Տաք շոկոլադ` չիլի պղպեղով
12.09.2012
Հաճելի օր պարգեւեք Ձեզ, եթե անգամ եղանակը մի քիչ ցուրտ է: Այս բաղադրատոմսով սիրելի տաք շոկոլադը Ձեզ կպաշտպանի նաեւ մրսելու վտանգից… Թեժ հաճույք:
Կաթ-2 բաժակ, դառը շոկոլադ-50 գրամ, չիլի պղպեղ-1 հատ, մեղր- 1 ճաշի գդալ, դարչին-մեկ պտղունց:
Պղպեղը կիսել, մաքրել սերմերից: Ջեռոցում մի քանի րոպե դնելով՝ հալեցնել շոկոլադը: Կաթը լցնել կաթսայի մեջ եւ պղպեղի հետ հասցնել եռման ջերմաստիճանի, բայց չեռացնել: Հանել կաթսայից պղպեղը եւ կաթի մեջ լցնել շոկոլադը: Խառնելով եռացնել մեկ-երկու րոպե: Մատուցելիս բաժակի մեջ շատ քիչ դարչին ավելացնել: Բարի վայելում!
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 2942 անգամ
|