Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ես ձեզնից մեկն եմ, իսկ աստղերը երկնքում են. ՇՈւՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

09.04.2012

LN-ի հյուրասրահում է երգչուհի Շուշան Պետրոսյանը:

-Ձեր վերջին մենահամերգը սիրո խոստովանություն էր: Իսկ ո՞ւմ էր ուղղված այդ գեղեցիկ խոստովանությունը:

-Այո, իսկապես մեծ սիրո խոստովանություն էր և ուղղված էր մարդուն'ինձ սիրող- չսիրող, ընդունող,-չընդունող, ինձնից միշտ պահանջող մարդուն, իմ հանդիսատեսին, ինձ իրենց ծափահարություններով հարստացնող, բազում փորձությունների մղած մարդկանց:

-Ինչքան հաճա՞խ եք ասում, որ սիրում եք: Իսկ հաճա՞խ եք լսում սիրո խոստովանություններ:

-Հաճախականությունը չգիտեմ, անշուշտ. մտածված չեմ ասում: Ասում եմ, երբ սիրում եմ: Պարզապես լռել չեմ կարող, երբ սիրում եմ: Իսկ խոստովանություններ լսել ու լսում եմ միշտ:

-Կնոջ երիտասարդության գաղտնիքներից մեկն էլ սիրված լինելն է: Երբևէ եղե՞լ է, որ սիրո պակաս զգաք:

-Կնոջ երիտասարդ լինելու գաղտնիքը շատ պարզ է: Երբ կինն ասում է, որ ԱՐԴԵՆ 40 տարեկան է, խոսքը, անշուշտ, գնում է կյանքի հանդեպ անտարբեր, անսեր էակի մասին: Երբ կինն ասում է, որ ԴԵՌ 40 տարեկան է, ուրեմն ավյունն այդ կնոջ պատանեկան է և նա միշտ պատրաստ է սիրո: Երևի թե սիրո պակաս չզգալն է ինձ այդքան սիրառատ դարձրել: Ծնվել եմ մեծ սիրուց և մեծացել եմ մեծ սիրո մեջ:

-Այն, որ Ձեր ամուսինը կարողանում է գեղեցիկ անակնկալներ մատուցել, շատերն արդեն գիտեն, իսկ Դուք երբևէ անակնկալներ մատուցե՞լ եք նրան: Եթե այո, պատմեք դրանցից ամենայուրօրինակի մասին:

-Անակնկալներ, իհարկե, մատուցել եմ և շարունակում եմ մատուցել: Հիմա չեմ կարող նշել որևէ մեկը, որովհետև դա այնքան անսպասելի է ծագում մտքումս: Ու թերևս նրանից է, որ չափազանց ուշադիր մարդ եմ և ոչ միայն ամուսնուս, այլեւ բոլոր սիրելիներիս նկատմամբ: Առհասարակ սիրում եմ տոներ նվիրել: Հաճախ շատ փոքրիկ առիթը կարող է մեծ տոնի վերածվել, և ես անպայման մի բան կմտածեմ…

-Հաջողակ կին եք բոլոր ասպարեզներում' ընտանիքում, աշխատանքի ոլորտում և այլն: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը: Եվ ո՞րն է կնոջ հաջողության գրավականն առհասարակ:

-Դուք արդեն իսկ տալիս եք պատասխանը: Նախ անվերջ շնորհակալ եմ, որ ինձ համարում եք հաջողակ: Ապրելիս, աշխատելիս, ստեղծագործելիս, սիրելիս ես չեմ մտածում նման կերպար կերտելու մասին, ես ուղղակի ապրում եմ… Կարծում եմ' կնոջ համար ամենակարևորը բոլոր պարագաներում կանացիությունը չկորցնելն է ,անգամ երբ շատ դժվար աշխատանք ես կատարում: Հենց սա է կնոջ հաջողության գրավականը:

-Ձեզ հաճախ կարելի է տեսնել սուպերմարկետում գնումներ անելիս, ցուցահանդեսներին…. Ինչպե՞ս է, որ չեք խուսափում մարդաշատ վայրերում հայտնվելուց աստղերից շատերի պես:

-Ինչո՞ւ պետք է խուսափեմ: Ծնվել եմ այս քաղաքում, ապրում եմ ու սիրում եմ իմ քաղաքը: Մեծագույն հաճույք է քայլել փողոցով, գնումներ անել, շփվել մարդկանց հետ. ի վերջո, ես նրանցից մեկն եմ: Դուք ինձ համարում եք հաջողակ և կայացած կին, գիտե՞ք թե քանի-քանի հաջողակ ու կայացած մարդիկ կան գիտության, գրականության ասպարեզներում: Պարզապես իմ ոլորտն ավելի հասու է մարդկանց' հեռուստատեսություն, համերգային դահլիճներ… Բացի այդ, ես սնոբ չեմ ու չեմ սիրում քաղքենիություն: Ես ձեզնից մեկն եմ, իսկ աստղերն էլ երկնքում են:

-Հատկապես ամռանը Ձեր կերպարն աչքի է ընկնում գունեղ նորարարություններով: Դա երգչուհի, շոու բիզնեսի ներկայացուցի՞չ, թե՞ կերպարային բազմազանություն սիրող կին Շուշան Պետրոսյանն է:

-Լավ հարց է,երևում է' իսկապես ինձ մի լավ ուսումնասիրել եք: Դա իմ էությունն է, իմ տրամադրությունը, խառնվածքը: Ուսանողական տարիներին էլ նույնն էի հագուստի, զարդերի ընտրության հարցում: Գունեղ ու հարմոնիկ. այո, ճիշտ եք: Երևանի համար մի քիչ անսովոր էի ու եմ, բայց դա ես եմ իմ տեսակով, իմ անկեղծությամբ: Շոուբիզ դեռ չկար, իսկ ես արդեն ինքնատիպ էի համարվում և էքսցենտրիկ: Առհասարակ գույներից չեմ վախենում: Աստված անսխալ է ստեղծել ամեն ինչ:

-Ծնվելով արվեստագետների ընտանիքում' Շուշան Պետրոսյանը նույնպես ընտրեց արվեստի ուղին: Հնարավո՞ր է' այդ հզոր գենը փոխանցվի նաև Ձեր տղաներին: Տեսնո՞ւմ եք նրանց արվեստի ոլորտում:

-Գրիգորիս արդեն տեսնում եմ, բայց, այնուամենայնիվ, իրեն եմ թողնում ընտրության իրավունքը: Նկարում է մեծ տղաս, իսկ փոքրս շատ արտիստիկ է. զգում եմ,բայց դեռ շուտ է դատել: Ես միջավայր եմ ստեղծում, որ տղաներս զարգանան, բայց ընտրությունն անշուշտ իրենցը պետք է լինի:

-Երբևէ մտածե՞լ եք' եթե Ձեզ ինչ-որ բան փոխելու հնարավորություն տային, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:

-Երևի թե ինձ մի փոքր ավելի շատ ժամանակ կտրամադրեի: Այնքան չերգված երգեր կան, այնքան չնկարված նկարներ կան, Աստվա˜ծ իմ….

-Արտաքուստ այդքան ուժեղ և համարձակ Շուշանը Պետրոսյանը ո՞րն է համարում կնոջ ուժեղ կողմը: Առհասարակ ինչո՞վ է ուժեղ կինը և արդյո՞ք նա պետք է լինի ուժեղ:

-Ուժեղ լինելը շատ հարաբերական է: Ես ուժեղ եմ համարում ազնիվ մարդկանց, ազնիվ ապրող մարդկանց ու բոլորովին կապ չունի կին, թե տղամարդ: Երբ ազնիվ ես, ուրեմն հանգիստ ես, ուրեմն հստակ գիտես, ուրեմն անկաշառ ես, ուրեմն անդավաճան ես, և արդեն իսկ ուժեղ ես:

-Կա՞ն բաներ, որ բացառում եք կնոջ խառնվածքում: Հատկանիշներ, որ կինը ոչ մի դեպքում չպետք է ունենա:

-Բացառում եմ «տղամարդ» կին հասկացությունը, չեմ հասկանում պարզապես, շատ է կոպիտ, շատ է վուլգար: Բացառում եմ ոչ մաքրակենցաղությունն ու կին հասկացություններն իրար կողքի: Նաև չեմ սիրում, երբ կանայք ստրկամիտ են լինում, սկզբունք, տեսակ չեն ունենում: Ցավոք, բացառել չեմ կարող, բայց չեմ սիրում, երբ կինը խրվում է կենցաղի մեջ: Եվ այս դեպքում ամենամեղքը երեխաներն են, որ կենցաղային, հարևանային, պրոբլեմատիկ թեմաների անվերջ վկաներն են: Երեխաները պետք է անմասն մնան այդ ամենից: Երեխաները պետք է մանկության մեջ մնան, որ տխուր աչուկներ չտեսնեն:

-Ի՞նչ է կանացի երջանկություն ասվածը:

-Կնոջ երջանկությունը մայրությունն է և սիրված լինելը:

-Երջանի՞կ եք:

-Այո:

Հարցազրույցը' Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 10056 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2024 10:11
Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Prada նորաձեւության տան հավաքածուն, որն ամենասպասվածն էր այս սեզոնում։ Ցուցադրությանը ներկա էին ապրանքանիշի հայտնի ընկերները՝ Քերի Մալիգանը, Սառա Փոլսոնը, «Բրիջերթոնի» աստղ Սիմոն Էշլին, Ելենա Պերմինովան, Օլգա Կարպուտը, Քրիստինա Ռոմանովան և այլք։
20-09-2024 09:45
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում սեպտեմբերի 20-ին կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 13 միավոր եւ ԱՄՆ-ի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը։ Առաջին երեք տեղերում են Հնդկաստանը, Լեհաստանը, Ղազախստանը, որոնք ունեն 14-ական միավոր։
20-09-2024 05:01
Ջենիֆեր Լոպեսը, ով 2024-ի օգոստոսին ամուսնալուծության հայց է ներկայացրել Բեն Աֆլեքից, ծրագրում է ստեղծագործորեն վրեժխնդիր լինել նրանից։ Բաժանումից հետո երգչուհին նախատեսում է հանրությանը ոչ այնքան շոյող պատմություններ պատմել նախկին ամուսնու մասին։ «Երբ նրանց միջև ամեն ինչ լավ էր ընթանում, Ջենը Բենին և ննջասենյակում  նրա  հմտությունները դնում էր բարձր պատվանդանի վրա: Բայց վարդագույն ակնոցը հանված է, և նա մարդկանց ասում է, որ Բենն իրականում բավականին եսասեր և պարզունակ սիրեկան է», - ասել է անանուն աղբյուրը Magazine Touch Weekly-ին:
20-09-2024 04:52
Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը, որն այս տարվա սկզբին ցնցել է երկիրը՝ գահից հրաժարվելով, հիվանդանոց է տեղափոխվել իր տանը սայթաքելուց հետո, հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ 84-ամյա թագուհին լուրջ վնասվածքներ չի ստացել:
19-09-2024 10:55
Երգչուհի Ալսուն հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան՝ գործարար Յան Աբրամովի հետ ամուսնության արդյունքում ձեռք բերված համատեղ ունեցվածքը բաժանելու համար։ Երգչուհին ունի նաև բրիտանական քաղաքացիություն։ Ամուսինների ընդհանուր սեփականության թվում են բնակարանը Լոնդոնում' Lord's Cricket Ground-ի մոտ, տներ Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մոնակոյում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.09.2024
Դիտվել է 728 անգամ
14.09.2024
Դիտվել է 586 անգամ
14.09.2024
Դիտվել է 268 անգամ
17.09.2024
Դիտվել է 256 անգամ
18.09.2024
Դիտվել է 172 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster