի մեջ: Եվ այս դեպքում ամենամեղքը երեխաներն են, որ կենցաղային, հարևանային, պրոբլեմատիկ թեմաների անվերջ վկաներն են: Երեխաները պետք է անմասն մնան այդ ամենից: Երեխաները պետք է մանկության մեջ մնան, որ տխուր աչուկներ չտեսնեն:

-Ի՞նչ է կանացի երջանկություն ասվածը:

-Կնոջ երջանկությունը մայրությունն է և սիրված լինելը:

-Երջանի՞կ եք:

-Այո:

Հարցազրույցը' Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 9777 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 680 անգամ
01.05.2024
Դիտվել է 598 անգամ
27.04.2024
Դիտվել է 250 անգամ
30.04.2024
Դիտվել է 227 անգամ
03.05.2024
Դիտվել է 95 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster