Հավի մսով կոտլետներ` գազարի միջուկով
31.03.2012
Ներկայացնում ենք շատ նուրբ համով եւ արագ պատրաստվող կոտլետների բաղադրատոմս: Այն շատ ես սիրում հատկապես երեխաները: Հավի կոտլետները ստանալու համար մեզ հարկավոր է'
600 գրամ հավի ֆիլե, 100 գրամ պանիր, 1 հատ ձու, 1 հատ ոչ մեծ սոխ:
Միսն աղալ, հետը աղալ նաեւ մի քիչ հաց:
Սոխն անցկացնել ամենամանր քերիչով, ավելացնում ենք ձուն, մի քիչ աղ եւ լավ խառնում ենք:
Գազարը եւս քերել, մի փոքր տապակել թույլ կրակի վրա, ավելացնել քերած պանիրը:
Ջրով թրջած ձեռքերով վերցնում ենք ֆարշից մի փոքր, տափակեցնում ափի մեջ, վրան դնում մի ճաշի գդալ գազարի եւ պանրի խառնուրդից, ծածկում մսի երկրորդ շերտով: Կոտլետի ծայրերը լավ ամրացնում ենք եւ տապակում բուսական յուղի մեջ մինչեւ վարդագունելը:
Կոտլետները շատ հյութեղ են ստացվում, իսկ ներսում սպասում է գազարով եւ պանրով անակնկալը… Բարի ախորժակ Դիտվել է 7732 անգամ
|