Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ինձ համար մեծ պատիվ է լինել Geneology խմբի անդամ. Թամար Կապրելյան

23.04.2015

Այսօր Geneology խումբը, որը պետք է ներկայացնի Հայաստանը Վիենայում անցկացվելիք «Եվրատեսիլ» մրցույթին, ժամանեց Երևան։ Ladynews.am-ը բացառիկ հարցազրույց ունեցավ Ամերիկա մայրցամաքը ներկայացնող Թամար Կապրելյանի հետ։

-Ողջույն Թամար։ Բարի գալուստ Հայաստան։

-Շնորհակալ եմ։ Սա իմ երրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ եկա այստեղ անցած ամառ։ Մայրիկիս և տատիկիս հետ այստեղ էի տասը օրով։ Սովորական ճամփորդության էինք եկել։ Գնացինք Արցախ, եղանք Դիլիջանում, այցելեցինք եկեղեցիներ ու վանքեր։ Այս անգամը փոքր-ինչ տարբերվելու է։ Այստեղ եկել ենք հատուկ ծրագրով և հուսով եմ, որ մեծ փորձ կկուտակեմ։

-Ի՞նչ ես զգում, երբ գալիս ես հայրենիք ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ մի խմբի անդամ, որը շուտով Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթում։

-Ուրախ եմ և շատ հպարտ։ Այս տարին առանձնահատուկ է մեզ համար։ Հիասքանչ է լինել այն խմբի մի մասնիկը, որը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին պետք է երգի միջոցով աշխարհին ներկայացնի Հայաստանը։

600x580

-Ինչպե՞ս եղավ, որ դուք ներգրավվեցիք այս խմբում։

-Ինձ զանգահարեց Գոհար Գասպարյանը, ով «Եվրատեսիլ»-ում  Հայաստանի պատվիրակության ղեկավարն է, և ասաց, որ շատ ուրախ կլինենք, որ միանաք մեր խմբին։ Բնականաբար, միանգամից և մեծ ուրախությամբ համաձայնվեցի։ Դա մեծ պատիվ է ինձ համար։

-Ինչպիսի՞ երաժշտական ոճով եք նախընտրում հանդես գալ ԱՄՆ-ում։

-Իմ երգերը հիմնականում փոփ ոճի են։ Ակուստիկ ձևով եմ երգում, դաշնամուր եմ նվագում։ Երգերիս հեղինակը նույնպես ես եմ։ Կատարումներս շատ նման են Էլթոն Ջոնի կամ 60-ականների թեթև երգերին։

600x580

-Ու՞մ երգերն են Ձեզ ոգեշնչում։

-Բիլլի Ջոի։ Նա կարողանում է գրել և կատարել այնպիսի երգեր, որոնք ունակ են միավորել տարբեր մարդկանց։ Ես միշտ հիացել եմ նրանով, քանի որ նա իր երգերում պատմում է պատմություններ, մեղեդին մեկ անգամ լսելուց հետո այն միանգամից տպավորվում է։ Ընդհանրապես պարզ երգեր շատ եմ սիրում։

-Շնորհակություն, Թամար, հարցազրույցի համար և սպասում ենք հաղթանակ «Եվրատեսիլում»:

Հարցազրույցը` Նորայր Զորյանի

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

Դիտվել է 7860 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 451 անգամ
09.05.2024
Դիտվել է 226 անգամ
15.05.2024
Դիտվել է 49 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster