Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Եթե մարդու հետ կապել ես քո կյանքն ու երջանիկ ես, ուրեմն նա քո երկրորդ կեսն է. Սուրեն Փահլևանյան

16.04.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանը:

-Սուրե՛ն, եթե մի պահ փորձես պատկերացնել աշխարհն առանց կանանց, ինչպիսի՞ն կթվա այն քեզ:

-Դժվար է պատկերացնել. առանց կանանց աշխարհը ոչինչ կլինի:

-Իսկ առանց տղամարդկա՞նց:

-Չեմ կարող ասել:

-Ինչպե՞ս կբնորոշես հայ կանանց, ինչո՞վ են տարբերվում այլազգի կանանցից:

-Հավատարմությամբ, աշխատասիրությամբ, գեղեցկությամբ:

 600x580

-Տղամարդիկ հաճախ նշում են` կանանց մեջ ինչ-որ առեղծված կա: Այդպե՞ս է, թե՞ դա հորինվածք է:

-Այո՛, կա նման բան: Այն, որ իրենք կարող են մայրանալ, դա արդեն առեղծված է:

-Սուրե՛ն, իսկ կանանց մեջ ի՞նչն ես առաջին հերթին կարևորում և գնահատում:

-Ազնվությունը, հետո` գեղեցկությունը:

-Այս նոր հեռուստասերիալում խաղում ես մարմնավորելով փրկարարի կերպար, կան նաև կին փրկարարներ, իսկ այդ մասնագիտությունը չի՞ խանգարում կնոջը լինել կանացի:

-Ո՛չ, չի խանգարի. գեղեցիկ և կանացի կինն անկախ մասնագիտությունից և համազգեստից գեղեցիկ է:

 600x580

-Այդ դեպքում չկա՞ն մասնագիտություններ, որոնք խանգարում են կնոջը լինել կանացի:

-Իհարկե, կան, օրինակ` շինարարական ոլորտում աշխատող կանայք:

-Իսկ Յանային պատկերացնո՞ւմ ես փրկարարի աշխատանք կատարելիս:

-Պատկերացնում եմ:

-Կկարողանա՞ր:

-Այո՛. փրկարարի գործը միայն այն չէ, որ վթարի ենթարկվածներին օգնության հասնեն կամ շտապեն բռնկված հրդեհը մարելու: Փրկարարները մարդկանց հետ ամենատարբեր աշխտանքներ են իրականացնում սկսած հոգեբանականից` մինչև ֆիզիկական:

 600x580

-Իսկ պատասխանատվությունը մե՞ծ է փրկարարի կերպարն ըստ արժանվույն ներկայացնելու:

-Սկզբում, երբ համաձայնեցի նկարահանվել, չէի պատկերացնում, որ այդքան պատասխանատու է լինելու: Նրանք շատ ավելին են անում, քան մենք գիտենք, հետևապես նրանց անունը պետք էր բարձր պահել:

-Իսկ ԱԻՆ-ից ինչ-որ արձագանքներ եղե՞լ են, դիտողություններ կամ գովասանքի խոսքեր:

-Բացի շնորհակալական խոսքերից, ուրիշ ոչ մի տեսակի արձագանք չի եղել. թե՛ գրված սցենարը, թե՛ նկարահանումների ընթացքը եղել են համաձայնեցված ԱԻՆ աշխատակիցների հետ:

 600x580

-Մի հարց էլ սիրո մասին. հավատո՞ւմ եք երկրորդ կես հասկացությանը, Յանան հենց Ձեր այդ կե՞սն է

-Եթե մարդու հետ կապել ես քո կյանքն ու երջանիկ ես, ուրեմն նա քո երկրորդ կեսն է:

-Ըստ քեզ ի՞նչը կարող է խաթարել ընտանեկան երջանկությունն ու ընտանիքի ամրությունը:

-Եթե մարդիկ միմյանց սիրում են, ոչ մի բան էլ չի խաթարի նրանց ընտանեկան երջանկությունը: Եթե սեր չկա, ամեն ինչն էլ կարող է ընտանիքի քայքայման պատճառ դառնալ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9383 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 679 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster